Կախարդ դարբինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդ դարբինը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊերճ Սարգսյան
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Անատոլի Պապանով, Եվգենի Վեսնիկ և Բորիս Ռունգե
ԵրաժշտությունՍոֆիա Գուբայդուլինա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1967

Կախարդ դարբինը (ռուս.՝ Кузнец-колдун), նկարված մուլտֆիլմ[1]` ֆրանսիացի գրող Լուդայի «Դարբին Էնրիկը» հեքիաթի մոտիվներով։ Նկարահանվել է 1967 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսորը Պերճ Սարգսյանն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է փոքրկ ենթավարպետ Ժանոն, որը ոչ միայն ամբողջը տեսել էր իր աչքերով, այլ նաև անմիջական մասնակցություն էր ունեցել դրանում։

Կային-չկային, երկու դարբին ընկերներ կային` Գաստուն և Էնրիկը։ Նրանք այնպես էին տիրապետում իրենց արվեստին, որ իրենց շրջապատի մարդիկ ուղղակի հիանում էին։ Գաստունը պատրաստում էր սուր կացիններ և գութաններ, իսկ Էնրիկն ավելի շատ մասնագիտացված էր նուրբ աշխատանքների մեջ։ Եվ մի տոն օր քաղաքացիները պատվիրում են նրանց պատրաստել կռած դարպասներ և տալիս են երեք օր ժամանակ` այն պատրաստելու համար։ Երկու դարբինները վիճում են, թե այդքան կարճ ժամանակում իրենք չեն կարող պատրաստել այդ պատվերը։ Գաստուն հրաժարվում է այդ աշխատանքից և գնում է զվարճանալու, իսկ Էնրիկն այդ ժամանակ զբաղվում է պատվերը պատրաստելով։

Բնակիչները հավաքվել էին տոնակատարությանը, ամենազվարճալի տեսարաններից մեկը հմուտ արհեստավորի ներկայացումն էր, որն իր աշխատանքներով զվարճեցնում էր հանդիսատեսին։ Արդյունքում ընտրվում է հաղթողը, և դա Գաստուն էր, քանի որ Էնրիկը չէր պահել իր խոստումը։ Բայց երբ Էնրիկը բոլորին ցույց է տալիս իր պատրաստածը, որը` վարպետորեն կռած դարպաս էր, իրավմամբ բոլոր պարգևներն ինքն է ստանում։ Բայց այդ բանը կռիվ չի առաջեցնում ընկերների միջև։ Նրանք միասին գնում են գինետուն, որպեսզի նշեն իրենց ընդհանուր հաղթանակը։

Այդտեղից դուրս գալով` հարբած դարբինները վերադառնում են տուն, երբ ճանապարհին տեսնում են մի տարօրինակ վայր, որտեղից ծուխ էր դուրս գալիս։ Եվ Էնրիկը խոստովանում է, որ այնտեղից քարածուխներ է գողացել, որոնք վառվում են և չեն հանգում։ Մեղադրելով Էնրիկին, որ նա իր հոգին տվել է սատանային, Գաստուն հեռանում է։ Հայտնի չէր, թե իչպես կավարտվեր այս պատմությունը, եթե չլիներ դահիճ Գիլյեն, որն ապրում էր քաղաքում և լրտեսում ու վատաբանում էր լավ մարդկանց (իբր թե նրանք կախարդներ ու վհուկներ են), որպեսզի գումար վաստակեր գլխատումներից։ Նախանձից նա որոշում է կործանել երկու դարբիններին և նենգ ծրագիր է մտածում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]