127 ժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
127 ժամ
անգլ.՝ 127 Hours
127 ժամ.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրվավերագրական դրամա, դրամա, գրքերի էկրանավորում, կենսագրական ֆիլմ և ֆիլմ փրկվելու մասին
ՀիմքBetween a Rock and a Hard Place?
Թվականնոյեմբերի 5, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Բոյլ
ՊրոդյուսերՔրիստիան Կոլսոն, Դեննի Բոյլ և John Smithson?
Սցենարի հեղինակՍայմոն Բոֆոյ և Դեննի Բոյլ
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո, Քեյթ Մառա, Էմբեր Թեմբլին, Կլեմանս Պոեզի, Լիզի Կապլան, Քեյթ Բերթոն, Թրիթ Ուիլյամս և Պիտեր Ժան Բրյուգե
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ և Էնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունԱ․ Ռ․ Ռահման
ՄոնտաժՋոն Հարիս
Պատմվածքի վայրՅուտա
Նկարահանման վայրՍոլթ Լեյք Սիթի
ԿինոընկերությունFox Searchlight Pictures և Pathé
Տևողություն94 րոպե
Բյուջե18 000 000 $[2]
Շահույթ60 000 000 $[2]
Պաշտոնական կայքէջ
127 Hours Վիքիպահեստում

«127 ժամ» (անգլ.՝ 127 Hours)` Արոն Ռալսթոնի «Քարի և զնդանի արանքում» (անգլ.՝ Between a Rock and a Hard Place) գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ։ Նկարահանել են նախկինում «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմի վրա համատեղ աշխատած ռեժիսոր Դենի Բոյլն ու սցենարիստ Սայմոն Բյուֆոյը։ Միացյալ Նահանգներում էկրաններին է բարձրացել 2010 թ. նոյեմբերի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատմվում է 2003 թվականի ապրիլի 25-ի ուրբաթ օրը տեղի ունեցած իրական դեպքի մասին, երբ լեռնագնաց և կանյոններ նվաճող Արոն Ռալսթոնը (Ջեյմս Ֆրանկո) որոշում է մեկ օր անցկացնել Յուտա նահանգի Քանյոնլենդ ազգային զբոսայգում։ Այն բանից հետո, երբ նրա ձեռքը սեղմված մնում է ավելի քան 300 կիլոգրամանոց քարի և ժայռի արանքում, նա այդտեղ մնում է համարյա վեց օր[3]։ Մինչև իր գնալը նա ոչ մեկին չէր ասել, թե ուր է գնում։ Իր հետ վերցրած փոքր քանակի ջուրն ու ուտելիքը սպառելուց հետո նա կտրում է իր ձեռքը, ինչի շնորհիվ կարողանում է դուրս գալ կանյոնից և գտնել նիդերլանդացի զբոսաշրջիկների, ովքեր կանչում են փրկարար ծառայության ուղղաթիռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]