Դեննի Բոյլ
Դանիել (Դեննի) Բոյլ (անգլ.՝ Daniel «Danny» Boyle, հոկտեմբերի 20, 1956[1][2][3], Radcliffe, Բյուրի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, ով համաշխարհային ճանաչում է ստացել «Ասեղի վրա» ֆիլմով[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեննի Բոյլը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20–ին Մանչեստր քաղաքում (Անգլիա) կաթոլիկների ընտանիքում[5]։ Դեռահաս տարիքում այցելել է եկեղեցական դպրոց, նրա ընտանիքը կարծում էր, որ Դեննին դառնալու է քահանա։ Բայց 13 տարեկան հասակում, լսելով քահանայի խորհուրդը, նա որոշում է չընդունվել ճեմարան[6]։ Ավարտել է Ուելսի Բանգոր համալսարանը։
Կարիերան սկսել է աշխատելով թատրոնում։ 1982–ից մինչև 1985 թվականներն աշխատել է Արքայական պալատական թատրոնում որպես արտ–տնօրեն, և հաջորդ երկու տարիներին՝ տնօրենի տեղակալ[4]։
1980–ական թվականներին Բոյլը կարիերան շարունակել է հեռուստատեսությունում։ Քոլին Դեքսթերի վեպի հիման վրա նկարահանված՝ «Ինսպեկտոր Մորս» սերիալի երկու դրվագների ռեժիսորն է եղել։
Ռեժիսուրական առաջնելույթը դարձել է «Ոչ խորը գերեզման» ֆիլմի թրիլերը։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ և ունեցել է կոմերցիոն հաջողություններ։ Մեծ հաջողություններ է ունեցել Բոյլի հաջորդ ֆիլմը՝ «Ասեղի վրա»։ «Կյանքը սովորականից վատ է» ոչ շատ հաջողակ ֆիլմից հետո Բոյլին վստահվել է նկարահանել «Լողափ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում էր՝ փառքի կիզակետում գտնվող Լեոնարդո ԴիԿապրիոն։ Չնայած մեծ ակնկալիքներին, 50 միլիոն բյուջե ունեցող ֆիլմը բավականին սառն ընդունվեց և համեմատաբար համեստ եկամուտ հավաքեց։
Բոյլի հաջորդ նախագիծը դարձել է ցածր բյուջեով «28 օր անց» սարսափ ֆիլմը, սցենարը գրել է «Լողափ» ֆիլմի սցենարիստ Ալեքս Գարլենդը։ Դրամարկղային գանձումը գերազանցել է բյուջեն 10 անգամ, իսկ ֆիլմը ստացել է մեծ քանակությամբ դրական արձագանքներ։ 2007 թվականին որպես շարունակություն դուրս է եկել «28 շաբաթ անց» ֆիլմը, որի ռեժիսորը դարձել է իսպանացի Խուան Կառլոս Ֆրեսնադիլոն, իսկ Բոյլը հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր։
«28 օր անց» ֆիլմից հետո հաջորդ քրեական կատակերգությունը «Միլիոններ» ֆիլմն է, և ֆանտաստիկ «Արևի լույս» ֆիլմը՝ Կիլիան Մերֆիի և Ռոուզ Բիրնի մասնակցությամբ։
Բոյլին համաշխարհային ճանաչում բերեց նրա հաջորդ՝ Միլիոնատերը ետնախորշից ֆիլմը, որը ստացել է «Օսկար» մրցանակը որպես 2008 թվականի լավագույն ֆիլմ։
2010 թվականի վերջին ցուցադրվել է Բոյլի հաջորդ ֆիլմը՝ «127 ժամ», որը հիմնված է իրական իրադարձությունների վրա (գլխավոր դերում՝ Ջեյմս Ֆրանկո)։
2011 թվականից սկսած, Ազգային արքունական թատրոնի բեմում կազմակերպվել է «Ֆրանկենշտեյն» ներկայացման պրեմիերան․, Բենեդիկտ Քամբերբեչի և գլխավոր դերում Ջոննի Լի Միլլորի հետ[7]։ Ներկայացումը ունեցել հսկա հաջողություն և քննադատական ճանաչում։ Հետագայում Ներկայացումը ցուցադրվել է ամբողջ աշխարհի կինոթատրոններում, որպես National Theatre Live նախագծի մի մաս։
2012 թվականին Բոյլը կազմակերպել է Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Նրա աշխատանքը ստացել է առավելապես հիացական գնահատականներ[8]։
Դերասաններ, որոնք նկարահանվել են ռեժիսորի մի քանի ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էվան ՄաքԳրեգոր՝ «Ոչ խորը գերեզման», «Ասեղի վրա», «Կյանքը սովորականից վատ է»
- Ռոբերտ Կարլայլ՝ «Ասեղի վրա», «Լողափ», «Ասեղի վրա 2»
- Կիլիան Մերֆի՝ «28 օր անց», «Արևի լույս»
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Պաշտոնական անվանում | Դեր |
---|---|---|---|
1994 | «Ոչ խորը գերեզման» | Shallow Grave | ռեժիսոր |
1996 | «Ասեղի վրա» | Trainspotting | ռեժիսոր |
1997 | «Կյանքը սովորականից վատ է» | A Life Less Ordinary | ռեժիսոր |
2000 | «Լողափ» | The Beach | ռեժիսոր |
2002 | «28 օր անց» | 28 Days Later | ռեժիսոր |
2004 | «Միլիոններ» | Millions | ռեժիսոր |
2007 | «Արևի լույս» | Sunshine | պրոդյուսեր |
2007 | «28 շաբաթ անց» | 28 Weeks Later | ռեժիսոր |
2008 | «Միլիոնատերը ետնախորշից» | Slumdog Millionaire | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2010 | «127 ժամ» | 127 Hours | ռեժիսոր, պրոդյուսեր |
2013 | «Տրանս» | Trance | ռեժիսոր, պրոդյուսեր |
2015 | «Սթիվ Ջոբս» | Steve Jobs | ռեժիսոր, պրոդյուսեր |
2017 | «Ասեղի վրա 2» | Trainspotting 2 | պրոդյուսեր |
- 1986 — 1993 — Սցենարը՝սերիալ (ռեժիսոր)
- 1987 — 2000 — Ինսպեկտոր Մոսս՝ սերիալ (ռեժիսոր)
- 1999 — Սիրո եռանկյունին՝ կարճամետրաժ (ռեժիսոր)
- 2011 — Ֆրանկենշտեյն՝ ներկայացում (ռեժիսոր)
- 2012 — Կողք կողքի՝ վավերագրական (դերասան)
- 2018 - Trust (U.S. TV series) - փոքր-սերիալ (ռեժիսոր)[9]
Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 «Արծաթե խեցի» մրցանակը շնորհվել է Սան Սեբաստիանի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ՝ «Ոչ խորը գերեզմանը»։
- 1995 Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ՝ «Ոչ խորը գերեզմանը» ֆիլմի համար։
- 1996 «Ոսկե ասեղ» մրցանակը Սիեթլի Միջազգային կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ՝ «Ասեղի վրա»։
- 1997 Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի շոտլանդական մրցանակը՝ «Ասեղի վրա» ֆիլմի համար։
- 2008 Ամերիկյան Ոսկե գլոբուս մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար՝ Միլիոնատերը ետնախորշից ֆիլմ։
- 2009 Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակը Միլիոնատերը ետնախորշից լավագույն ֆիլմի համար։
- 2009 «Օսկարի» լավագույն ֆիլմ 2008 թվական՝ Միլիոնատերը ետնախորշից։
Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի Ալեքսանդր Կորդ մրցանակը «Ասեղի վրա» ֆիլմի համար։
- 1996 «էմպերիա» մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար՝ «Ոչ խորը գերեզմանը» ֆիլմ։
- 1997 «էմպերիա» լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ՝ «Ասեղի վրա»։
- 2000 Բեռլինի կինոփառատոնի մրցանակը «Լողափ» ֆիլմի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Rebecca Flint Marx։ «Danny Boyle: Biography» (անգլերեն)։ allmovie։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2009-02-06
- ↑ Sarah Caden (2005-05-22)։ «The man who could have been pope» (անգլերեն)։ Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2009-02-07
- ↑ Desson Thomson (2005-03-21)։ «'Millions' Director Looks to His Boyhood» (անգլերեն)։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2009-02-07
- ↑ Mark Shenton. (2011-02-22)։ «Director Danny Boyle Returns with Frankenstein, Opening at London's National Theatre» (անգլերեն)։ Playbill։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին։ Վերցված է 2015-02-16
- ↑ «Media reaction to London 2012 Olympic opening ceremony»։ BBC։ 2012-07-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-28
- ↑ Trust (U.S. TV series)(անգլ.) // Wikipedia. — 2017-11-10.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dannyboyle.online.fr Ոչ պաշտոնական կայք(ֆր.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեննի Բոյլ կատեգորիայում։ |