Վալերի Խառլամով
Վալերի Խառլամով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Валерий Борисович Харламов |
Ազգություն՝ | Ռուս |
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1948 հունվարի 14 |
Ծննդավայր՝ | ԽՍՀՄ, Մոսկվա |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 27, 1981 | (տարիքը 33)
Մահվան վայր՝ | ԽՍՀՄ Մոսկվայի մարզ Սոլնեչնոգորսկ |
Ակումբ՝ | «ԲԿՄԱ» Մոսկվա 1967 թվական «Զվեզդա» Չեբարկուլ 1967-1968 թվականներ «ԲԿՄԱ» Մոսկվա 1968-1981 թվականներ |
Հասակ՝ | 176 սանտիմետր |
Քաշ՝ | 74 կիլոգրամ |
Վալերի Բորիսովիչ Խառլամով (ռուս.՝ Вале́рий Бори́сович Харла́мов, հունվարի 14, 1948[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][7][8] - օգոստոսի 27, 1981[2][3], Սոլնեչնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր հոկեյիստ[9][10], ԲԿՄԱ-ի (1967-1981 թվականներ) և ԽՍՀՄ հավաքականի (1969-1980 թվականներ) հարձակվող, ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1969 թվական)։ Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող (1972 թվական, 1976 թվական) և աշխարհի ութակի չեմպիոն։ ԽՍՀՄ լավագույն հոկեյիստ (1972 թվական, 1973 թվական)։ 1970-ական թվականների ԽՍՀՄ-ի առաջատար հոկեյիստներից մեկը, որը ճանաչում է ստացել ինչպես իր երկրում, այնպես նրա տարածքներից դուրս։ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահի անդամ (1998 թվականից)։ Հոկեյի Ազգային Լիգայի Փառքի Սրահի անդամ (2005 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Բորիս Սերգեևիչ Խառլամով, ազգությամբ ռուս էր, աշխատում էր մոսկովյան «Կոմունար» գործարանում, որպես փականագործ-փորձարկող[11]։ Մայրը, իսպանուհի, Բիլբաո քաղաքից, իսկական անունը Կարմեն Օրիվե Աբադ (Carmen Orive Abad, կարճ Բեգոնիա, Begoña,)[12], 1937 թվականին բերվել էր ԽՍՀՄ (քաղաքացիական պատատերազմով պատված Իսպանիայի փախստականների շարքում), 1940-ական թվականներից աշխատում էր նույն գործարանում, որպես խառատ։
Բորիսը և Բեգոնիան ծանոթանում են «Կոմունար» գործարանի ակումբում՝ պարերի ժամանակ։ Խառլամովը ակումբ է գալիս իսպանացի ընկերոջ հետ, որին ճանաչում էր պատերազմից առաջ, իսկ հեռանում է աղջկա հետ։ Ընդ որում պարզվում է, որ աղջիկը գործընկերուհի է[13]։
Վալերի Խառլամովը ծնվել է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Մոսկվայում։ Բորիսը և Բեգոնիան ադ օրը գտնվում էին «Կոմունար» գործարանի հանրակացարանում։ Գիշերվան մոտ Բեգոնիան զգում է, որ ծննդաբերությունը սկսվում է։ Շտապ կարգով կանչվում է գործարանի շտապ օգնության մեքենան, որը նրան տանում է ծննդատուն։ Առավոտյան կողմ երիտասարդ զույգը տղա է ունենում[14]։
Որդուն, Վալերի Չկալովի պատվին, անվանում են Վալերի։ Բորիսի և Բեգոնիայի ամուսնութունը գրանցված չէր այն պատճառով, որ Բեգոնիան ուներ միայն բնակության իրավունք։ Միայն որդու ծննդից երեք ամիս անց նրանք պաշտոնապաս գրանցեցին իրենց ամուսնությունը։ Այդ մասին խոստովանում է Բորիս Խառլամովը՝ «Վալերի Խառլամովի սառցե կորիդան» վավերագրական ֆիլմում։
Ավելի ուշ Խառլամովների ընտանիքում ծնվում է նաև դուստր, որին անվանում են Տատյանա։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Խառլամովի մանկական մարզական հրապուրանքների շարքում էին ֆուտբոլը և հոկեյը։ Առաջին անգամ չմուշկների նա կանգնեց երբ 7 տարեկան էր։ Հարը հաճախ էր սահադաշտում, գործարանային թիմի կազմում, խաղում ռուսական հոկեյ և որդուն վերցնում էր իր հետ, իսկ, որպեսզի նա չմրսի չջեռուցվող հանդերձարանում, նրան կանգնեցնում էր չմուշկների վրա[15]։
1956 թվականին, երբ 1937 թվականին ԽՍՀՄ ժամանած իսպանացիների մոտ հնարավորություն է առաջանում վերադառնալ հայրենիք, մոր և քրոջ հետ Վալերին մեկնում է Իսպանիա, որտեղ մի քանի ամիս ապրում է Բիլբաոյում և դպրոց հաճախում։
1961 թվականին Վալերին հիվանդանում է բկաբորբով (անգինա), որը բարդացումներ է տալիս մյուս օրգանների վրա՝ բժիշկները նրա մոտ հայտնաբերում են սրտի արատ և ախտորոշում են ռևմատոիդ սրտի հիվանդություն։ Այդ պահից Վալերիին արգելում են դպրոցում հաճախել ֆիզկուլտուրայի դասերին, վազել բակում, ծանրություն բարձրացնել, լողալ և, նույնիսկ, հաճախել պիոներական ճամբար[16]։
Սական հայրը այլ կերպ էր մտածում և, երբ 1962 թվականի ամռանը Լենինգրադյան պողոտայում բացվում է սահադաշտ, նա որդուն այնտեղ գրանցում է հոկեյի բաժնում (այդ անում են մորից գաղտնի, երկար ժամանակ խնամքով թաքցնելով)։ Այդ տարի ընդունում էին 1949 թվականին ծնված տղաներին, սակայն Վալերին իր կարճահասակությամբ այնքան պատանի տեսք ուներ, որ ԲԿՄԱ-ի երկրորդ մարզիչ Բորիս Կուլագինին հեշտությամբ մոլորության մեջ գցեցին՝ իր տարիքի վերաբերյալ։ Խառլամովը միակն էր տասնյակ երեխաների մեջ, որին ընդգրկում են մարզիչ Վյաչեսլավ Տազովի խումբը[17]։ Որոշ ժամանակ անց խաբեությունը բացահայտվում է, բայց Խառլամովին խմբից չեն հեռացնում, քանի որ նա դուր էր եկել մարզիչներին։ Հոկեյիստին տեղափոխում են դպրոցի ղեկավար, մարզիչ Անդրեյ Ստարովոյտովի խումբը, որը նրա հետ պարապում է մոտ չորս տարի։
Դրա հետ միասին, երեք ամիսը մեկ, հայրն ու որդին հաճախում էին Մորոզովսկի հիվանդանոց, որտեղ Վալերիին հետազոտում էին բժիշկները։ Արդյունքում երիտասարդ Վալերին հաղթահարում է բոլոր հիվանդությունները (բժիշկները նրան կատարյալ առողջ են ճանաչում) և սկսում է լրջորեն զբաղվել հոկեյով[16]։
Տաղանդի ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաղանդավոր երիտասարդին շուտով սկսում են ներկայացնել ԲԿՄԱ-ի ավագ թիմ։ Սակայն բանակային թիմի ավագ մարզիչ Անատոլի Տարասովը, սկզբնական շրջանում, երիտասարդ Խառլամովի մոտ լուրջ հակումներ չէր նկատում և ասում էր, որ նրա գլխավոր թերությունը կարճ հասակն է՝ ընդամենը 173 սանտիմետր[18]։ ԲԿՄԱ-ի հոկեյի դպրոցում ոչնչով չառանձնացող երիտասարդ Խառլամովը փայլում է 1967 թվականի գարնանը Մինսկում կայացած ԽՍՀՄ պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Այդ օրերին նրա հետ խաղացող Վլադիմիր Բոգոմոլովը նշում է, որ Վալերին իրեն դրսևորեց որպես ոչ ստանդարտ իմպրովիզատոր, բայց, միևնույն ժամանակ, աշխատասեր և բացարձակապես թիմի համար խաղացող[19]։ Մոսկվայում, անմիջապես կայարանում, ԲԿՄԱ-ի մարզադպրոցի մարզիչ Վիտալի Երֆիլովը, Խառլամովին հայտնում է, որ նրան ցանկանում են փորձարկել ԲԿՄԱ-ում։ 1967 թվականի ամռանը Վալերին թիմի հետ միասին հավաք է անցկացնում Կուդեպստում, որից հետո ֆիզիկապես շատ է փոխվում, ձեռք է բերում մկանային ծավալ։
Աստիճանաբար Վալերինն սկսում են փորձարկել հիմնական կազմում։ 1967 թվականի հոկտեմբերի 22-ին կայանում է նրա նորամուտը ԲԿՄԱ-ի կազմում՝ Նովոսիբիրսկում, «Սիբիր»-ի հետ մրցախաղում։ Բանակայինները հաղթանակ են տանում 9:0 հաշվով, Վալերիին աչքի ընկնել չի հաջողվում։ 1967-1968 թվականների մրցաշրջանի շատ խաղերին նա չի մասնակցում, իսկ նոյեմբերին՝ «իր մեջ խաղային ինքնուրույնության զարգացման, խաբկանքի կատարելագործման»համար[20], Վալերիին ուղարկում են երկրորդ լիգա, Չեբարկուլի «Զվեզդա», Ուրալի զինվորական շրջանի բանակային թիմ[21]։ Ինչպես խոստովանում է «Զվեզդա»-ի ավագ մարզիչ Վլադիմիր Ալֆերը, նա Տարասովից խիստ հրահանգներ է ստանում[22]։
Խառլամովի հետ միասին «Զվեզդա» է ուղարկվում ԲԿՄԱ-ի երիտասարդ պաշտպան Ալեքսանդր Գուսևը։ Կարճ ժամանակամիջոցում հոկեյիստները արագորեն ընտելանում են թիմին և մեծ ավանդ են ներդնում թիմի խաղում՝ Խառլամովը խփում է 34 տափօղակ 40 խաղում և դառնում է տեղական հանդիսատեսի սիրելին[23], իսկ Գուսևը արդյունավետ է խաղում պաշտպանի դիրքում։ Վլադիմիր Ալֆերը պարբերաբար Տարասովին տեղեկացնում էր Խառլամովի ձեռքբերումների մասին, իսկ անձնական հանդիպումից հետո, 1968 թվականի փետրվարի վերջին[22], Սվերդլովսկում ԲԿՄԱ-ի օրացույցային խաղին, Խառլամովը հետ է կանչվում Մոսկվա։ Մարտի 7-ին, Կալինինում խաղալով վերջին խաղը «Զվեզդա»-ի կազմում, որից հետո թիմը բարձրացում է ստանում կարգում, մարտի 8-ին հոկեյիստը վերադառնում է տուն և նույն օրը՝ Տարասովի կողմից, կանչվում է ԲԿՄԱ-ի պարապմունքի։
Առաջին հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 10-ին Խառլամովը ընդգրկվում է ԲԿՄԱ-ի հիմնական կազմի մեջ և նորից Նովոսիբիրսկի «Սիբիր»-ի դեմ խաղում։ Բանակայինները հեշտությամբ հաղթանակ են տանում՝ 11:3 հաշվով, իսկ Խառլամովը խաղում էր Վիկուլովի և Պոլուպանովի հետ միասին՝ փոխարինելով Ֆիրսովին։ 1968 թվականի ապրիլի 23-ին նա իր առաջին տափօղակն է գցում վարպետների թիմում՝ «Կռիյլա Սովետով»-ի դարպասը։ Մրցաշրջանի վերջում նա արդեն խաղում էր ԲԿՄԱ-ի երիտասարդական օղակի կազմում՝ Խառլամով - Սմոլին - Բլինով։
Ամրապնդվել ԲԿՄԱ-ի կազմում նրան հաջողվոմ է միայն հաջորղ մրցաշրջանում։ 1968 թվականի հոկտեմբերին Խառլամովը առաջին անգամ դուրս է գալիս Բորիս Միխայլովի և Վլադիմիր Պետրովի հետ միևնույն օղակում՝ Գորկիի «Տորպեդո»-ի դեմ մրցախաղում։ Խաղը ԲԿՄԱ-ն պարտվում է, իսկ Խառլամովը անարտահայտիչ է խաղում։ Սակայն շուտով երիտասարդ հարձակվողների եռյակը սկսում է խաղալ վառ և արդյունավետ[16]։
1968 թվականի դեկտեմբերին Խառլամովը կանչվում է ԽՍՀՄ երկրորդ հավաքական, որը մոսկովյան մրցաշարում (հետագայում այն անվանվում է ««Իզվեստիա» թերթի մրցանակ»-ի մրցաշար) փոխարինում է Չեխոսլովակիայի հավաքականին։
Անմիջապես մրցաշարի ավարտից հետո, Խառլամովը Միխայլովի և Պետրովի հետ միասին կանչվում է հիմնական հավաքական՝ Կանադայի հավաքականի հետ երկու ցուցադրական խաղի համար։ 1968 թվականի դեկտեմբերի 6-ին Վալերին նորամուտն է նշում առաջին խաղում, իսկ հաջորդ օրը մասնակցում է երկրորդ խաղին։ Հենց այդ խաղերի արդյունքում ԽՍՀՄ հավաքականի կազմում հայտնվում է Միխայլով - Պետրով - Խառլամով եռյակը։
1969 թվականի սկզբից սկսած բոլոր երեքն էլ պաբերաբար կանչվում են հավաքական՝ ընկերական հանդիպումների, որոնցից հետո մարզիչները որոշում են նրանց վերցնել Ստոկհոլմի Աշխարհի առաջնություն։ Առաջին իսկ խաղերից դեբյուտանտները ցուցծադրում են խաղային բարձր կարգ, որը նպաստում է նրանց հավաքականի կազմում ամրապնդվելուն։
Աղբյուրներում տարակարծություն գոյություն ունի մրցաշարում Խառլամովի խփած առաջին տափօղակի առնչությամբ։ Վլադիմիր Դվորցովի և Զինո Յուրևի «Ֆորվարդ № 17» («Форвард № 17») պատմվածքում և Բորիս Լևինի հիշողությունների հավաքածույում վիճակագիր Յուլի Լուկաշինի հոդվածում նշվում է, որ առաջին գոլը նա խփել է Աշխարհի առաջնության առաջին իսկ խաղում, ԱՄՆ-ի դեմ խաղում, 38-րդ րոպեին[24]։ Սակայն «Հոկեյ» հանրագիտարանում խաղի արձանագրությունը հերքում է այդ տվյալները[25]։ Եթե հիմք ընդունենք երկրորդ վարկածը, ապա Աշխարհի առաջնություններում իր առաջին գոլը նա խփել է հաջորդ հանդիպման ժամանակ՝ Շվեդիայի դեմ։
1969 թվականի մրցաշարը հավաքականի համար լարված էր դասավորվում։ Մի շարք հաղթանակած հանդիպումներից հետո հաջորդում է Չեխոսլովակիայի հավաքականից կրած պարտությունը՝ 0:2: Մեկ խաղ անց կայանում է Շվեդիայի հետ հանդիպումը, որոնց խորհրդային հոկեյիստները հաղթում են դժվարությամբ՝ 3:2, բոլոր երեք տափօղակները խփվում են Պետրովի եռյակի կողմից։ Հաջորդ (նախավերջին) հանդիպման ժամանակ հավաքականը նորից զիջում է չեխերին՝ 3:4: Այդ խաղում, սկզբում Խառլամովը մրցակցի դարպասն է անցկացնում տափօղակ, իսկ այնուհետև բեփական գոտում փոխանցում է կատարում մրցակցին, որը գոլի է վերածվում։ Այդ տափօղակը վճռական է լինում և խաղից հետո մարզիչները պարտության մեջ մեղադրում են Խառլամովին և դարպասապահ Վիկտոր Զինգերին[16]։
Բայց և այնպես, ոչ մի պատժամիջոց չի հետևում, իսկ ԽՍՀՄ հավաքականը հռչակվում է Աշխարհի չեմպիոն՝ վերջին փուլում շվեդները հաղթանակ են տանում չեխերի նկատմամբ՝ 1:0, և արդյունքում ԽՍՀՄ-ի, Չեխոսլովակիայի և Շվեդիայի հավաքականները ունենում են հավասար միավորներ և ԽՍՀՄ հավաքականը առաջին տեղն է գրավում խփած և բաց թողած տափօղակների լավագույն տարբերության արդյունքում։
Մոսկվա վերադառնալուն պես, առաջին կարգային Խառլամովին (ինչպես նաև եռյակի իր խաղընկերներին) շնորհվում է Սպորտի Վաստակավոր Վարպետի կոչում[16]։ Ընդ որում, այդ արվում է առանց Անատոլի Տարասովի իմացության, որը նրա կողմից լուրջ վրդովմունք է առաջացնում[26]։
Հոկեյի կարիերայի ծաղկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայլով - Պետրով - Խառլամով եռյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ-ի հարձակվողների եռյակը ստեղծվում էր երեք տարի։ Սկզբում ԲԿՄԱ-ում հայտնվեց Բորիս Միխայլովը։ 1967 թվականից հիմնական կազմում սկսեց հայտնվել Վլադիմիր Պետրովը, որը դիտվում էր որպես հոկեյից հեռացող Ալեքսանդր Ալմետովին փոխարինող։ Ընդ որում Միխայլովը և Պետրովը հիմնական կազմում տեղ գտնելու համար իրար մեջ չէին մրցակցում։ Մարզիչները նրանց դիտում էին որպես մեկը մյուսին լրացնող։ Սկզբնական շրջանում՝ 1967- 1968 թվականների մրցաշրջանում, նրանք խաղում էին Վենիամին Ալեքսանդրովի հետ, իսկ խաղերի համար Ճապոնիայի ուղևորությունից հետո եռյակին է միանում Խառլամովը։
1968-1969 թվականների մրցաշրջանի սկզբում ԲԿՄԱ-ի մարզիչներին ակնհայտ էր, որ Ալեքսանդրովվի դասական խաղաոճը հարմար չէ երիտասարդ մարզիկներին, որոնց պետք էր ոչ թե վարպետի ազդեցությունը, այլ հասակակիցների շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահության ձեռքբերումը։ Ինչպես նշում է Լեոնիդ Տրախտենբերգը, հենց Խառլամովն է դառնում եռյակի ոչ պաշտոնական առաջնորդը, որի հետևից ձգվում էին Միխայլովը և Պետրովը[27]։
Ընդ որում խաղացողներից յուրաքանչյուրը տիրապետում էր անկրկնելի խաղային ոճի.
1. Միխայլովը եռանդուն էր, կարողանում էր գործի գցել ընկերներին և տանել իր ետևից, սահադաշտում կատարում էր մեծածավալ սև աշխատանք, աշխատում էր պաշտպանուզթյունում, խելացի խաղում էր հետընթացում և կարողանում էր եռյակում բոլորից շատ տափօղակ խփել։ 2. Պետրովը ֆիզիկապես զարգացած հոկեիստ է, կարողանում էր ուժային պայքար մղել, տիրապետում էր հզոր և անկասելի նետումների, բնավորությամբ համառ էր, բայց մի քիչ կամակոր։ 3. Խառլամովը եռյակում առանձնանում էր անկրկնելի խաբկանքի ոճով։ Նա խիզախորեն գնում էր պաշտպանների վրա՝ ցանկանալով անցնել նրանց միջով և իմանալով, որ դա իր մոտ չի ստացվի, քանի որ պաշտպանները հույսները կդնեն միմյանց վրա և կհեռանան իր առջև։ Նա քիչ էր խփում, քան խաղընկերները, բայց բազմաթիվ գոլային փոխանցումներ էր կատարում Պետրովի և Միխայլովի համար։ Խառլամովի ոչ ստանդարտ խաբկանքը ավարտում էր, կամ նետումով, կամ խաղընկերներին ճիշտ փոխանցումով[27]։
Եռյակը առանձնանում էր նրանով, որ խորհրդային հոկեյում առաջինն էին, որ սահադաշտում սկսեցին խաղալ ուժային ոճով։
Ինքը, Խառլամովը, այսպես էր նշում եռյակի խաղը.
Եռյակը մի քանի անգամ տրոհվել է, հատկապես հավաքականի խաղերին (1972 թվականի Օլիմպիադա և 1976 թվականի Սուպերսերիա, կարիերայի վերջին տարիները)։ Բայց բոլոր խաղընկերների հետ Խառլամովը իրեն ազատ և վստահ էր զգում։
Եռյակի հոկեյիստները միմյանց ազատ էին զգում սահադաշտում խաղի ժամանակ, սակայն հոկեյից դուրս կատարյալ հարաբերություններ նրանց միջև չկար[27]։
Օլիմպիական առաջին հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների սկզբին երիտասարդ Խառլամովը երկրի առաջատար հոկեիստներից մեկն էր։ Առավել ցայտուն էին արտահայտվում նրա խաղային տեխնիկան, անբասիր սահումը և տափօղակին տիրապետումը, հարձակվողական հատկությունները։
ԽՍՀՄ 1970-1971 թվականների առաջնությունում դառնում է լավագույն ռմբարկու, մրցակիցների դարպասն ուղարկելով 40 տափօղակ։ 1971 թվականի Աշխարհի առաջնությունում, շվեդների հետ որոշիչ խաղում, երրորդ խաղափուլում, 2:3 հաշվի դեպքում, հենց շնորհիվ Խառլամովի խփվում է բեկումնային տափօղակը, որը, արդյունքում, նպաստում է մրցաշարում ԽՍՀՄ հավաքականի հաղթանակին և հենց հոկեիստի համար աշխարհի չեմպիոնի երրորդ տիտղոսին։
1971 թվականի վերջին Տարասովը՝ Սապպորոյի Օլիմպիական խաղերի նախաշեմին, նպատակ ունենալով ստեղծել «էականորեն նոր տակտիկական դասավորություն»[20], որոշում է Խառլամովին տեղափոխել ուրիշ եռյակ, Վիկուլովի և Ֆիրսովի մոտ[28]։ Սկզբում նոր եռյակը փորձարկվում է ««Իզվեստիա» թերթի մրցանակ»-ի մրցաշարում, որտեղ նա լավագույնն է դառնում «գոլ+փոխանցում» ցուցանիշով, իսկ Վիկուլովը, հինգ գոլով, լավագույն նշանառու։ Խառլքամովը այսպես է արտահայտվում իր նոր խաղընկերների և նրանց մեջ իր տեղի մասին[29].
Ես սկզբում հուզվում էի։ Խաղա՜լ այդպիսի վարպետների կողքին։ Բայց նրանք ինձ ընդունեցին որպես հավասարի և առանց հանդիմանոթյան և կշտամբանքի օվնեցին գտնել իմ տեղը օղակում։ |
Անմիջականորեն օլիմպիական մրցաշարում արդեն Խառլամովն է դառնում լավագույն ռմբարկու։ Նա խփում էր յուրաքանչյուր խաղում (բացի Չեխոսլովակիայի հետ վերջին հանդիպումից), երկու անգամ նրան հաջողվում է հեթ-տրիկ (ֆինների և լեհերի դեմ)։ Արդյունքում ԽՍՀՄ հավաքականը տոնում է հինգ հաղթանակ, մեկ խաղ ավարտում է ոչ-ոքի և գրավում է առաջին տեղը։ Խաղերի ընթացքում Վալերի Խառլամովը հավաքում է 16 միավոր, խփում է 9 տափօղակ և կատարում է 7 արդյունավետ փոխանցում, իսկ եռյակի նրա խաղընկերները, նույնպես, լավագույն ռմբարկուների ցուցակում էին։ Հաղթանակի պատվին ոսկե մեդալը դառնում է Վալերիի առաջին հաջողությունը Օլիմպիական խաղերում։
ԽՍՀՄ - Կանադա Սուպերսերիա (1972 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի սեպտեմբերին, կանադացի պրոֆեսիոնալների հետ խաղերի շարքում, Վալերի Խառլամովը համընդհանուր ճանաչում է ստանում միջազգային հոկեյում։ Տրետյակի և Յակուշևի հետ միևնույն շարքում, նա այդ խաղերում հանդիսանում է ԽՍՀՄ հավաքականի առաջատար խաղացողներից մեկը։
Խառլամովի համար առավել հաջող է ստացվում շարքի «կանադական» մասը։ Առաջին խաղում, Վալերիի ջանքերի շնորհիվ, ԽՍՀՄ հավաքականը առաջ է անցնում (3:2) և ամրապնդում է իր հաջողությունը (4:2)։ Երկու տափօղակն էլ խփվում են նրա անհատական վարպետության շնորհիվ՝ արագ խաբկանքի և կտրուկ նետման։ Արդյունքում խորհրդային հոկեիստները հաղթանակ են տանում 7:3 հաշվով։ Հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ խաղի կազմակերպիչները ԽՍՀՄ հավաքականի կազմում լավագույն խաղացող են ճանաչում Խառլամովին։
Երկրորդ խաղը Խառլամովի և ամբողջ հավաքականի համար չի ստացվում։ Այդ խաղում նա ստանում է տաս րոպեանոց կարգապահական տուգանք ամերիկյան մրցավարների կողմից։
Երրորդ խաղում խփում է մեկ տափօղակ։ Այդ պահին ԽՍՀՄ հավաքականը, 1:3 հաշվի դեպքում, գտնվում էր փոքրամասնությունում։ Խառլամովը, ստանալով Բորիս Միխայլովի փոխանցումը, ավարտին է հասցնոմ արագ անցումը։ Խաղը արդյունքում ավարտվում է ոչ-ոքի՝ 4:4:
«Կանադական» մասի վերջին խաղում Խառլամովը սահմանափակվում է միայն մեկ գոլային փոխանցումով։ Սակայն նա, այնուամենայնիվ, օգտակար էր խաղի ընթացքում, որը արդյունքում հաղթանակ է բերում 5:3 հաշվով։
«Մոսկովյան» մասի առաջին խաղում Խառլամովը շատ ակտիվ էր և մասնակցություն է ունենում երկու որոշիչ խփված տափօղակներում, աջակցելով 5:4 հաշվով վերջնական հաղթանակին։
Հաջորդ խաղը մթագնվում է կանադացի Բոբի Կլարկի ոչսպորտային պահվածքով. խաղի դրվագներից մեկում նա մականի կառ մասով կտրող հարված է հասցնում Վալերիին կոճի հատվածում, խաղակոշիկի վերին հատվածից քիչ վերև։ Ինքը, կանադացին, այսպես է արտահայտվում այդ դրվագի մասին[30].
Ավելի ուշ, Ջոն Ֆերգյուսոնը, կանադայի հավաքականի մարզիչի օգնականը, խոստովանում է, որ այդ ինքն էր հանձնարարություն տվել Կլարկին Խառլամովին շարքից հանել։ Միաժամանակ Կլարկը չի հեռացվում մինչև խաղի ավարտը, այլ ստանում է միայն 2+10 տուգանք։ Կենսազրկված հավաքականը արդյունքում զիջում է 2:3 հաշվով։
«Մոսկովյան» մասի երրորդ հանդիպումը անց է կացվում առանց Խառլամովի և հավաքականը նորից պարտություն է կրում մեկ տափօղակի տարբերությամբ՝ 3:4: Շարքի վերջին հանդիպմանը, շնորհիվ բժիշկների ջանքերի և սեփական ցանկությամբ խաղալու «չկարողանալու միջոցով», Խառլամովը, այնուամենայնիվ, մասնակցություն է ունենում։ Այդ խաղում նա մեկ գոլային փոխանցում է կատարում։ Հաղթանակը, ինչպես խաղում (5:6), այնպես էլ շարքում տոնում են կանադացիները։
ԽՍՀՄ - Կանադա Սուպերսերիա (1974 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խառլամովի կարիերայում այլ վառ իրադարձություն է դառնում 1974 թվականի Սուպերսերիան։ 8 խաղի ընթացքում նա խփում է ընդամենը երկու տափօղակ, սակայն երկուսն էլ տամարվում են գլուխգործոց։
Սեպտեմբերի 7-ին, Քվեբեկում, Հոկեյի Միջազգային Ասոցիացիայի հավաքականի դեմ ԽՍՀՄ հավաքականի խացի ընթացքում Խառլամովը գոլ է խփում, որը հիացմունք և զմայլանք է առաջացնում տասնյակ հազարավոր հանդիսականների մոտ։ Հանրահայտ կանադացի պաշտպան Ժան Կլոդ Տրամբլեն հիշում է[31].
Կանադացի թղթակիցները այդ տափօղակը բնութագրում են որպես «գոլ գուրմանների համար»[32]։ Վալերի Խառլամովը հաճախ կրկնում էր. «Սիրում եմ գեղեցիկ խաղալ»[33]։
Հոկտեմբերի 3-ին, Մոսկվայում, Խառլամովը տափօղակ է խփում, որը Անատոլի Տարասովը նկարագրում է այսպես[20].
Ընդ որում, ինչպես իր հիշողություններում նշում է հավաքականի բժիշկ Օլեգ Բելակովսկին, կանադացիները այդ խաղում կեղտոտ և ոչմարզական էին խաղում Խառլամովի նկատմամբ[34].
Խաղից հետո Լեյը գալիս է ԽՍՀՄ հավաքականի մարզմանը և հրապարակավ ներողություն է խնդրում Վալերիից[16]։
ԲԿՄԱ-ի խաղերը Հոկեյի Ազգային Լիգայի թիմերի հետ (1975-1976 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի վերջին կայանում են ԽՍՀՄ-ի և Հոկեյի Ազգային Լիգայի միջև հանդիպումներ՝ ակումբային մակարդակով։ Բանակայիններին սպասվում էր չորս մրցախաղ անցկացնել Հյուսիսային Ամերիկայում։
ԱՄՆ-ում և Կանադայում Խառլամովին դիմավորում են որպես գերաստղի՝ միայն նրան և Տրետյակին են հանդիսականները երկարատև ծափահարություններ կազմակերպում՝ խաղից առաջ հոկեյիստներին ներկայացնելու ժամանակ։ Խառլամովը հանդիսականներին՝ աջակցության համար, շնորհակալություն է հայտնում գեղեցիկ գոլերով։ Այսպես, շարքի առաջին խաղում, «Նյու Յորք Ռեյնջերսի» դեմ, 2:1 հաշվի ժամանակ, առաջին խաղափուլի ավարտին, Խառլամովը, որսալով տափօղակը սեփական կիսադաշտում, հեշտությամբ շրջանցում է հակառակորդի պաշտպաններին, որոնք նրան դիմավորում են կապույտ գծի մոտ և անկասելիորեն նետում է դարպասապահի կողքով։
«Մոնրեալ Կանադիենս»-ի դես երկրորդ խաղում, երկրորդ խաղափուլի վերջում, Խառլամովը խփում է ևս մեկ հիշարժան տափօղակ. փոխանցում ստանալով Պետրովից, անցնում է երկու պաշտպանների միջով և, չմոտենալով դարպասապահ Դրայդենին, նետում է դարպասի աջ անկյունը՝ դարպասապահին հակընթաց։
Այդ շարքի խաղերում, նույնպես, Խառլամովի հանդեպ կիրառում էին կեղտոտ և հաճախ կոպիտ հնարքներ։ Այսպես, «Ֆիլադելֆիա»-ի դեմ խաղի ժամանակ կանադացի Էդ վան Իմպը Խառլամովի մեջքին հարված է հասցնում մականով՝ առաջին խաղափուլի 12-րդ րոպեին, որից հետո խորհրդային հոկեիստը երկար ժամանակ պառկած է մնում սահադաշտում։
Հետագայում Խառլամովը ասպես է հիշում խաղի այդ պահը[16].
Այդ դրվագից անմիջապես հետո թիմի ղեկավարությունը փորձում է կանխել կոպիտ խաղը և մրցավարների տարօրինակ պահվածքը սահադաշտը լքելով[35], սակայն ԲԿՄԱ-ի դեմարշը ոչնչի չի հասցնում։ Առավել ևս, թիմը այդ դադարի ժամանակ «վառվում է» և սահադաշտ վերադառնալով 0:0 հաշվի ժամանակ, զիջում է նախաձեռնությունը մրցակցին և պարտվում է 1:4 հաշվով։
Շրջագայության արդյունքում Խառլամովը լավագույնն էր ԲԿՄԱ-ի կազմում՝ «գոլ+փոխանցում» համակարգով, խփելով չորս տափօղակ և կատարելով երեք արդյունավետ փոխանցում։
Օլիմպիական երկրորդ հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսբրուքի Օլիմպիական խաղերում Խառլամովը խաղում է Միխայլովի և Պետրովի հետ միևնույն եռյակում։ Չնայած այն բանին, որ ԽՍՀՄ հավաքականը վստահ հաղթանակներ է տանում բոլոր մրցակիցների նկատմամբ, այնուամենանիվ, Օլիմպիադայի հաղթողը անհայտ է մնում մինչև Չեխոսլովակիայի հետ վերջին հանդիպումը։ Խաղը անցնում է շատ լարված։ Առաջին խաղափուլը տանուլ են տալիս 0:2 հաշվով, երկրորդ խաղափուլում, նույն հաշվի ժամանակ, երկու րոպեի ընթացքում ԽՍՀՄ հավաքականը ստիպջված է լինում երեքով խաղալ հինգի դեմ։ Դիմանալով և բաց չթողնելով այդ լարված հատվածում, խորհրդային հոկեյիստները բեկում են խաղի ընթացքը։ Հավաքականի հաղթական տափօղակը խփում է Խառլամովը։ 3:3 հաշվի ժամանակ նա հաղթում է դարպասապահ Իրժի Գոլեչեկին։ Մրցաշարում Վաքերին խփում է երեք տափօղակ և կատարում է վեց արդյունավետ փոխանցում։ Ինսբրուքի հաղթանակը երկրորդ և վերջին օլիմպիական «ոսկե» հաջողությունն էր։
1976 թվականի ապրիլին Խառլամովը հասնում է ևս մեկ անհատական հաջողության՝ նրան առաջին անգամ ճանաչում են աշխարհի առաջնության լավագույն հարձակվող (չնայած նա չմտավ լաջագույն հինգ ռմբարկուների ցուցակի մեջ)։ Սակայն ԽՍՀՄ հավաքականը առաջնությունը անվերապահորեն զիջեց չեխերին։
Իրադարձություններ անձնական կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի մայիսի 14-ին Խառլամովը ամուսնանում է 19-ամյա Իրինա Սմիրնովայի հետ, որի հետ ծանոթացել էր մեկ տարի առաջ՝ «Ռոսիա» ռեստորանում։ Երիտասարդ զույգի մոտ դեռ 1975 թվականի սեպտեմբերին ծնվել էր առաջնեկը՝ որդի Ալեքսանդրը։ Ավելի ուշ նրանց մոտ ծնվում է և դուստրը՝ Բեգոնիտան։
Մինչ ամուսնանալը Խառլամովը ապրում էր միայնակ Տուշինոյի Ազատության փողոցի մեկ սենյականոց բնակարանում, իսկ անմիջապես ամուսնությունից առաջ հեղափոխվում է ապրելու կնոջ և զոքանչի հետ՝ Ավիամոտորնի փողոց։ Հետագայում երիտասարդ Խառլամովներին հատկացնում են երեք սենյականոց բնակարան Միր պողոտայի վրա, մետրոյի «Ալեքսեևսկայա» կայարանից ոչ հեռու։
1976 թվականի ավտովթար
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի մայիսի 26-ին, չորեքշաբթի օրը, Խառլամովները ավտովթարի են ենթարկվում Լենինգրադսկի մայրուղում, երբ գիշերը վերադառնում էին հյուրընկալությունից։ Վալերին, որը ղեկին էր, որոշում է վազանցել դանդաղ ընթացող բեռնատարին (չնայած հանդիպակացով հեռվից ընթանում էր մեկ ուրիշ բեռնատար)։ Հանդիպակաց ուղի մտնելիս նա նկատում է, որ բեռնատարի ետևից նրա վրա է ընթանում տաքսի։ Կտրուկ թեքելով ձախ, նա դուրս է գալիս ճանապարհից և հարվածում սյանը։
Հոկեյիստը ստանում է աջ սրունքի երկկոճային բեկորային կոտրվածք, երկու ողի կոտրվածք, ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ (կինը չի տուժում)։ Որոշ բժիշկներ նրան խորհուրդ են տալիս ավարտել մարզական կարիերան, սակայն Վալերին պատրաստվում էր առողջանալուց հետո խաղալ։ Հոկեյիստի առողջանալուն օգնում է վիրաբույժ Անդրեյ Պետրովիչ Սալցովսկին, որը վիրահատում է Խառլամովին և հետևում է նրա առողջացմանը Մոսկվայի Գլխավոր ռազմական հոսպիտալում[36]։
Երկու ամիս անց, օգոստոսին, նա կատարում է առաջին ինքնուրույն քայլերը հիվանդասենյակում։ Ավելի ուշ հիվանդասենյակում նրա համար կահավորում են հատուկ սենյակ, որտեղ դրված էին կշռաքարեր և նա կարող էր զբաղվել աթլետիկական վարժություններով։
Վերադարձ սահադաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշնանը, Տարասովի խորհուրդով, Խառլամովը սկսում է երեխաների հետ մարզվել սահադաշտում։ Աստիճանաբար վերականգնելով մարզավիճակը (դա նրան հաջողվում է շատ արագ), նա մասնակցություն է ունենում ԲԿՄԱ-ի խաղացողների հետ մարզումներին։ ԲԿՄԱ-ի մարզիչները, զգալով, որ Խառլամովին պետք է սահադաշտ հանել, սկսում են մտածել, թե որ թիմի դեմ դա անել։ Ընտրությունն ընկնում է «Կռիլյա Սովետովի» վրա, որտեղ այդ ժամանակ բազմաթիվ նախկին ԲԿՄԱ-ի խաղացողներ էին խաղում, իսկ մարզիչը Բորիս Կուլագինն էր։ Խաղից առաջ, Կուլագինի թույլատվությամբ, «Կռիլյա Սովետովի» խաղացողների առջև կլույթ է ունենում ԲԿՄԱ-ի և հավաքականի բժիշկ Օլեգ Բելակովսկին։ Նա ասում է, որ նրանց դեմ հանդիպմանը սահադաշտ դուրս կգա Խառլամովը և խնդրում է նրա դեմ ուժային հնարքներ չկիրառել։ «Կռիլյա Սովետովի» հոկեյիստները ըմբռնումով են մոտենում խնդրանքին և Խառլամովի դեմ գործում էին բավականին հարգալից[36]։ 1976 թվականի նոյեմբերի 16-ին Խառլամովը դուրս է գալիս «Կռիլյա Սովետովի» դամ խաղին։ Լուժնիկիի Սպորտի պալատ եկածները, լսելով, որ խաղին մասնակցում է Խառլամովը, հոկեյիստին կազմակերպում են երկարատև ծափահարություններ։ Թիմի խաղկնկերները՝ Միխայլովը և Պետրովը, ջանում էին անել ամեն հնարավորը, որպեսզի այս խաղում Խառլամովը տափօղակ խփի։ Եվ արդեն չորրորդ րոպեին Խառլամովը գոլ է խփում, որը դիմավորվում է հանդիսականների ծափահարություններով և ծափահարություններ են հնչում «Կռիլյա Սովետովի» խաղացողների կողմից։ Այնուամենայնիվ Խառլոմովը սահադաշտում անց է կացնում երկու խաղափուլ, երրորդում նրան փոխարինում է Վյաչեսլավ Անիսինը։ Արդյունքում խաղը ավարտվում է ԲԿՄԱ-ի հաղթանակով՝ 7:3:
Խառլամովը այսպես է հիշում իր վերադարձը.
Հաջող կարիերայի շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խառլամովը հավաքական է վերադառնում 1976 թվականի դեկտեմբերին՝ «Իզվեստիա» թերթի մրցանակի մրցաշարում և առաջին իսկ խաղում, շվեդների դեմ, հեթ-տրիկ է իրականացնում։ Եվ չնայած, որ մրցաշարում նա այլևս գոլ չի խփում, Բորիս Միխայլովի հետ միասին ճանաչվում է լավագույնը «գոլ+փոխանցում» (3+3, 6 միավոր) համակարգով։
1977 թվականին հավաքականի հետ մասնակցում է Վիեննայի Աշխարհի առաջնությանը։ Ուժեղ անցկացնելով մրցաշարի առաջին փուլը, հավաքականը ձախողում է երկրորդ մասը և արդյունքում մեկ միավոր զիջում է չեխերին և երկրորդ հորիզոնական է բաց թողնում շվեդներին (անձնական խաղերի արդյունքում։ Չնայած ընդհանուր անհաջող ելույթին, Պետրովի եռյակը լավագույնն էր խփած տափօղակներով և հավաքած միավորներով։
1977 թվականի ամռանը հավաքականը գլխավորում է Ռիգայից հրավիրված Վիկտոր Տիխոնովը։ Անալիզի ենթարկելով վերջին անհաջոցությունները միջազգային արենայում, նոր մարզիչը գալիս է այն ենթադրության, որ հավաքականի բազային թիմի հոկեյիստները ունեն ցածր մարզավիճակ և հոգեբանական պատրաստվածություն, որի պատճառը առաջատար խաղացողների շփացածությունն է և նրանց հագացվածությունը բազմաթիվ հաղթանակներով[37]։ Տիխոնովը սկսում է մտցնել երկանգամյա պարապմունք և լրացուցիչ վարություններ, իսկ խաղային պլանում սկսում է թիմի հետ զարգացնել չորս օղակով խաղալու անցումը։ Վալերի Խառլամովը այսպես է նկարագրում թիմում Տիխոնովի առաջին օրերը․
Սակայն նոր մարզիչը չէր կարող վստահել ԲԿՄԱ-ի առաջատար հոկեյիստներին և այդ պատճառով առաջին տարիները հիմնվում էր նրանց վրա։ Միխայլով - Պետրով - Խառլամով եռյակը հասնումէր նոր հաջողությունների։ Հաղթանակով են ավարտվում ևս երկու աշխարհի առաջնություններ 1978 և 1979 թվականներին, որտեղ Խառլամովը նորից լինում է լավագույնների ցուցակում։ Բացի այդ, 1979 թվականի սկզբին նրանք նվաճում են «Մարտահրավերի Գավաթը» ԱՄՆ-ում։ Խառլամովը մասնակցում է միայն առաջին խաղին, իսկ հաջորդ երկուսը բաց է թողնում վնասվածքի պատճառով։
1979 թվականի հոկտեմբերին, «Սպարտակ»-ի դեմ հանդիպման ժամանակ, Պետրովի եռյակը (Միխայլովի ջանքերի շնորհիվ) խփում է իր հազարերորդ տափօղակը բարձրագույն խմբում։
Սակայն քառամյակի ամենագլխավոր մրցաշարը՝ 1980 թվականի օլիմպիական մրցաշարը, ԽՍՀՄ հավաքականը անվստահ է անց կացնում։ Վճռորոշ հանդիպումներից մեկում հավաքականը զիջում է ԱՄՆ-ի ուսանողական հավաքականին՝ 3:4 և կորցնում է հնարավորությունը տիրանալու ոսկե մեդալին։ Օլիմպիադայից հետո Պետրովի եռյակի վրա մեղադրանքներ են տեղում թույլ խաղի վերաբերյալ և առաջարկություններ՝ ավարտելու կարիերան։
1980-1981 թվականների մրցաշրջանում եռյակը լուծարվում է։ 1980 թվականի դեկտեմբերին ստիպված է լինում ավարտել կարիերան Բորիս Միխայլովը, իսկ Խառլամովը և Պետրովը շարունակում էին խաղալ, պարբերաբար տեղափոխվում էին տարբեր օղակներ (Պետրովը ավարտում է կարիերան 1981 թվականի աշխարհի առաջնությունից հետո)։ 1980 թվականի երկրորդ կեսին և 1981 թվականի առաջին կեսին Խառլամովը շատ բան է անում երիտասարդ Սերգեյ Մակարովի, Վլադիմիր Կրուտովի, Անդրեյ Խոմուտովի վարպետության կայացման համար։ Նրա տանը որոշ ժամանակ ապրում էին որոշ եկվոր հոկեյիստներ՝ օրինակ Ալեքսեյ Կասատոնովը[38]։
1981-1982 թվականների մրցաշրջանից առաջ Խառլամովը ընկերներիտն ասում էր, որ մրցաշրջանկ նրա համար վերջինն է, որի ավարտից հետո նա կդառնա մանկական մարզիչ[39]։ 1981 թվականի ամռանը նա փութաջանորեն մարզվում է և ձեռք է բերում լավ մարզավիճակ։ ԲԿՄԱ-ի կազմում նա 11-րդ անգամ դառնում է ԽՍՀՄ չեմպիոն և Եվրոպայի չեմպիոնների գավաթի տիրակալ։ Այդ մրցաշարում ճանաչվում է լավագույն հարձակվող, երեք խաղում վաստակելով 11 միավոր (2+9)։ Բացի այդ, 1981 թվականի օգոստոսին չորս ցուցադրական խաղ է անցկացնելով Սկանդինավիայում, Խառլամովը հույս ուներ, որ իրեն կընդգրկեն հավաքականի կազմում՝ Կանադայի Գավաթի մրցաշարին, սակայն գլխավոր մարզիչ Տիխոնովը այլ կերպ է որոշում։ Տիխոնովը իր որոշումը բացատրում է այն բանով, որ ինքը զրույց է ունեցել հոկեյիստի հետ, որի ժամանակ Խառլամովը համաձայնվում է մարզչի հետ, որ չունի բավականին ֆիզիկական ունակություններ, որպեսզի խաղա Կանադայում[40]։ Արդյունքում Վալերին ճնշված հոգևիճակով մնում է Մոսկվայում, իսկ մի քանի օր անց մահանում է ավտովթարում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի օգոստոսի 27-ին, հինգշաբթի, առավոտյան ժամը յոթին, Լենինգրադյան մայրուղու 74-րդ կիլոմետրում ավտովթար է տեղի ունենում, որը հոկեյիստի մահվան պատճառ է դառնում։ Վալերին, Իրինան և նրա զարմիկ Սերգել Իվանովը, 00-17 ՄՄԲ համարի իրենց «Վոլգայով», քաղաք էին վերադառնում Կլինի մոտ գտնվող Պոկրովկա գյուղում գտնվող ամառանոցից։ Իրինան, որը ղեկին էր, չի կարողանում ղեկավարել մեքենան անձրևից թաց ճանապարհին և մեքենան դուրս է գալիս հանդիպակաց երթուղի, որտեղ այն բախվում է ԶԻԼ բեռնատարի հետ[41] (հարվածում է կողով և գլորվում է փոսորակը)։ Ստացված վնասվածքներից «Վոլգաի» բոլոր ուղևորները մահանում են տեղում[41]։
Ռազակովի «Աստղային ողբերգություններ» գրքում ասվում է, որ ավտովթարից մեկ օր առաջ ճանապարհի այդ տեղամասում փոխում էին ասֆալտե ծածկույթը։ Այնտեղ, որտեղ վերջանում էր նոր ծածկույթը, առաջացել էր 5 սանտիմետրանոց փոքրիկ բլրակ, որն էլ դառնում է ողբերգության պատճառ։ Խառլամովի կինը անփորձ վարորդ էր և բախվելով բլրակին կորցնում է կառավարումը։ Մարդկային զոհերի հանգեցնելու լրացուցիչ փոստարկ է հանդիսանում նաև այն, որ բառնատարը բարձված էր պահեստամասերով[18]։
Օգոստոսի 27-ի երեկոյան համաշխարհային լրատվամիջոցները տարածում են լուրը. «Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր առավոտյան, Մոսկվայի մոտ, ավտովթարից մահացել է հանրահայտ հոկեյիստ Վալերի Խառլամովը՝ երեսուներեք տարեկան հասակում և նրա կինը։ Նրանք ունեին երկու անչափահաս երեխաներ՝ որդի և դուստր…»:
Օգոստոսի 31-ին, ԲԿՄԱ- ի ծանր ատլետիկայի պալատում, տեղի է ունենում հոգեհանգստի արարողությունը։ Նույն օրը Կունցևսկի գերեզմանատանը կատարվում է մահացածների թաղման արարողությունը։ Հոկեյիստին հրաժեշտ տալու էին եկել հազարավոր մարդիկ[42]։
Թաղմանը չկարողացան մասնակցել ԽՍՀՄ հավաքականի անդամները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Վիննիպեգում։ Նրանք ժողով կազմակերպեցին և որոշեցին ինչ գնով էլ լինի տիրանալ Կանադայի Գավաթին։ Խորհրդային հոկեյիստները կատարեցին իրենց խոստումը՝ եզրափակիչում 8:1 հաշվով հաղթելով Կանադայի հավաքականին։
Խառլամովների ընտանիքը․ կյանքը Վալերիի և Իրինայի մահվանից հետո։
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողբերգությունից հինգ տարի անց կյանքից հեռանում է նաև Վալերիի մարը։
Ավտովթարից հետո Վալերիի և Իրինայի զավակները ապրում էին տատիկի՝ Նինա Վասիլևնա Սմիրնովայի հետ։
Փոքրիկ Ալեքսանդրի հովանավորությունը իրենց վրա են վերցնում ԲԿՄԱ-ի հոկեյիստներ Կասատոնովը, Կրուտովը և Ֆետիսովը[43]։ Մեծանալով Ալեքսանդրը դառնում է հոկեյիստ, խաղացել է ԲԿՄԱ-ում և ԱՄՆ-ում։ 1997 թվականին ամուսնացել է և մեծացնում է Վալերի որդուն։
Դուստրը՝ Բեգոնիտան, զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ, դարձել է Սպորտի Վարպետ։ Այժմ ամուսնացած է և մեծացնում է երկու դուստրերին՝ Դարյաին և Աննային[44]։
Հայրը՝ Բորիս Սերգեևիչը, մահացել է 2010 թվականի հունվարի 10-ին, մի քանի օր պառկելով Բոտկինսկի հիվանդանոցում և վիրահատություն տանելով ստամոքսի վրա[45]։ Վերջին տարիները նա ապրում էր դստեր՝ Տատյանայի, հետ։
Վալերի Խառլամովի հոկեյի հաջողությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1972 թվական, 1976 թվական)։
- Աշխարհի առաջնությունների ութակի չեմպիոն (1969-1971 թվականներ, 1973-1975 թվականներ, 1978-1979 թվականներ)։ 1976 թվականի առաջնության լավագույն հարձակվող։ Մտել է Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի մեջ (1972 թվական, 1973 թվական, 1975 թվական, 1976 թվական)։ Աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում խաղացել է 123 խաղ և խփել 89 տափօղակ։
- Մարտահրավերի Գավաթի հաղթող (1979 թվական)։
- Ընդգրկվել է Տափօղակով Հոկեյի Միջազգային Ֆեդերացիայի հարյուրամյակի խորհրդանշական հավաքականի մեջ[46]։
- Տափօղակով Հոկեյի Միջազգային Ֆեդերացիայի Փառքի Սրահի անդամ։
- Հոկեյի Ազգային Լիգայի Փառքի Սրահի անդամ։
- ԽՍՀՄ 11-ակիկի չեմպիոն (1968 թվական, 1970-1973 թվականներ, 1975 թվական, 1977-1981 թվականներ)։ Խաղացել է 438 խաղ և խփել 293 տափօղակ։
- ԽՍՀՄ Գավաթի հնգակի հաղթող։
- ԽՍՀՄ լավագույն հոկեյիստ (1972 թվական, 1973 թվական)։ ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու (1971 թվական), լավագույնը «գոլ+փոխանցում համակարգով» (1972 թվական)։
- Աշխարհի առաջնությունների պատմության երրորդ ռմբարկու, զիջում է միայն Միխայլովին և Մալցևին՝ 155 միավոր (74+81) 105 խաղում[47] (ընդ որում Խառլամովը ոչ մի անգամ չի եղել առանձին առաջնության լավագույն ռմբարկու[48])։
- «Երեք ռմբարկու» մրցանակի տիրակալ՝ 1970-1971 թվականներ, 1974-1975 թվականներ, 1977-1978 թվականներ (Միխայլով - Պետրով - Խառլամով), 1971-1972 թվականներ (Վիկուլով - Ֆիրսով - Խառլամով), 1979-1980 թվականներ (Միխայլով - Խառլամով - Կրուտով)։
- «Իզվեստիա» թերթի մրցանակի մրցաշարի ռեկորդսմեն խփած տափօղակների քանակով՝ 40 տափօղակ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրական տվյալները բերված են www.legendsofhockey.net[49] կայքից և լրացված հոկեյի հանրագիտարանի նյութերից[50]։
Մրցաշրջան | Ակումբ | Մրցաշար | Խաղ | Գոլ | Փոխանցում | Միավոր | Տուգանք |
---|---|---|---|---|---|---|---|
1967-1968 | Զվեզդա Չեբարկուլ | ԽՍՀՄ 2-րդ լիգա | 40 | 34 | |||
1967-1968 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 15 | 2 | 3 | 5 | 6 |
1968-1969 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 42 | 37 | 12 | 49 | 24 |
1968-1969 | ԲԿՄԱ Մոսկվա | ԵՉԳ | 4 | 4 | |||
1968 | ԽՍՀՄ հավաքական-2 | ԻՄ | 2 | 2 | 2 | 4 | |
1969 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 6 | 7 | 13 | 4 |
1969 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 2 | |||
1969-1970 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 33 | 33 | 10 | 43 | 16 |
1968-1969 | ԲԿՄԱ Մոսկվա | ԵՉԳ | 4 | 3 | |||
1970 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 9 | 7 | 3 | 10 | 4 |
1970 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 3 | 2 | 2 | 4 | 2 |
1970-1971 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 34 | 40 | 12 | 52 | 16 |
1970-1971 | ԲԿՄԱ Մոսկվա | ԵՉԳ | 4 | 6 | |||
1971 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 5 | 12 | 17 | 2 |
1971 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 3 | 3 | 1 | 4 | 4 |
1971-1972 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 31 | 26 | 16 | 42 | 22 |
1971-1972 | ԲԿՄԱ Մոսկվա | ԵՉԳ | 4 | 1 | |||
1972 | ԽՍՀՄ հավաքական | ՁՕԽ | 5 | 9 | 7 | 16 | 2 |
1972 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 9 | 8 | 6 | 14 | 10 |
1972 | ԽՍՀՄ հավաքական | ՍՍ-72 | 7 | 3 | 5 | 8 | 16 |
1972 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 5 | 2 | 7 | 7 |
1972-1973 | ԲԿՄԱ Մոսկվա | ԽՍՀՄ | 27 | 19 | 13 | 32 | 22 |
1972-1973 | ԲԿՄԱ Մոսկվա | ԵՉԳ | 4 | 3 | |||
1973 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 9 | 14 | 23 | 31 |
1973 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 3 | 2 | 5 | 2 |
1973-1974 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 26 | 20 | 10 | 30 | 28 |
1973-1974 | ԲԿՄԱ | ԵՉԳ | 2 | ||||
1974 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 5 | 5 | 10 | 8 |
1974 | ԽՍՀՄ հավաքական | ՍՍ-74 | 8 | 2 | 5 | 7 | 4 |
1974 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 16 | 8 | 16 | 24 | 16 |
1974-1975 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 31 | 15 | 24 | 39 | 35 |
1975 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 9 | 10 | 6 | 16 | 4 |
1975 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 3 | 5 | 2 | 7 | |
1975-1976 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 34 | 18 | 18 | 36 | 6 |
1975-1976 | ԲԿՄԱ | ՍՍԲ | 4 | 4 | 3 | 7 | |
1975-1976 | ԲԿՄԱ | ԵՉԳ | 4 | 3 | |||
1976 | ԽՍՀՄ հավաքական | ՁՕԽ | 6 | 3 | 6 | 9 | 6 |
1976 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 4 | 10 | 14 | 4 |
1976 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 3 | 3 | 6 | 2 |
1976-1977 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 21 | 18 | 8 | 26 | 16 |
1977 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 9 | 7 | 16 | 4 |
1977 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 4 | 2 | 6 | 2 |
1977-1978 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 29 | 18 | 24 | 42 | 35 |
1978 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 10 | 4 | 4 | 8 | 2 |
1978 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 1 | 3 | 4 | 6 |
1978-1979 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 41 | 22 | 26 | 48 | 36 |
1978-1979 | ԲԿՄԱ | ԵՉԳ | 3 | 1 | |||
1979 | ԽՍՀՄ հավաքական | ՄԳ | 1 | 1 | 1 | ||
1979 | ԽՍՀՄ հավաքական | ԱԱ | 8 | 7 | 7 | 14 | 4 |
1979 | ԽՍՀՄ հավաքական | ԻՄ | 4 | 2 | 3 | 5 | 4 |
1979-1980 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 42 | 16 | 22 | 38 | 40 |
1979-1980 | ԲԿՄԱ | ԵՉԳ | 3 | 1 | |||
1979-1980 | ԲԿՄԱ | ՍՍԲ | 5 | 2 | 1 | 2 | |
1980 | ԽՍՀՄ հավաքական | ՁՕԽ | 7 | 3 | 8 | 11 | 2 |
1980-1981 | ԲԿՄԱ | ԽՍՀՄ | 30 | 9 | 16 | 25 | 14 |
1980-1981 | ԲԿՄԱ | ԵՉԳ | 3 | 2 | 9 | 11 |
Մրցաշարերի կրճատ անվանում
Հապավում | Անվանում |
---|---|
ԽՍՀՄ | ԽՍՀՄ առաջնություն |
ԱԱ | Աշխարհի առաջնություն |
ՁՕԽ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
ՍՍ-72 | Սուպերսերիա ԽՍՀՄ-Կանադա 1972 թվական |
ՍՍ-74 | Սուպերսերիա ԽՍՀՄ-Կանադա 1974 թվական |
ՍՍԲ | Սուպերսերիա ԲԿՄԱ-Հոկեյի Ազգային լիգա |
ԵՉԳ | Եվրոպայի չեմպիոնների գավաթ |
ԻՄ | «Իզվեստիա» թերթի մրցանակ |
ՄԳ | Մարտահրավերի գավաթ |
Ընդհանուր առմամբ Խառլամովը ԽՍՀՄ հավաքականի կազմում (ներառյալ այլ մրցաշարեր և ընկերական հանդիպումներ) անց է կացրել 292 խաղ, խփել է 193 տափօղակ։ Եվրոգավաթներում՝ 24 տափօղակ, ԽՍՀՄ գավաթում՝ 21 տափօղակ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային Կարմիր Դրոշ» շքանշանի կրկնակի ասպետ (1975 թվական, 1978 թվական)՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություններում հաղթանակների համար։
- «Պատվո Նշան» շքանշանի ասպետ (1972 թվական)՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում 1972 թվականի Օլիմպիական խաղերում հաղթանակի համար։
- Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» շքանշանով (1969 թվական)՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում 1969 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակի համար։
Կարծիքներ Խառլամովի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկեյիստ Վյաչեսլավ Ֆետիսով[51]։
Խառլամովը ռուսական հոկեյի ոճի անձնավորումն է։ Նա արագ էր, հաստատակամ, վիրտուոզ, իսկական տղամարդու բնավորությամբ։ |
- Հոկեյիստ Քեն Դրայդեն[52]։
Հենց Խառլամովը կոտրեց մեր հզոր թիմին, հանեց հաղթողի վերաբերյալ հարցը։ Ես հարձակվողի նման խաղ այլևս չեմ տեսել։ |
- Հոկեյիստ Ալեքսանդր Մալցև[18]։
- Մարզիչ Անատոլի Տարասով[20]։
- Մարզիչ Բորիս Կուլագին[53]։
- Հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակ[54]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տասնյոթ համարի տակ Խառլամովը հավաքականում սկսում է խաղալ 1970 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ 1969 թվականի աշխարհի առաջնությունում նա խաղում էր տասներկու համարի տակ[16]։
- Խառլամովը անկեղծ և ազնիվ մարդ էր, իրեն արժանապատիվ էր պահում նաև այն պահին, երբ պատապում էին տհաճ խաղային իրավիճակներ։ Այսպես, 1975 թվականի փետրվարի 6-ին, Լուժնիկիում «Խիմիկ» թիմի հետ հանդիպման ժամանակ, պայքարի թեժ պահին, բռունցքով հարվածում է իր մրցակից Վլադիմիր Սմագինի դեմքին (որի հետ խաղացել էր Չեբարկուլում)։ Մրցավարը Խառլամովին տուգանում է 5 րոպեանոց տուգանքով, որը հազվադեպ երևույթ էր։ Այնուհետև Խառլամովը ամբողջ օր կորցնում է, որպեսզի գտնի Սմագինին և ներողություն է խնդրում[27]։
- Ըստ Վլադիսլավ Տրետյակի, Խառլամովը ուրախ և երաժշտական մարդ էր։ Սիրում էր խորհրդային էստրադան և ամենաշատը Դան Սպետարուի կատարած «Երգիր կիթառ» երգը[55]։ Երաժշտական լսողությունը նա ժառանգել էր մորից, որը շատ էր սիրում երգել հայրենի լեզվով և պաշտում էր Լոլիտա Տորեսի կատարմամբ երգերը (առանձնապես «Սիրո հասակ» ֆիլմից)[56]։
- Հիանալի ֆուտբոլ էր խաղում, երկրպագում էր Մոսկվայի «Տորպեդո»-ին, իսկ խաղացողներից ընկերություն էր անում Վադիմ Նիկոնովի հետ, որի հետ միասին սովորել էր ինստիտուտում[15]։
- Սիրում էր հաճախել թատրոն, ընկերություն էր անում Տագանկայի Թատրոնի դերասաններ Վալերի Զոլոտուխինի և Բորիս Խմելնիցկու հետ, ծանոթ էր Վլադիմիր Վիսոցկու հետ[16]։
- Սիրելի ճաշատեսակը բլիթներն էին[57]։
- Գրող Միխայիլ Տանիչը Խառլամովին է նվիրում փոքրիկ բանաստեղծություն՝ «Արտիստի հիշատակին»[58]։
- Մահվան պահին Խորհրդային Բանակի մայոր էր, Կոմունիստական Կուսակցության անդամ (1979 թվականից)։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի օգոստոսի 26-ին, ողբերգության տասնամյակի նախօրեին, Լենինգրադյան մայրուղու 74-րդ կիլոմետրին տեղադրվում է 500 կիլոգրամանոց տափօղակ մարմարից և մական, որոնց վրա փորագրված է․
Այստեղ հանգչում է ռուսական հոկեյի աստղը։ Վալերի Խառլամով |
Խառլամովի մեկ այլ հուշարձան կանգնեցված է Կլինում[44]։
1998 թվականին ընդգրկվում է Տափօղակով Հոկեյի Միջազգային Ֆեդերացիայի Փառքի Սրահում։ 2005 թվականի նոյեմբեպի 7-ին նրա անունը անմահացվում է Տորոնտոյի Հոկեյի փառքի սրահում[59]։ Վլադիսլավ Տրետյակի հետ նրանք միակն էին, որ արժանացել են այդ փառքին և երբեք չեն խաղացել Հոկեյի Ազգային Լիգայում։
1981 թվականից ԲԿՄԱ-ի մանկա-պատանեկան հոկեյի դպրոցը կրում է Վալերի Խառլամովի անունը[60]։
Վ․ Բ․ Խառլամովի անվան մրցանակը՝ «Մրցաշրջանի տեխնիկապես լավագույն հոկեյիստին», որը սահմանել էր «Տրուդ» թերթի խմբագրությունը, շնորհվել է միայն մեկ անգամ՝ 1982-1983 թվականների մրցաշրջանում։ Մրցանակը շնորհվել է Սերգեյ Մակարովին։
80-ական թվականներին «Իզվեստիա» թերթի մրցաշարի լավագույն ռմբարկուին՝ «գոլ+փոխանցում» համակարգով, հանձնվում էր Վալերի Խառլամովի անվան մրցանակ[61]։
2003 թվականից «Սովետսկի Սպորտ» թերթի կողմից Հոկեյի Ազգային լիգայի լավագույն ռուս լեգիոներին հանձնվում է «Խառլամով Տրոֆի» մրցանակը[62]։
Չվբարկուլ քաղաքում, № 6 միջնակարգ դպրոցոմ, 1983 թվականին պատմության ուսուցիչ Էռնստ Իվանովի ջանքերով, բացվում է Վալերի Խառլամովի թանգարան[63][64]։
Խառլամովի անունով է կոչվում Մայրցամաքային Հոկեյի Լիգայի դիվիզիոններից մեկը։
Խառլամովի պատվին մերձմոսկովյան Կլին քաղաքում բացվում է Խառլամովի անվան Սառցե Պալատ։
Խառլամովի պատվին է կոչվում Երիտասարդական Հոկեյի Լիգայի գլխավոր մրցանակը։ Խառլամովի գավաթը պատրաստված է թանկարժեք նյութերից՝ հայտնի քանդակագործ Ֆրանկ Մայսլերի կողմից։ Գավաթը զարդարում է արծաթե արձանիկը, որը բացարձակ պատկերային նմանություն ունի Վալերիի հետ։ Առաջին անգամ գավաթը հանձնվել է երիտասարդ թիմերի միջև 2010 թվականի Ռուսաստանի չեմպիոն Մագնիտոգորսկի «Պողպատե Աղվեսներ» թիմին։
ԽՍՀՄ հավաքականում և ԲԿՄԱ-ում հավերժ ամրակցված է № 17-ը։ Նրանց կազմում ոչ մեկը չի կարող հանդես գալ այդ համարի տակ։ Բացառություն է կազմել միայն մեկ հոկեյիստ՝ Ալեքսանդր Խառլամովը[65]։
2009 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը սկսում է Խառլամովի դիմանկարով երկու ռուբլի արժողությամբ արծաթե մետաղադրամի դաջումը՝ «Ռուսաստանի ականավոր մարզիկները» շարքից[10]։
Խառլամովը ԲԿՄԱ-ի Փառքի ծառուղում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի ապրիլի 29-ին, հոկեյիստի զոհվելուց 27 տարի անց, Մոսկվայում, ԲԿՄԱ-ի Փառքի ծառողում բացվում է Խառլամովի կիսանդրին։ Հավաքվում են հարազատները (քույրը՝ Տատյանան և որդին՝ Ալեքսանդրը) և Վալերի Խառլամովի ընկերները․ «Իմ կողմից և հարազատների կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲԿՄԱ-ի ղեկավարությանը։ Վերջապես Փառքի Ծառողում կհայտնվի հորս կիսանդրին։ Ինձ շատ հաճելի է և ես հպարտանում եմ դրանով։», - ասում է նրա որդի Ալեքսանդրը[66]։
Մատենագրություն, հուշագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խառլամով Վ. Բ. - «Հոկեյ - իմ տարերք»։ «Պրավդա» հրատարակչություն, 1977 թվական։
- Խառլամով Վ. Բ. - «Երեք սկիզբ»։ «Մոլոդայա Գվարդիա» հրատարակչություն, 1979 թվական։
- Սպասկիյ Օ. Դ. - «Առաջին եռյակ»։ «Ֆիզկուլտուրա և Սպորտ» հրատարակչություն, 1981 թվական։
- Լևին Բ. Մ. - «Վալերի Խառլամովի երեք արագությունները»։ «Ֆիզկուլտուրա և Սպորտ» հրատարակչություն, 1984 թվական։
- Լևին Բ. Մ. - «Վալերի Խառլամովի երեք արագությունները»։ «Վոենիզդատ» հրատարակչություն, 1988 թվական։
- Դվորցով Վ. Ա., Յուրև Զ. Յու. - «Ֆորվարդ № 17»: «Սովետսկայա Ռոսիա» հրատարակչություն, 1984 թվական։
- Սպասկիյ Օ. Դ. - «Վալերի Խառլամով»։ «ФАИР-ПРЕСС» հրատարակչություն, 1998 թվական։
- Ռազակով Ֆ. Ի. - «Վալերի Խառլամով։ Լեգենդ №17»: «Ալգորիթմ» հրատարակչություն, 2013 թվական։
Պատկերումը վավերագրական և կինեմատոգրաֆիական ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հիշելով Խառլամովին», 1982 թվական, ռեժիսոր Իգոր Գելեյն, հաղորդավար Օլեգ Տաբակով[67]։
- «Վալերի Խառլամովի սառցե ցլամարտը», ՆՏՎ, 2002 թվական, ռեժիսոր Յուրի Զանին, վարող Ալեքսանդր Օլեյնիկով։
- «Վալերի Խառլամով», Սանկտ Պետերբուրգ - 5-րդ ալիք, 2007 թվական, ռեժիսոր Յուլի Զանին, երկու մասից, «Կենդանի պատմություն» շարքից։
- «Վալերի Խառլամով։ Վերջին 24 ժամը», Առաջին ալիք, 2008 թվական, վարող Լեոնիդ Յակուբովիչ։
Գեղարվեստական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Canada Russia '72» (2006 թվական, կանադական հեռուստասերիալ, Խառլամովի դերում՝ Ջոել Կազինս)։
- «Վալերի Խառլամով։ Լրացուցիչ ժամանակ» (2007 թվական, ռեժիսոր Յուրի Կորոլյով, Խառլամովի դերում՝ Ալեքսեյ Չադով)։
- «Հոկեյի խաղեր» (2012 թվական, ռեժիսոր Կ. Ա. Կոնդրաշինա, Խառլամովի դերում՝ Գլեբ Իսակով)։
- «Լեգենդ № 17» (2013 թվական, ռեժիսոր Նիկոլայ Լեբեդև, Խառլամովի դերում՝ Դանիլա Կոզլովսկի)[68]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Чемпионаты проводились в рамках чемпионатов мира.
- ↑ 2,0 2,1 http://sputniknews.com/voiceofrussia/2008/07/02/201174/
- ↑ 3,0 3,1 http://www.sports-reference.com/olympics/athletes/kh/valery-kharlamov-1.html
- ↑ 4,0 4,1 4,2 Харламов Валерий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Elite Prospects — 1999.
- ↑ http://www.hockey-reference.com/players/k/kharlva01.html
- ↑ 7,0 7,1 http://www.legendsofhockey.net/LegendsOfHockey/jsp/LegendsMember.jsp?mem=P200501
- ↑ 8,0 8,1 https://www.hhof.com/htmlInduct/ind05kharlamov.shtml
- ↑ «Семнадцать мгновений Харламова». «Российская газета». 2006 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 10,0 10,1 «Бобров, Мальцев и Харламов появятся в кошельках российских граждан». Новости NEWSru.com. 2009 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Военный завод, производивший агрегаты для стрелкового вооружения. С 1992 - ОАО «Дукс» (http://www.militaryparitet.com/nomen/russia/pri/data/ic_nomenrussiapri/11/).
- ↑ Олимпизм. О матери Харламова (на исп. яз.); Испанские дети, эвакуированные в СССР (1937) (на исп. яз.)
- ↑ Согласно документальному фильму «Ледовая коррида Валерия Харламова».
- ↑ По воспоминаниям Анатолия Тарасова, Бегония родила сына в машине: «И хотя шофёр гнал на приличной скорости, в роддом они приехали с ещё одним пассажиром - в пути у молодой мамы на свет появился сын» (Тарасов А. В. Три скорости Валерия Харламова // Левин Б. М. Три скорости Валерия Харламова., 1984. - С. 13).
- ↑ 15,0 15,1 Харламов Б. С. Как рассказать мне о Валерии // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 24.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 Дворцов В. А., Юрьев З. Ю. Форвард № 17. — М.: Советская Россия, 1984.
- ↑ Кулагин Б. П. Он играл для людей // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 40-41.
- ↑ 18,0 18,1 18,2 Раззаков Ф. И. Звёздные трагедии. — М.: Эксмо, 2006.
- ↑ Богомолов В. Почему я не стал Харламовым // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 25-32.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Тарасов А. В. Три скорости Валерия Харламова // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984.
- ↑ «Выступления «Звезды» (Чебаркуль) в чемпионатах СССР». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 22,0 22,1 Альфер В. Ф. Нерядовой солдат Харламов // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Воениздат, 1988. — С. 36-37.
- ↑ Андрей Корецкий. (2009 թ․ դեկտեմբերի 5). «Легендарный Валерий Харламов начинал играть на Южном Урале». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Дворцов В. А., Юрьев З. Ю. Форвард № 17. — М.: Советская Россия, 1984. — С. 92. Лукашин Ю. Так играл Валерий Харламов // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Воениздат, 1988. — С. 115-116.
- ↑ Артур Шидловский. (2004). «USSR 17 - United States 2». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Согласно воспоминаниям Владимира Петрова в фильме «Ледовая коррида Валерия Харламова».
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Трахтенберг Л. Тройка на все времена // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984.
- ↑ По мнению Петрова и Михайлова, Тарасов сделал это, чтобы продлить выступления на льду Анатолия Фирсова. - см.: Дворцов В. А. Как стать любимцем // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 76.
- ↑ статья | автор = Александр Колодный. | заглавие = Всерьёз и надолго (интервью с Валерием Харламовым) | издание = Футбол-Хоккей | год = 1972 | номер = 12 | страницы = 8-9}}
- ↑ Слава Маламуд. «Бобби Кларк: Драчун я был нулевой…». «Спорт-Экспресс», 20.09.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Рыжков Д. Верность // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 39.
- ↑ «Валерий Харламов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Валерий Харламов: «малыш», наводивший страх на канадских «великанов»». «РИА-Новости», 14.01.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Белаковский О. М. Эти настоящие парни. — М.: Молодая гвардия, 1981. — С. 80-81.
- ↑ Харламов в своей книге «Хоккей - моя стихия» отмечает, что судья фиксировал нарушения правил у «Флайерс» только в особо опасных эпизодах, и при этом удаляя советских хоккеистов за незначительные проступки. См.: Харламов В. Б. Хоккей - моя стихия / Лит. запись Олега Спасского.: Правда, 1977. - С. 5-7.
- ↑ 36,0 36,1 Белаковский О. М. (2008). «№ 17 на все времена». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Олег Спасский. (2000 թ․ սեպտեմբերի 7). «Тренер-диктатор: выиграл ли Виктор Тихонов свой последний матч?». НГ - Фигуры и лица. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Илона Егиазарова. (2006 թ․ նոյեմբերի 20). «Моцарт нашего хоккея». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Из интервью Валерия Васильева и Александра Мальцева в фильме «Ледовая коррида Валерия Харламова».
- ↑ Юрий Голышак, Александр Кружков. (2009 թ․ փետրվարի 13). «Тихонов: Фетисов просил сжечь мои блокноты». «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 41,0 41,1 Емельянов С. (2005 թ․ օգոստոսի 27). «Водитель Виктор Крылов: На Харламове не было ни царапинки…». «Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Согласно воспоминаниям друзей Харламова и фотодокументам, представленных в фильме «Ледовая коррида Валерия Харламова».
- ↑ Татьяна Хорошилова. (2006 թ․ հոկտեմբերի 27). «В хоккей играл настоящий мужчина». «Российская газета - Неделя», № 4207. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 44,0 44,1 Зоя Барышева. (2007). «Валерий и Ира Харламовы знали дату своей смерти». Звёздный бульвар, № 8 (109). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Сегодня Россия простится с отцом самого великого из хоккеистов планеты». Череповецкий информационный сайт. 2009 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Третьяк, Фетисов, Харламов и Макаров признаны лучшими хоккеистами века». «РИА-Новости». 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Лучшие бомбардиры в истории чемпионатов мира по хоккею» (անգլերեն). eliteprospects.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «БОМБАРДИРЫ И СНАЙПЕРЫ ЧЕМПИОНАТОВ МИРА». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Career Statistics of Valeri Kharlamov». 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին. }}
- ↑ «Хоккей. МЭС»: ФиС, 1990; Хоккей. Большая энциклопедия: В 2 тт.: Терра-Спорт, Олимпия Пресс, 2006.
- ↑ «Фетисов: жаль, что Харламов не дожил до этого момента». «Газета.ру». 2005 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Борис Левин. (2008). «Бриллиант среди алмазов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Кулагин Б. П. О делах хоккейных // Кен Драйден. Хоккей на высшем уровне. — М.: Прогресс, 1975. — С. 22.
- ↑ Михайлов Е. Чемпионов представляет вратарь (интервью с В. Третьяком) // «Футбол-Хоккей» (газета). — 1973. — № 19. — С. 10.
- ↑ Динара Кафискина, Николай Чегорский, Сергей Бавли. (2008 թ․ հունվարի 14). «Настоящий человек». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Согласно воспоминаниям Бориса Харламова в фильме «Ледовая коррида Валерия Харламова».
- ↑ Рыжков Д. Верность // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 37.
- ↑ Танич М. Н. Памяти артиста // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 104-105.
- ↑ Гирин Д. (2005 թ․ նոյեմբերի 8). «Валерий Харламов введён в Зал хоккейной славы». «Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Лутченко В. Я. Имени Харламова // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Воениздат, 1988. — С. 137.
- ↑ Лукашин Ю. С. Так играл Валерий Харламов // Три скорости Валерия Харламова / Сост. Б. М. Левин. — М.: Физкультура и спорт, 1984. — С. 110.
- ↑ «Харламов Трофи: выбор делают профессионалы». «Советский спорт». 2002 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Андрей Корецкий. (2009). «Легендарный Валерий Харламов начинал играть на Южном Урале». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Савельева И. (2002 թ․ հունվարի 16). «В Чебаркуле помнят, как Валерий Харламов забрасывал по восемь шайб за игру». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Дмитрий Шепель. (2008 թ․ սեպտեմբերի 25). «Самые громкие трагедии в истории мирового спорта». «РБК». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Бюст великого хоккеиста Валерия Харламова открыт на Аллее славы ЦСКА». «РИА-Новости». 2009 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Фильм «Вспоминая Харламова»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Вита Рамм. (2008 թ․ ապրիլի 7). «Трус не играет Харламова». «Известия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статистика Харламова на сайте eliteprospects.com (անգլ.)
- Мы кликнем - ты выйдешь и сразу забьёшь! (записи высказываний самого Харламова и о нём) (ռուս.)
- Раззаков Ф. И. Звёздные трагедии. - М.: Эксмо, 2006. - 688 с. - ISBN 5-699-14441-2 (ռուս.)
- Моцарт нашего хоккея (интервью с Александром Харламовым) Արխիվացված 2011-02-09 Wayback Machine (ռուս.)
- Красные гвоздики для Харламова (ռուս.)
- Статистика игр Харламова в составе сборной СССР (ռուս.)
- Вехи Валерия Харламова Արխիվացված 2016-11-16 Wayback Machine (ռուս.)
- Александр Колодный. Всерьёз и надолго (интервью с Валерием Харламовым). // Футбол-Хоккей (газета). - 1972. - № 12. - С. 8-9. (ռուս.)
- Хоккей: Малая энциклопедия спорт. Физкультура и спорт, 1990. - 685 с. - ISBN 5-278-00153-4. (ռուս.)
- Фото могилы Արխիվացված 2010-02-25 Wayback Machine (ռուս.)
- Статистика Харламова на сайте ХК ЦСКА (Москва) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Խառլամով» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 14 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 27 մահեր
- 1981 մահեր
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս հոկեյիստներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՄԿԿ անդամներ