Վլադիմիր Զարուբին
Վլադիմիր Զարուբին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 7, 1925 |
Ծննդավայր՝ | Q23839072?, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 21, 1996 (70 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | նկարիչ և մուլտիպլիկատոր |
IMDb։ | ID 1246205 |
Վլադիմիր Իվանովիչ Զարուբին (ռուս.՝ Владимир Иванович Зарубин, օգոստոսի 7, 1925, Q23839072?, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 1996, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Օռլովի մարզի Պոկրովսկի շրջանի Ալեքսեևսկի գյուղական խորհրդի Անդրիյանովկա գյուղում[1]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ըստ նրա որդու պատմածի՝ պատերազմի սկզբին Վլադիմիր Զարուբինը ծնողների հետ ապրել է Լիսիչանսկում։ Երբ քաղաքը գրավվել է գերմանական զորքերի կողմից, Վլադիմիր Զարուբինը տեղափոխվել է Գերմանիա և աշխատել Ռուրի աշխատանքային ճամբարում, որտեղից նրան ազատել են ամերիկյան զորքերը[1]։
Պատերազմից հետո՝ 1945 թվականից մինչև 1949 թվականը, ծառայել է որպես խորհրդային բանակի կոմենդատուրայում որպես հրաձիգ։
1949 թվականից սկսել է նկարչի կարիերա։ Սկզբում աշխատել է որպես նկարիչ ածխարդյունաբերության նախարարությունում (մինչև 1950 թվականը), 1950 թվականից մինչև 1958 թվականը եղել է նկարիչ գործարանում (ավելի ուշ՝ «Գիպերոն» ԳՀՄ), որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ կոնստրուկտորական բյուրոյի աշխատող Նադեժդա Ուլյանկինայի հետ[1]։
1956 թվականին Մոսկվայում ընդունվել է երեկոյան միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1958 թվականին։ Ուսմանը զուգահեռ սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային առընթեր մուլտիպլիկատոր-նկարիչների դասընթացներում և ԽՄԿԿ ՄՔԿ-ի Մարքսիզմ-լենինիզմի համալսարանում։
1957-1982 թվականներին աշխատել է որպես մուլտիպլիկատոր-նկարիչ «Սոյուզմուլտֆիլմում»՝ մասնակցելով շուրջ հարյուր մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը։
1970-ականների վերջին ընդունվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն[1]։
Նկարազարդել է գրքեր, ծրարներ, օրացույցներ և այլն, բայց առավել մեծ ճանաչում է ձեռք բերել որպես շնորհավորական բացիկների նկարիչ, որոնք հիմնականում մուլտիպլիկացիոն թեմայով են։ Նրա առաջին բացիկը թողարկվել է 1962 թվականին, իսկ բացիկների ընդհանուր տպաքանակը ծրարների և հեռագրերի հետ միասին կազմել է 1 588 270 000 օրինակ[2]։ Զարուբինի բացիկները պատճենահանվել են խանութների ցուցափեղկերին և պատի թերթերում, դրանց հավաքածուները ինքնուրույն թեմա են ֆիլոկարտիայի բնագավառում։ Բացիկների վրա պատկերված հիմնական կերպարներն են Ձմեռ պապը, երեխաները, նապաստակները, սկյուռիկները, արջերը, ոզնիները, ձնեմարդերը[3]։
Վլադիմիր Զարուբինը մահացել է 1996 թվականի հունիսի 21-ին Մոսկվայում։ Թաղվել է Կուզմինսկի գերեզմանատանը[4]։
2007 թվականին հրատարակվել է Վլադիմիր Զարուբինի բացիկների կատալոգ[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շուտով անձրև կլինի» (ռուս․՝ «Скоро будет дождь»,1959)
- «Լեգենդ արաբի կտակի մասին» (ռուս․՝ «Легенда о завещании мавра»,1959)
- «Աղվեսը, կուղբն ու մյուսները» (ռուս․՝ «Лиса, бобёр и другие»,1960)
- «Մուրզիլկան արբանյակի վրա» (ռուս․՝ «Мурзилка на спутнике»,1960)
- «Տզզան ճանճը» (ռուս․՝ «Муха-Цокотуха»,1960)
- «Չվերթ համար 13» (ռուս․՝ «Тринадцатый рейс»,1960)
- «Թանկարժեք մետաղադրամը» (ռուս․՝ «Дорогая копейка»,1961)
- «Այծիկը» (ռուս․՝ «Козлёнок»,1961)
- «ՄՈՒԿ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս № 4» (ռուս․՝ МУК (Мультипликационный крокодил) № 4, 1961)
- «ՄՈՒԿ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս № 5» (1961)
- «Ֆունտիկը և վարունգները» (ռուս․՝ «Фунтик и огурцы»,1961)
- «Վայրի կարապները» (ռուս․՝ «Дикие лебеди»,1962)
- «Երկնային պատմություն» (ռուս․՝ «Небесная история»,1962)
- «Ակցիոներներ» (ռուս․՝ «Акционеры»,1963)
- «Վազի՛ր, առվա՛կ» (ռուս․՝ «Беги, ручеёк!»,1963)
- «Գաղտնիքի եզրին» (ռուս․՝ «На краю тайны»,1964)
- «Լուսատտիկ № 5» (ռուս․՝ «Светлячок №5»,1964)
- «Չթե փողոցը» (ռուս․՝ «Ситцевая улица»,1964)
- «Հետքեր ասֆալտի վրա» (ռուս․՝ «Следы на асфальте»,1964)
- «Ձեր առողջությունը» (ռուս․՝ «Ваше здоровье»,1965)
- «Գունան Բատոր» (ռուս․՝ «Гунан-Батор»,1965)
- «Նկար» (ռուս․՝ «Картина»,1965)
- «Դիմանկար» (ռուս․՝ «Портрет»,1965)
- «Ստորակետի ու կետի արկածները» (ռուս․՝ «Приключения запятой и точки»,1965)
- «Գլխավոր Աստղայինը» (ռուս․՝ «Главный Звёздный»,1966)
- «Հպարտ նավակը» (ռուս․՝ «Гордый кораблик»,1966)
- «Կախարդ դարբինը» (ռուս․՝ «Кузнец-колдун»,1967)
- «Մաուգլի։ Ռաքշա» (ռուս․՝ «Маугли. Ракша»,1967)
- «Սահմանաշերտ» (ռուս․՝ «Межа»,1967)
- «Մաուգլի։ Առևանգում» (ռուս․՝ «Маугли. Похищение»,1968)
- «Արծվի ձագը» (ռուս․՝ «Орлёнок»,1968)
- «Ճանապարհային պատահար» (ռուս․՝ «Дорожное происшествие»,1968)
- «Գողացված լուսինը» (ռուս․՝ «Украденный месяц»,1969)
- «Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը» (ռուս․՝ «Лиса, медведь и мотоцикл с коляской»,1969)
- «Մաուգլի։ Աքելայի վերջին որսը» (ռուս․՝ «Маугли. Последняя охота Акелы»,1969)
- «Ձյունանուշ» (ռուս․՝ «Снегурка»,1969)
- «Անտառային ժամանակագրություն» (ռուս․՝ «Лесная хроника»,1970)
- «Մաուգլի։ Մարտ» (ռուս․՝ «Маугли. Битва»,1970)
- «Դե, սպասիր (թողարկում 2)» (ռուս․՝ «Ну, погоди! (выпуск 2)»,1970)
- «Հեքիաթը պատմվում է» (ռուս․՝ «Сказка сказывается»,1970)
- «Երեք բանան» (ռուս․՝ «Три банана»,1971)
- «Արգոնավորդներ» (ռուս․՝ «Аргонавты»,1971)
- «Մաուգլի։ Վերադարձ մարդկանց մոտ» (ռուս․՝ «Маугли. Возвращение к людям»,1971)
- «Դե, սպասիր (թողարկում 4)» (ռուս․՝ «Ну, погоди! (выпуск 4)»,1971)
- «Ծեր նավաստու պատմությունները։ Անտարկտիդա» (ռուս․՝ «Рассказы старого моряка. Антарктида»,1972)
- «Фока — на все руки дока» (1972)
- «Վասյա Բուսլիկն ու նրա ընկերները» (ռուս․՝ «Вася Буслик и его друзья»,1973)
- «Վասիլյոկ» (ռուս․՝ «Василёк»,1973)
- «Ռատիբորի մանկությունը» (ռուս․՝ «Детство Ратибора»,1973)
- «Պերսևս» (ռուս․՝ «Персей»,1973)
- «Բրեմենյան երաժիշտների հետքերով» (ռուս․՝ «По следам бременских музыкантов»,1973)
- «Անտեսանելի գլխարկը» (ռուս․՝ «Шапка-невидимка»,1973)
- «С бору по сосенке» (1974)
- «Գնում էր տասներորդ համարի տրամվայը» (ռուս․՝ «Шёл трамвай десятый номер»,1974)
- «Վասիլիսա Միկուլիշնա» (ռուս․՝ «Василиса Микулишна»,1975)
- «Եվ մայրիկն ինձ կների» (ռուս․՝ «И мама меня простит»,1975)
- «Անտառային արահետում» (ռուս․՝ «На лесной тропе»,1975)
- «Անսովոր ընկերը» (ռուս․՝ «Необычный друг»,1975)
- «Ժամանակի հայելին» (ռուս․՝ «Зеркало времени»,1976)
- «Լեգենդ հին փարոսի մասին» (ռուս․՝ «Легенда о старом маяке»,1976)
- «Դե, սպասիր (թողարկում 9)» (ռուս․՝ «Ну, погоди! (выпуск 9)»,1976)
- «Переменка № 1» (1976)
- «Լսվում է գործը․․․ ոչ այնքան կոմիկական օպերի մասին» (ռուս․՝ «Слушается дело о… не очень комическая опера», 1976)
- «Храбрец-удалец» (1976)
- «Խիզախ տեսուչ Մամոչկինը» (ռուս․՝ «Бравый инспектор Мамочкин», 1977)
- «Մատնաչափիկը» (ռուս․՝ «Мальчик-с-пальчик», 1977)
- «Հրաձգարան» (ռուս․՝ «Полигон», 1977)
- «Барс лесных дорог» (1978)
- «Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ» (ռուս․՝ «Как утёнок-музыкант стал футболистом», 1978)
- «Կողոպուտ ըստ․․․» (ռուս․՝ «Ограбление по…», 1978)
- «Պոյգան և աղվեսը» (ռուս․՝ «Пойга и лиса», 1978)
- «Զմեյ Գորինիչի վերջին հարսնացուն» (ռուս․՝ «Последняя невеста Змея Горыныча», 1978)
- «Որս» (ռուս․՝ «Охота», 1979)
- «Ողջույն, Օլիմպիադա» (ռուս․՝ «Салют, Олимпиада!», 1979)
- «Նեպրյադվայի կարապները» (ռուս․՝ «Лебеди Непрядвы», 1980)
- «Սոլնիշկինի ծովագնացությունը» (ռուս․՝ «Мореплавание Солнышкина», 1980)
- «Տատիկի ծննդյան օրը» (ռուս․՝ «День рождения бабушки», 1981)
- «Մի անգամ առավոտյան» (ռուս․՝ «Однажды утром», 1981)
- «Նա բռնվեց» (ռուս․՝ «Он попался!», 1981)
- «Արտացոլանք» (ռուս․՝ «Отражение», 1981)
- «Վասյա Կուրոլեսովի արկածները» (ռուս․՝ «Приключения Васи Куролесова», 1981)
- «Раз — горох, два — горох» (1981)
- «Երրորդ մոլորակի գաղտնիքը» (ռուս․՝ «Тайна третьей планеты», 1981)
- «Կար-չկար մի շուն» (ռուս․՝ «Жил-был пёс», 1982)
- «Վիշտը դժբախտություն չէ» (ռուս․՝ «Горе — не беда», 1983)
- «Օձը ձեղնահարկոմ» (ռուս․՝ «Змей на чердаке», 1983)
- «Անհաջողակները» (ռուս․՝ «Неудачники», 1983)
- «Դեղահաբը» (ռուս․՝ «Пилюля», 1983)
- «Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս․՝ «Путешествие муравья», 1983)
- «Տունը, որ կառուցել են բոլորը» (ռուս․՝ «Дом, который построили все», 1984)
- «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (ռուս․՝ «Сказка о царе Салтане», 1984)
- «Պանտելեյն ու խրտվիլակը» (ռուս․՝ «Пантелей и пугало», 1985)
- «Պատմություն Եվպատի Կոլովրատի մասին» (ռուս․՝ «Сказ о Евпатии Коловрате», 1985)
- «Терёхина таратайка» (1985)
- «Թագավորական բուտերբրոդ» (ռուս․՝ «Королевский бутерброд», 1985)
- «Հերակլեսը Ադմետոսի մոտ» (ռուս․՝ «Геракл у Адмета», 1986)
- «Միայնակ դաշնամուրը» (ռուս․՝ «Одинокий рояль», 1986)
- «Ալեհեր արջը» (ռուս․՝ «Седой медведь», 1988)
- «Կողոպուտ ըստ․․․» (ռուս․՝ «Ограбление по…» (նոր խմբագրում), 1988)
- «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները» (ռուս․՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы», 1991)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Биография Владимира Ивановича Зарубина, Արխիվացված 2008-04-02 Wayback Machine рассказанная его сыном на сайте «Наши открытки». Արխիվացված 2007-08-07 Wayback Machine(Ստուգված է 31 հունվարի 2009)
- ↑ Зарубин Владимир
- ↑ Советские добрые открытки с Новым годом. Память — лучшее сокровище!
- ↑ «Могилы Знаменитостей. Зарубин Владимир Иванович (1925-1996)». www.m-necropol.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Лапин В. Художник Владимир Зарубин: каталог Արխիվացված 2019-09-11 Wayback Machine / Под ред. Е. А. Обухова. — М.: ФГУП Издатцентр «Марка», 2007. — 79 с. , (Прил. к журн. «Филателия», № 9, 2007).|img2}}(Ստուգված է 20 Ապրիլի 2011)
- ↑ «Зарубин Владимир Иванович». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обухов Е. Гномы, ёжики и миллиард улыбок // Филателия. — 1992. — № 8.(Ստուգված է 6 Հունիսի 2011)
- Энциклопедия отечественной мультипликации / Сост. С. В. Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 266—267. — 838 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Զարուբին (անգլ.) Internet Movie Database կայքում
- Полынкин А. Новогодний художник Владимир Зарубин на сайте Покровского районного клуба творческих личностей (Орловская область).
- Համառոտ կենսագրություն և ֆիլմագրություն(Ստուգված է 31 հունվարի 2009)
- Նկարչի բացիկները «KVAclub.ru» կայքում(Ստուգված է 31 հունվարի 2009)
- Ֆորում՝ նվիրված Զարուբինի բացիկներին(Ստուգված է 31 հունվարի 2009)
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Հունիսի 21 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ռուս մուլտիպլիկատորներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ