Ալեքսեյ Չադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Չադով
Chadov Aleksey.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1981(1981-09-02) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ագնիա Դիտկովսկիտե
web.archive.org/web/20120325181006/http://www.chadoff.ru/

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Չադով (ռուս.՝ Алексей Александрович Чадов, սեպտեմբերի 2, 1981(1981-09-02), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Անդրեյ Չադովի կրտսեր եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Չադովը ծնվել է Մոսկվայի ծայրամասում՝ Սոլնցևոյում[1]: Երբ նա եղել է հինգ տարեկան, մահացել է հայրը[1]: Անդրեյ և Ալեքսեյ Չադովներին դաստիարակել է նրանց մայրը՝ Գալինա Պետրովնան, որը կապ չի ունեցել կինոաշխարհի հետ: Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է մանկական թատերական խմբակ: Նրա առաջին դերը եղել է ճագարի դերը Եվգենի Շվարցի «Կարմիր գլխարկ» հեքիաթում: Ալեքսեյ Չադովի առաջին դերը եղել է աննշան, սակայն դրա համար սկսնակ դերասանն արժանացել է «Դափնեկիր» (ռուս.՝ «Лауреат») մրցանակի, ինչպես նաև ստացել է Անթալիայի ուղեգիր[1]:

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսեյ Չադովն ընդունվել է Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարան, որտեղ սովորել է Վլադիմիր Սելեզնյովի կուրսում: 2003 թվականին եղբոր՝ Անդրեյ Չադովի հետ ավարտել է Մ. Շչեպկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանը[2]: Արդեն ուսանողական տարիներին Ալեքսեյ Չադովն սկսել է իր կինոկարիերան[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Ալեքսեյ Չադովը, եղել է ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի «Պատերազմ» կինոնկարը (2002)[1]: Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Ալեքսեյ Չադովն արժանացել է մեծ ճանաչման: Այդ դերի համար նա ստացել է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում[1]: «Պատերազմ» ֆիլմի շնորհիվ Ալեքսեյ Չադովն արժանանում է ռեժիսորների ուշադրությանը: Շուտով նա նկարահանվում է Վյաչեսլավ Նիկիֆորովի «Անանուն բարձունքի վրա» (ռուս.՝ «На безымянной высоте») ֆիլմում՝ կատարելով Կոլյա Մալախովի դերը:

2003 թվականին Ալեքսեյ Չադովը ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի կողմից հրավիրվել է «Թիթեռների խաղերը» (ռուս.՝ «Игры мотыльков») ֆիլմում կատարելու Կոստյա Զոտիկովի գլխավոր դերը: 2004 թվականին Ալեքսեյ Չադովը կատարել է վամպիր Կոստյայի դերը Թիմուր Բեկմամբետովի «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной дозор») բլոքբաստերում: 2005 թվականին Ալեքսանդր Վելեդինսկին հրավիրում է Ալեքսեյ Չադովին՝ կատարելու հոգևորականի դերը «Կենդանի» (ռուս.՝ «Живой», նախնական անվանումը՝ «Ինչպիսին մենք չենք լինի», ռուս.՝ «Какими мы не будем») ֆիլմում: Այդ ֆիլմում նա նկարահանվել է իր եղբոր՝ Անդրեյ Չադովի հետ[1]: Ալեքսեյ Չադովը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «9-րդ վաշտ» (ռուս.՝ «9 рота»), «Տապ» (ռուս.՝ «Жара»), «Սերը մեծ քաղաքում» (ռուս.՝ «Любовь в большом городе»)[1]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկանածու և գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի վստահված անձ[3]:

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Գալինա Պետրովնան, ինժեներ է: Ավագ եղբայրն է դերասան Անդրեյ Չադովը:

2006 թվականից մինչև 2009 թվականը հանդիպել է ռուս դերասանուհի Ագնիա Դիտկովսկիտեի հետ[4], ում հետ ծանոթացել էր «Տապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մի քանի տարի անց՝ «Պատվի գործ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նրանք կրկին սկսել են հանդիպել, իսկ 2012 թվականի օգոստոսի վերջին ամուսնացել են: 2014 թվականի հունիսի 5-ին ծնվել է նրանց որդին՝ Ֆեոդորը[5]: 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Ալեքսեյ Չադովն ու Ագնիա Դիտկովսկիտեն բաժանվել են[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Պատերազմ Война Իվան Երմակով
2003 ֆ Թիթեռները խաղեր Игры мотыльков Կոստյա
2003 ֆ Անանուն բարձունքի վրա На безымянной высоте Կոլյա Մալախով
2004 ֆ Գիշերային պահակախումբ Ночной дозор վամպիր Կոստա Սաուշկին
2004 ֆ Դեկտեմբերի 32 32 декабря Անտոն / Սերգեյ Պետրովիչը պատանեկան տարիքում
2005 ֆ Երկրորդ ճակատ Второй фронт Բիկով
2005 ֆ Ամերիկացին Американец Ալեքսեյ Բոլոտով
2005 ֆ 9-րդ վաշտ 9 рота շարքային Վորովյով
2006 ֆ Սերկո Серко կազակ Դմիտրի Պեշկով
2006 ֆ Ցերեկային պահակախումբ Дневной дозор վամպիր Կոստա Սաուշկին
2006 ֆ Կոմս Մոնտենեգրո Граф Монтенегро Անդրեյ Իստոմին
2006 ֆ Կենդանի Живой հոգևորական
2006 ֆ Տապ Жара Ալեքսեյ
2007 ֆ Նարնջագույն սեր Оранжевая любовь Ռոման[7]
2007 ֆ Տերերի ծառան Слуга государев Էնժի
2008 ֆ Սթրիթռեյսերներ Стритрейсеры Ստեփան
2008 ֆ Պատրանք Мираж Միշա
2008 ֆ Կնգումի պարը Танец горностая Ալեքսանդր Բերեժնոյ, քննիչի օգնական
2008 ֆ Վալերի Խառլամով: Լրացուցիչ ժամանակ Валерий Харламов. Дополнительное время Վալերի Խառլամով
2009 ֆ Սերը մեծ քաղաքում Любовь в большом городе Արտյոմ
2010 ֆ Սերը մեծ քաղաքում 2 Любовь в большом городе 2 Արտյոմ
2010 ֆ Սիրո հեգնանք Ирония любви Իվան
2011 ֆ SLOVE. Ուղիղ սրտին SLOVE. Прямо в сердце Ալեքսեյ Ռոնին
2011 ֆ Мой любимый раздолбай Միշա Վորոբյով
2011 ֆ Կրկնակի հոծ: Սեր Двойная сплошная. Любовь Ալեքսեյ
2013 ս Պատվի գործ Дело чести Իվան
2013 ֆ Սերը մեծ քաղաքում 3 Любовь в большом городе 3 Արտյոմ
2014 ֆ Չեմպիոններ Чемпионы Իլյա Կովալչուկ
2014 ֆ ЧБ Յարոսլավ
2014 ֆ Վիյ Вий Պետրուս
2016 ֆ 99%-ով մեռած է Мёртв на 99% Արտյոմ Արտով / «Օձ»
2016 ֆ Սիրո մասին О любви Ալեքսանդր
2016 ֆ Մուրճ Молот Վիկտոր Ստրոև

Աշխատանք հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2003-2005 – Pro Kino (Муз ТВ)
  2. 2008 – Կնգումի պարը (ռուս.՝ «Танец горностая»)

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2010 – 127 ժամ – Արոն Ռալստոն (Ջեյմս Ֆրանկո)
  2. 2011 – Կապիկների մոլորակի ապստամբությունը – Ուիլ Ռոդման (Ջեյմս Ֆրանկո)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]