Ալլահ Ռահման
Ալլահ Ռակհա Ռահման կամ Ա. Ս. Դիլիպ Կումար (անգլ.՝ Allah Rakha Rahman, թամիլերեն՝ ஏ.ஆர்.ரகுமான், հունվարի 6, 1966[1][2], Չեննայ, Հնդկաստան[3]), հնդիկ կինոկոմպոզիտոր, երգիչ և երաժշտական պրոդյուսեր։ Նա մեծամասամբ երաժշտություն է գրել Հնդկաստանի երեք խոշորագույն կինոարտադրության՝ Կոլիվուդի (թամիլերեն ֆիլմեր), Տոլիվուդի (տելուգու լեզվով ֆիլմեր) և Բոլիվուդի (հինդի լեզվով ֆիլմեր) համար։ Հնդկաստանի սահմաններից դուրս առավել հայտնի է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմը իր երաժշտությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալլահ Ռակհա Ռահմանը ծնվել է Չեննայում 1966 թվականին։ Ծննդյան ժամանակ կոչվել է Ա. Ս. Դիլիպ Կումար, սակայն 22 տարեկանում նրա ամբողջ ընտանիքն իսլամ է ընդունել, և նա իր համար նոր անուն է ընտրել։ Ալլայի հայրը եղել է կոմպոզիտոր և դիրիժոր, և երաժշտություններ է գրել ֆիլմերի համար։ Տղան չորս տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, իսկ 11 տարեկանում սկսել է նվագել վաստակավոր կոմպոզիտոր Իլայյարաջիի նվագախմբում։ Պատանեկության տարիներին Ռահմանը մասնակցել է նաև ինքնագործ խմբերին, որոնք նա ստեղծել է ընկերների հետ՝ նվագել է դաշնամուրով, սինթեզատորով, ֆիսհարմոնիայով և կիթառով։ Ամենամեծ հակումը նա, այնուամենայնիվ, ունեցել է սինթեզատորի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, «դա երաժշտության և տեխնոլոգիայի կատարյալ համադրություն է»։ Նա նվագել է նաև Մ. Ս. Վիսվանաթան և Ռամեշ Նաիդու նվագախմբերում, իրենց համաշխարհային շրջագայության ընթացքում նվագակցել է այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Զաքիր Հուսեյնը, Կուննակուդի Վայդյանատանը և Լ․ Շանքարը։ Մոտավորապես նույն տարիներին Ա. Ռ. Ռահմանն ընդունվել Է Լոնդոնի Թրինիթի երաժշտական քոլեջ, ավարտել արևմտյան դասական երաժշտության բաժինը[5]։
Կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին նա սեփական տանը հիմնել է ձայնագրման ստուդիա, որը ժամանակի ընթացքում դարձել է Հնդկաստանի առավել բարձր սարքավորված ստուդիաներից մեկը[6]։ Սկզբում նա մեղեդիներ է գրել գովազդային հոլովակների, հեռուստատեսային հաղորդումների, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի համար։ Նա ստեղծել է ջինգլներ ( jingle) և ավելի քան երեք հարյուր գովազդային հոլովակներ[7][8][9]։
Առաջին կինոֆիլմը, որի երաժշտությունը գրել է Ռահմանը, 1992 թվականի թամիլական ֆիլմն է, որը կոչվել է «Ռոզա»։ Այս դեբյուտային աշխատանքը նրան բերել է Ազգային կինոմրցանակ լավագույն երաժշտության համար։ Հետագայում նա Հնդկաստանում այդ ամենանշանակալի կինոմրցանակի դափնեկիր Է դարձել ևս երեք անգամ[10]։ 2005 թվականին, Time ամսագրի վարկածով «Ռոզա» ֆիլմի սաունդթրեքը ներառվել է բոլոր ժամանակների 100 լավագույն սաունդթրեքերի ցանկում[11]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նման հաջող դեբյուտից հետո Ռահմանը շարունակել է երաժշտություն գրել հնդկական ֆիլմերի համար՝ հաջող և արդյունավետ (նրա կոմպոզիտորական աշխատանքների մեջ՝ ավելի քան հարյուր ֆիլմ)։ Նրա ստուդիան սկսել է աճել, և Ռահմանը սկսել է ստեղծել իր սեփական ձայնասկավառակը՝ KM Music-ը։
1997 թվականին, Հնդկաստանի անկախության 50-րդ տարեդարձի կապակցությամբ, նա ձայնագրել է «Vande Mataram» ալբոմը։ Դրան հաջորդել է Հնդկաստանի օրհներգը՝ «Jana Gana Mana»֊ը կատարողների և հնդիկ առաջատար երաժիշտների ավանդական ոճի ձայնագրությամբ։ Նախագծի շրջանակներում նկարահանվել է երկու տեսանյութ՝ օրհներգի գործիքային տարբերակը և վոկալ տարբերակը[12]։
2002 թվականին Էնդրու Լոյդ Ուեբերի պրոդյուսերական մեկնարկի ներքո Ա.Ռ. Ռահմանը բանաստեղծ Դոն Բլեքի հետ միասին ստեղծել է «Բոմբեյական երազներ» մյուզիքլը, որը մեծ հաջողություն է ունեցել Լոնդոնում։ Ֆիննական Värttinä ֆոլկ խմբի և կոմպոզիտոր Քրիստոֆեր Նայտինգեյլի հետ 2004 թվականին Ռահմանն աշխատել է «Մատանիների տիրակալը» թատերական ներկայացման երաժշտության վրա։
Բացի այդ, Ռահմանը հեղինակել է Վանեսա Մեյի «Choreography» ալբոմի «Raga’s Dance» կոմպոզիցիան։
2008 թվականին Ռահմանը պերկուսիոնիստ Սիվամանիի հետ միասին ձայնագրել է «Jiya Se Jiya» երգը, որը ոգեշնչված է «Ազատ գրկախառնություններ» (Free Hugs) համաշխարհային շարժմամբ։ Այս երգի տեսահոլովակում Հնդկաստանի տարբեր քաղաքների օրինակով կարելի է հասկանալ այդ ակցիայի իմաստը[13]։
Վերջին վեց տարիների ընթացքում Ռահմանն անցկացրել է երեք հաջող համաշխարհային շրջագայություններ, վերահրատարակել հնդկական ֆիլմի համար գրված իր լավագույն աշխատանքները, իսկ 2008 թվականի դեկտեմբերին լույս է տեսել նրա նոր՝ «Connections» ալբոմը։ Նույն 2008 թվականին Ռ. Ռահմանը բացել է իր սեփական կոնսերվատորիան (KM Music Conservatory), որպեսզի տաղանդավոր, երաժշտական շնորհալի մարդկանց հնարավորություն տա ստանալ համապատասխան կրթություն՝ ոչ միայն անմիջականորեն երաժշտական, այլև գործիքավորման և ձայնագրման տեխնոլոգիաների ոլորտում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռահմանն ամուսնացած է եղել, եղել է երեք երեխաների հայր, որոնցից երկուսը գնացել են հոր հետքերով, որպես անդրկուլիսյան կատարողներ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռահմանի ստեղծագործությունը նրան բազմաթիվ մրցանակներ է բերել հայրենիքում, որոնցից առավել զգալի է մնացել «Պադմա Շրի» հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանը, որով նրան 2000 թվականին պարգևատրել է Հնդկաստանի կառավարությունը։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նա առաջադրվել է Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակի՝ Ուեսթ Էնդում իր առաջին բեմադրության համար։ 2006 թվականին նա Սթենֆորդի համալսարան պատվավոր մրցանակ է ստացել երաժշտության համաշխարհային նվաճումների համար։ 2008 թվականին Ա. Ռ. Ռահմանը երաժշտական անվանակարգեր է ստացել «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար։ Այդ սաունդթրեքի ամենանշանակալից նվաճումները եղել են «Ոսկե գլոբուս» մրցանակը և երկու «Օսկար» մրցանակները լավագույն ինքնատիպ երաժշտության և երգերի համար, «127 ժամ» ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտության և երգի համար կրկին «Օսկար» մրցանակի հավակնորդ լինելու նպատակով կոմպոզիտորն առաջադրել է իր թեկնածությունը[14][15][16]։ 2009 թվականին Միդլսեքս համալսարանը Ա. Ռ. Ռահմանին շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր կոչում[17]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 — Roja
- 1993 — Yoddha
- 1993 — Pudhiya Mugam
- 1993 — Gentleman
- 1993 — Kizhakku Cheemayile
- 1993 — Uzhavan
- 1993 — Thiruda Thiruda
- 1994 — Vandicholai Chinraasu
- 1994 — Duet
- 1994 — Super Police
- 1994 — Gangmaster
- 1994 — May Madham
- 1994 — Kadhalan
- 1994 — Pavithra
- 1994 — Karuththamma
- 1994 — Pudhiya Mannargal
- 1995 — Bombay
- 1995 — Rangeela
- 2008 — Yuvvraaj
- 2008 — Ghajini
- 2008 — Slumdog Millionaire
- 2009 — Delhi
- 2009 — Couples Retreat
- 2010 — Vinnaithaandi Varuvaayaa / Ye Maaya Chesave
- 2010 — Raavanan / Raavan
- 2010 — Puli
- 2010 — Jhootha Hi Sahi
- 2010 — 127 Hours
- 2010 — Enthiran
- 2011 — Rockstar
- 2012 — Ekk Deewana Tha
- 2012 — People like Us
- 2012 — Jab Tak Hai Jaan
- 2012 — Kadal
- 2013 — Maryan
- 2013 — Raanjhanaa
- 2014 — Highway
- 2014 — Million Dollar Arm
- 2014 — Kochadaiiyaan
- 2014 — Lekar Hum Deewana Dil
- 2014 — The Hundred-Foot Journey
- 2014 — Kaaviya Thalaivan
- 2014 — Lingaa
- 2015 — I
- 2015 — O Kadhal Kanmani
- 2015 — Tamasha
- 2015 — Muhammad: The Messenger of God
- 2016 — 24
- 2016 — Achcham Yenbadhu Madamaiyada / Sahasam Swasaga Sagipo
- 2016 — Pele
- 2016 — Mohenjo Daro
- 2017 — OK Jaanu
- 2017 — Kaatru Veliyidai
- 2017 — Sachin: A Billion Dreams
- 2017 — Mom
- 2017 — Viceroy’s House
- 2017 — Mersal
- 2018 — Beyond the Clouds
- 2018 — Chekka Chivantha Vaanam
- 2018 — Sarkar
- 2018 — Ռոբոտ 2.0
- 2019 — The Fakir Of Venice
- 2019 — Blinded by the Light
- 2019 — Sarvam Thaala Maya
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ I, A. R. Rahman: The Hindu. (September 20, 2014)
- ↑ Composer Extraordinaire The Complete Biography of A.R. Rahman
- ↑ Gregory, Andy International Who’s Who in Popular Music 2002. — Europa, 2002. — P. 419—420.
- ↑ Sudhish Kamath։ «Look what's brewing»։ The Hindu
- ↑ «The Hindu: Breaking News, India News, Elections, Bollywood, Cricket, Video, Latest News & Live Updates»։ The Hindu
- ↑ «Tamil Nadu / Chennai News : Study at Rajiv Menon's institute»։ The Hindu։ 5 May 2006։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2009-ին։ Վերցված է 4 February 2012
- ↑ «An Interview with A.R. Rahman»։ Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2011-ին։ Վերցված է 24 January 2011
- ↑ Richard Corliss (12 February 2005)։ «Best Soundtracks - ALL TIME 100 MOVIES»։ Time (անգլերեն)։ Վերցված է 2017-09-12
- ↑ Видеоролик с записью исполнения ведущими индийскими музыкантами национального Гимна
- ↑ Клип на песню «Jiya Se Jiya»
- ↑ «Rahman wins Golden Globe for 'Slumdog Millionaire'»։ Indian Express
- ↑ «Winners for the 83rd Academy Awards»։ Oscars.org
- ↑ «Complete list of Academy Award winners and nominees»։ CNN.com
- ↑ «Rahman to be awarded an Honorary Degree in July»։ The Hindu (անգլերեն)։ 1 апреля, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-20-ին։ Վերցված է 2010-12-22
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալլահ Ռահման կատեգորիայում։ |
- Հունվարի 6 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 1967 ծնունդներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Հնդիկ կոմպոզիտորներ
- Հնդիկ երգիչներ
- Հնդիկ երաժիշտներ
- Հնդիկ կինոդերասաններ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Գիտությունների դոկտորներ