Հերակլեսը Ադմետոսի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլեսը Ադմետոսի մոտ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ՀնչյունավորումՄիխայիլ Ցարյով, Ալեքսանդր Վոևոդին, Աննա Կամենկովա-Պավլովա, Արմեն Ջիգարխանյան, Ալեքսանդր Բելյավսկի և Ինոկենտի Սմոկտունովսկի
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1218 վայրկյան
Թվական1986

Հերակլեսը Ադմետոսի մոտ (ռուս.՝ Геракл у Адмета), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Անատոլի Պետրովի կողմից, 1986 թվականին[1], նոր գեղանկարչական տեխնիկայով[2], ըստ հին հունական առասպելի մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոյրաները՝ ճակատագրի աստվածուհիները, արքա Ադմետոսին վաղաժամ մահ են կանխագուշակել։ Նա դիմում է դելֆինական քրմուհուն՝ Պիթիային, և վերջինս նրան է փոխանցում Ապոլլոնի կամքը. նա մահից կարող է փրկվել միայն այն դեպքում. եթե նրա փոխարեն պատրաստ լինի մեկ ուրիշը մահանալ։ Հերմեսի խորհրդով նա գնում է փնտրելու, բայց ո՛չ պատերազմ գնացող զինվորները, ո՛չ աղքատ ու կույր ծերունին չեն համաձայնվում մահանալ նրա փոխարեն։ Վերջին օրը Ամենտոսի կինը` Ալկեստան, զոհաբերում է ինքը իրեն` հանուն իր ամուսնու։

Այդ օրը անմխիթար Ադմետոսին հյուր է գալիս Հերակլեսը։ Մեծ հյուրին դիմավորում են շքեղ հյուրասիրությամբ, բայց Հերակլեսը զարմանում է, թե ինչու Ադմետոսը չի իրեն դիամվորել, իսկ ծառաները նման են մահացածների թագավորության ստվերներին։ Հերակլեսը Հերմեսի հետ շփվում է անոթի միջոցով, որը ունի Աստծո գլխի պատկերը, և հրավիրում է նրան սեղանի մոտ։ Հերմեսը հայտնվում է Հերակլեսի մոտ և վերակենդանացնում է պարողներին` խնջույքը դարձնելով ավելի ուրախ։ Բայց ծառաները չեն կիսում նրանց ուրախությունը, և երբ Հերակլեսը գինեգործին հարցնում է, ինչու չէ նա ուրախ, նա պատահաբար ասում է Ալկեստայի մահվան մասին։ Հերակլեսը բարկանում է, թե ինչու նրան այդ մասին չէին ասել։ Հերմեսը բացատրում է, որ Ադմետոսը հրամայել է, որպեսզի չփչացնեն հյուրի հանգիստը։ Հերակլեսը որոշում է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել։

Գիշեր։ Ակսենտայի գերեզմանին է գալիս Թանատոսը (հենց այդպես են նրան անվանում մուլտֆիլմում), մահվան ստորերկրյա սարսափելի աստվածը։ Որպեսզի վերցնի նրա հոգին` նա պետք է կշտանա զոհի արյունով, սակայն գերեզմանոցում թաքնված Հերակլեսը թույլ չի տալիս անել այդ։ Կռիվ է սկսվում, և գիշերվա վերջում Հերակլեսը հաղթում է Թանատոսին։

Առավոտյան Հերակլեսն Ադմենդոսի մոտ բերում է մի կին, իբրև հյուրասիրության շնորհակալություն, բայց Ադմետոսը հրաժարվում է նվերից` տխրելով իր կնոջ համար։ Հերակլեսը հետ է տանում կնոջ գլխի ծածկոցը, և բոլորը տեսնում է, որ դա Ալկեստան է։ Ուրախ Ադմետը հանկարծ տեսնում է, որ նա լուռ է, բայց Հերակլը հանգստացնում է նրան, ասելով, որ Ակսենտան երեք օր և երեք գիշեր ոչինչ չի ասի, քանի դեռ բերված չէ փոխարինվող զոհաբերությունը։

Երջանիկ Ադմետոսը հրավիրում է Հերակլեսին էլի մնալ, բայց Հերակլեսը պետք է շտապի Եվրասֆեյոսի հրահանգով Դիոմեդոս արքայի ձիերի համար զբաղվելու։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և կինոռեժիսոր՝ Անատոլի Պետրով
  • Բեմադրող նկարիչ՝ Լյուդիմալա Լոբանովա, Անատոլի Պետրով
  • Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալլոշ
  • Կինոօպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Մոնտաժ՝ Նատալյա Ստեպանցեևա
  • Ռեժիսորի օգնական՝ Լ. Մորոզովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
  • Նկարիչներ՝
    • Տ. Ագաֆոնովա
    • Ելենա Կարավաևա
    • Մարկելով Ալեքսանդրա
    • Էրաստ Մելաձե
    • Գալինա Բարինովա
    • Վիկտորյա Մակինա
    • Գալինա Պետրովա
  • Դերերը հնչյունավորել են՝
  • Արմեն Ջիգարխանյան՝ Հերակլես
  • Ալեքսանդր Բելյավսկիյ՝ Հերմես
  • Աննա Կամենկովա՝ Ալկեստիդա
  • Ինոկենտի Սմոկտունովսկի՝ ծերուկ
  • Պյոտր Վիշնյակով՝ Ֆերետ
  • Օլեգ Մոկշանցև
  • Գ. Մարկով

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» կինոմիավորման կողմից, «Պրոմեթևս» և «Վերադարձ Օլիմպոսից» մուլտֆիլմների հավաքածուում, ինչպես նաև` Video CD տեսաերիզների վրա, «Լիզարդ» ընկերության կողմից։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նման տեխնիկայով ստեղծվել էր նույն ռեժիսոր «Պոլիգոն) մուլտֆիլը (1977 թ.)` ըստ Ս. Հանսովսկու նույնանուն պատմվածքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  2. Георгий Бородин Анатолий Алексеевич Петров (1937—2010) 03.03.2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]