Ողջույն, Օլիմպիադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջույն, Օլիմպիադա
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմյուզիքլ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ՍցենարիստԻնեսա Կովալևսկայա
ՀնչյունավորումՎլադիմիր Վինոկուր
ԵրաժշտությունAnatoly Bykanov?
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1979

Ողջույն, Օլիմպիադա (ռուս.՝ Салют, Олимпиада!), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1979 թվականին։ Ենթավերնագիրն է. Երաժշտական ներկայացում։ Օլիմպիական խաղերի թեմայով երաժշտական երևակայություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական Արջուկը և երաժիշտների խումբը, որը կազմված է մի քանի մասնակիցներից (կատու, մկնիկ, նապաստակը, խոյը, աղվեսը և գայլը) պարում և երգում են երգը` «Ահա թե ինչ է նշանակում Օլիմպիադա» կրկներգով։

Օլիմպիական արջուկը, իսկ նրա հետ նաև` հերթով սպիտակ արջերը, պինգվինները, դելֆինները, կենգուրուն, կապիկները, երգում են «Եղբայրներ, պետք է սպորտով զբաղվել» երգը` կրկներգով։

«Օլիմպիադա, ողջույն» երգի տակ բոլոր կենդանիները բոլոր երկրներից գալիս էին Օլիմպիադա։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայա
Սցենարիստ Ինեսա Կովալևսկայա
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վոլկով
Նկարիչներ Վերա Խարիտոնովա, Դմիտրի Անպիլով,
Սերգեյ Մարակասովա
Նկարիչ-մուլտիպլիակտորներ Հովսեփ Կուրոյան, Օլեգ Սաֆրոնով,
Գալինա Զոլոտովսկայա, Վլադիմիր Զարուբին,
Ալեքսանդր Գորլենկո, Ալեքսանդր Դավիդով,
Վիտալի Բոբրով, Էլվիրա Մասլովա
Օպերատոր Սվետլանա Կոշեևա
Տնօրեն Նինել Լիպնիցկայա
Կոմպոզիտոր Անատոլի Բիկանով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Երգի տեքստի հեղինակ Միխայիլ Պլյացկովսկի
Մոնտաժող Ի. Գերասիմովա
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Վոկալային պարտիաներ Վլադիմիր Վինոկուր

Թողարկում տեսահոլովակով[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից «ԽՍՀՄ Գոսկինո Վիդեոծրագիրը» սկսում է տեսաերիզներով թողարկել «Օլիմպիադա-80» թեմայով մուլտֆիլմերի հավաքածուներ` հետևյալ մուլտֆիլմերով. «Ո՞վ կստանա մրցանակը», «Մեծ էստաֆետա», «Բաբա Յագան դեմ է», «Առաջին ինքնագիրը» և Դե, սպասիր (թողարկում 13)։ Ռուսաստանում 1990-ական թվականներին VHS ձևաչափով թողարկվել է Studio PRO Video ստուդիայի «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում, 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Սոյուզ Վիդեո» վիդեոստուդիայում։

Ակնարկներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Բորդինը գրում է, որ «ֆիլմն իրենից ներկայացնում է նկարված ակնարկ` հիմնված Միխայիլ Պլյացկովսկու բանաստեղծությամբ երեք երգերի վրա»։ Իր տվյալներով` երաժշտությունը գրել է Անատոլի Բիկանովը, բեմադրող նկարիչ եղել է Ալեքսանդր Վոլկովը, իսկ բոլոր վոկալային պարտիաները կատարել է Վլադիմիր Վինոկուրը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Олимпиада как мультфильм». Журнал «Сеанс». Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]