Անդրեյ Չադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Չադով
ռուս.՝ Андрей Чадов
Ծնվել էմայիսի 22, 1980(1980-05-22) (43 տարեկան)
ԾննդավայրSolntsevo, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Անդրեյ Ալեքսանդրի Չադով (ռուս.՝ Андрей Александрович Чадов, մայիսի 22, 1980(1980-05-22), Solntsevo, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Չադովը ծնվել է Սոլնցեվո քաղաքում, Մոսկվայի ծայրամասում։ Երբ Անդրեյը 6 տարեկան էր մահացավ նրա հայրը։ Չադովների մայրը՝ մասնագիտությամբ ինժեներ, ստիպված էր սովորել նոր մասնագիտություններ, որպեսզի պահպանի ընտանիքը։ Սովորել է թատրոնի ստուդիայում։ Ունի միջին մասնագիտական խորեոգրաֆիկ կրթություն։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է մանկական թատերական խմբակում որպես ուսուցիչ։ Մանկության տարիներին հաճախել է գեղարվեստական դպրոց։ Սկզբում ընդունվել է Բ.Վ. Շուկինի անվան ուսումնարան, սակայն մեկ տարի այնտեղ սովորելուց հետո տեղափոխվել է Մ. Շչեպկինի անվան ուսումնարան։ Արդյունքում Անդրեյը ավարտեց Մ.Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը եղբոր՝ Ալեքսեյի հետ միասին։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ թատերական ուսումնարանում սովորելու ընթացքում` երկրորդ կուրսում, Անդրեյ Չադովը խաղացել է առաջին դերը Իվան Սոլովյովի «Ձնակույտը» մելոդրամայում, սակայն նրան ճանաչում բերեց 2004 թվականին Ալեքսանդր Վելեդինսկիի «Ռուսականը» ֆիլմը և «Կուրսանտներ» հեռուստասերիալում աշխատանքը, որտեղ Անդրեյը խաղում էր Գլուշենկոյի դերում «Ռուսական» ֆիլմի համար Անդրեյը «Մոսկովյան պրեմիերա» փառատոնին ստացավ մրցանակ «Մրցութային ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյի կրտսեր եղբայրն է Ալեքսեյ Չադովը։

2005 թվականին Անդրեյը ծանոթացել է Սվետլանա Սվետիկովայի հետ։ Նրանք հանդիպել են 5 տարի և բաժանվել 2010 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - Лавина - Ալիկ
  • 2004 - Русское - Էդ
  • 2004 - Пепел «Феникса»
  • 2004 - Курсанты - Պետյա Գլուշենկո
  • 2006 - Живой - Կիր
  • 2006 - Транс - Սոնյայի ընկերը
  • 2007 - Молодой Волкодав - Կատայ
  • 2007 - Капитанские дети - Արտյոմ
  • 2007 - Сердце врага - Էրիկ Լինդտ
  • 2008 - Больше Бена - Սպայկեր
  • 2008 - Лимузин - լիմուզինի վարորդ
  • 2008 - Открытое пространство - Անտոն
  • 2009 - Альпинист - Մաքս Պավլով
  • 2011 - Тихая застава - Պանկով
  • 2011 - SLOVE: Прямо в сердце - Սերգեյ Ռոնին
  • 2011 - Была тебе любимая - Պավել Գրոմով
  • 2012 - 20 лет без любви
  • 2012 - Костёр на снегу - Պավել Սենսով
  • 2013 - Дело чести - Ալեքսանդր Նազարով
  • 2014 - Дело Батагами - Իլյա
  • 2014 - Идеальная пара - Կեշա
  • 2015 - Провокатор - Անտոն
  • 2016 - Мафия: Игра на выживание - Իլյա
  • 2017 - Я любить тебя буду, можно? - Սերգեյ (գլխավոր դեր)
  • 2017 - Бесстыдники
  • 2017 - Հրաժեշտ չենք տալիս (Прощаться не будем)
  • 2018 - Приставы - Եգոր Գրաչյով
  • 2018 - Прощаться не будем
  • 2018 - Рейк

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ լավագույն տղամարդ դերասան «Մոսկվայի պրեմիերա» փառատոնին «Ռուսական» ֆիլմի համար
  • «Նիկա» մրցանակաբաշխությոանը «Կենդանի» ֆիլմի համար լավագույն տղամարդ դերասան, 2007 թ.
  • Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մրցանակ 2011-ին «Тихая застава» ֆիլմի համար «Դերասանական աշխատանք» անվանակարգում
  • Մրցանակ «Լավագույն դերասան» (ֆիլմ «Тихая застава») XIX միջազգային մանկական ֆիլմերի փառատոն «Алые паруса Արտեկում», 2011 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]