Միխայիլ Ցարյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ցարյով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1903
ԾննդավայրՏվեր, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 4, 1987(1987-11-04)[2][3] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունTsarskoye Selo Gymnasium?
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, հեռուստատեսային դերասան, թատերական ուսուցիչ, կինոդերասան, մանկավարժ, թատրոնի դերասան, համալսարանի դասախոս և թատրոնի տնօրեն
ԱշխատավայրՓոքր թատրոն և Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան պետական ակադեմիական ռուսական մեծ դրամատիկական թատրոն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ
 Mikhail Tsaryov Վիքիպահեստում

Միխայիլ Իվանի Ցարյով (նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1903, Տվեր, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1987(1987-11-04)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1949 թվականից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-1921 թվականներին սովորել է Պետրոգրադի ռուսական դրամայի դպրոցում (դասատու՝ Յու․ Յուրև)։ Դեռևս ուսանող, 1920 թվականին ընդունվել է Պետրոգրադի Մեծ դրամատիկական թատրոն, 1923-1937 թվականներին աշխատել տարբեր թատրոններում։ 1937 թվականից՝ Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան (1950 թվականից՝ նաև տնօրենը)։ Հետևելով ռուսական բեմի հերոսական-ռոմանտիկական ավանդներին՝ ռուս և եվրոպական հեղինակների պիեսներում կերտել է մի շարք կերպարներ, որոնցից են՝ Արման Դյուվալ (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», 1933), Նեզնամով, Ժադով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», 1939, «Եկամտաբեր պաշտոն», 1948)։ Ցարյովի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում Չացկու դերակատարումը (Դրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1923-1924 թատերաշրջան), որին նա անդրադարձել է մինչև 1960-ական թվականները։ Ցարյովը ստեղծել է ինչպես ողբերգական՝ Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1940), Մակբեթ, Լիր արքա (Շեքսպիրի «Մակբեթ», 1955, «Լիր արքա», 1979), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահան դես», 1962), Մաթիաս Կլաուզեն (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», 1972), Վանյուշին (Նայդյոնովի «Վանյուշինի զավակ ները», 1983), այնպես էլ՝ կատակերգական և բնութագրական՝ Միստր Հիգգինս (Շոուի «Պիգմալիոն», 1943), Ռոստանև («Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները», ըստ Դոստոևսկու, 1957), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1963), Պարագլուխ (Վիշնևսկու «Լավա տեսական ողբերգություն», 1967), Ծերուկ (Դորկու «Ծերուկը», 1969, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1969) բարդ կերպարներ։ Կերտել է նաև ժամանակակցի բազմաթիվ կերպարներ, որոնցում խտացված են սովետական մարդու լավագույն գծերը (Օգնև, Ռոմոդան, Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», 1942, «Թևեր», 1955, Բուրովսկի, Լավրենյովի «Նրանց համար, ովքեր ծովում են», 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 և այլն) Բեմադրություններ է իրականացնում թատրոնում և հեռուստաթատրոնում։ Հանդես է եկել նաև ասմունքով։ Նկարահանվել է կինոյում։ 1964 թվականից գլխավորել է Համառուսաստանյան թատերական ընկերությունը, 1959 թվականից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի սովետական ազգային կենտրոնի պրեզիդենտը։ 1935 թվականից զբաղվում է մանկավարժությամբ (1941 թվականից եղել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, պրոֆեսոր՝ 1962 թվականից)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зубков Ю. Михаил Царёв в Малом театре. — М., 1978.
  • Коржевич Л. Путь актёра. — М., 1981.
  • Царев. Сборник. — М., 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Царёв Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 http://kinosozvezdie.ru/actors/tsarev/tsarev.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։