Վիկտոր Տիխոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասիլևիչ Տիխոնով
{{{չափսերը}}}px
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Մասնագիտացում` Տափօղակ
Երկիր` Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ` 1930 թվական, հունիսի 4
Ծննդավայր` Մոսկվա,ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ` 2014 թվականի, նոյեմբերի 24
Մահվան վայր` Մոսկվա, Ռուսաստան[1]

Վիկտոր Վասիլևիչ Տիխոնով (հունիսի 4, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}})[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:24|2|0}})[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային հոկեյիստ և հոկեյի մարզիչ: Եռակի գլխավորել է ԽՍՀՄ և Միացյալ թիմերը և տարել դեպի հաղթանակ օլիմպիական մրցաշարում: Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր ուսուցիչ (1993 թվական):[2]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Վիկտորը անցել է աշխատանքի ավտոբուսների կայանատեղում որպես դետալագործ: 1943 թվականին վերականգնել է կրթություն, որը ավարտելուց անմիջապես հետո, ուսումը շարունակեց առևտրային դպրոցում: 1948 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ և իրեն ընդունել են Ռուսաստանի ՀՕՊ-ի թիմ: 1949-1953 թվականների ՀՕՊ-ի թիմում հանդես է եկել որպես պաշտպան,1953-1963 թվականներին «Դինամո» (Մոսկվա) դարձել է քառակի օլիմպիական չեմպիոն: ԽՍՀՄ-ի մրցարշարներում անց է կացրել 296 խաղ և ունի 35 խփված տափօղակ: Ակտիվ գործունեությունը ավարտելուց հետո Տիխոնովը աշխատել է որպես սպորտի հրահանգիչ Ռուսաստանի ՀՕՊ-ի թիմի համար: 1968 թվականին սկսեց իր մարզչական գործունեություն Ռիգայի «Դինամո» թիմում: 1976-1977 թվականներին Տիխոնովը հրավիրվեց գործունեությունը շարունակել ԲԿՄԱ-ում: Նախկինում Տիխոնովը գլխավորել է նաև ԽՍՀՄ-ի տափօղակի հավաքականը: Մեկուկես տասնամյակի ընթացքում ԽՍՀՄ-ի հավաքականը Տիխոնով գլխավորությամբ դարձավ 12 անգամ երկրի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր: 1977 թվականի Տիխոնովը գլխավորեց ԽՍՀՄ-ի հավաքականը, որը սկսեց անընդհատ հաղթանակներ գրանցել աշխարհի չեմպիոնատներում -1978, 1979, 1981, 1982, 1983, 1986, 1989, 1990 թվականներին, Եվրոպայի չեմպիոնատում- 1978-1979, 1981—1983, 1985—1987, 1989, 1991 թվականների: Տիխոնովի ղեկավարությամբ հավաքականը եռակի գրանցել է հաղթանակ օլիմպիական խաղերում- 1984, 1988 և 1992 թվականներին: 1994 թվականին Տիխոնովը գլխավորում էր Ռուսաստանի հավաքականը, առաջին անգամ խորհրդային հոկեյը մնաց առանց շքանշանի, որից հետո Տիխոնովը լքեց գլխավոր մարզիչի պաշտոնը, բայց մնաց ԲԿՄԱ-ի մարզիչ: 2004 թվականի անհաջող ելույթից հետ Տիխոնովը թողեց նաև այդ պաշտոնը: 2014 թվականի նոյեմբերի 24-ին 85 ամյա Տիխոնովը մահացավ՝ սրտի կաթվածից:[3]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Վասիլի Տիխոնովը (1906-1942), ռազմական գաղտնի գործարանի աշխատող, Համաշխարհային պատաերազմի աշխարհազորային, զոհվել է Մոլգոբեկի մերձակայքում: Վիկտորին և իր եղբորը մեծացրել և դասստիարակել է իրենց մայրը` Աննա Իվանովնան (1909-1984 թվականներ) դարբնոցում: Ամուսնացած է 1953 թվականից: Կինը` Տատյանա Վասիլին (ծնաված 1933 թվականի) կրթությամբ փաստաբան էր: Վասիլի տղան (1958-2003 թվական ) հոկեյի մարզիչ է, աշխատել է Ֆինլանդիայում , ապրել Ռուսաստանում, մինչ սեզոնի ավարտը 2010-2011 թվականներին աշխատել է, որպես «Ավանգարդ» հոկեյի թիմի ավագ մարզիչ:

ստորագրություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ-ի չեմպիոն՝ 1951-1954 թվականներ
  • Երկրորդ մրցանակակիր՝ 1959,1960,1962 և 1963 թվականներին
  • Երրորդ մրցանակակիր՝ 1955-1958 թվականներին
  • 1952 թվականի գավաթակիր

Մարզիչի կարգավիճակում

  • 1984,1988,1992 թվականների Օլիմպիական խաղերի չեմպիոն
  • 1980 թվականի Օլիմպիական խաղերի արծաթյա մեդալակիր
  • 1978,1979,1981,1982,1983,1986,1989,1990 թվականների աշխարհի չեմպիոն
  • 1978 և 1988 թվականների ԽՍՀՄ-ի գավաթակիր

Մրցանակներ և հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան շքանշան (1983 թվական)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1988 թվական)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1978 թվական)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981 թվական)
  • Երրորդ մակարդակի շքանշան՝ «Հայրենիքի ծառայությունների համար»
  • 2000 թվականի հունիսի 3-ին «Պատվո շքանշան»՝ խորհրդային հոկեյի զարգացման մեջ մեծ ներդրում կատարելու համար
  • 2010 թվականի հունիսի 3-ին «Բարեկամության շքանշան»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վասիլի Տիխոնով Հոկեյ. հույսեր, հիասթափություններ, երազներ- Ֆիզկուլտուրան և սպորտը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]