«Բրազիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: or:ବ୍ରାଜିଲ
չ r2.6.5) (Ռոբոտը փոփոխում է․: ilo:Brasil
Տող 238. Տող 238.
[[ie:Brasil]]
[[ie:Brasil]]
[[ig:Brazil]]
[[ig:Brazil]]
[[ilo:Brazil]]
[[ilo:Brasil]]
[[io:Brazilia]]
[[io:Brazilia]]
[[is:Brasilía]]
[[is:Brasilía]]

12:53, 4 փետրվարի 2012-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
República Federativa do Brasil
Բրազիլիայի դրոշ
Դրոշ
Բրազիլիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Ordem e Progresso
Կարգ ու կանոն և առաջադիմություն
Ազգային օրհներգ՝ Hino Nacional Brasileiro
Բրազիլիայի Ազգային Հիմն
Բրազիլիայի դիրքը
Բրազիլիայի դիրքը
ՄայրաքաղաքԲրազիլիա
15°45′S, 47°57′W
Ամենամեծ քաղաք Սան Պաուլու
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում Նախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա
(Աշխատավորների կուսակցություն)
 -  Փոխնախագահ Ժոզե Ալենկար
(Բրազիլական հանրապետական կուսակցություն)
Անկախություն Պորտուգալիայից 
 -  Հայտարարում սեպտեմբերի 7 1822 
 -  Ճանաչում օգոստոսի 29 1825 
 -  Հանրապետություն նոյեմբերի 15 1889 
Տարածք
 -  Ընդհանուր 8,514,877 կմ²  (5-րդ)
 -  Ջրային (%) 0.65
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 190,010,647  (5-րդ)
 -  2000 մարդահամարը 169,799,170 
 -  Խտություն 22 /կմ² (182-րդ)
57 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $1.803 տրիլիոն (9-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $9,108 (68-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.067 տրիլիոն (10-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $5,717 (64-րդ)
Ջինի (2004) 54 
ՄՆԶԻ (2009) 0.813 (միջին) (69-րդ)
Արժույթ Ռեալ (BRL or R$)
Ժամային գոտի BRT (ՀԿԺ−2 to −5 (officially −3))
 -  Ամռանը (DST) BRST (ՀԿԺ−2 to −5)
Ազգային դոմեն .br
Հեռախոսային կոդ +55

Բրազիլիա (պաշտոնապես` Բրազիլիայի Ֆեդերատիվ հանրապետություն, պորտ.`República Federativa do Brasil) պետություն Հարավային Ամերիկայում: Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան:

Աշխարհագրությունը

Աշխարհագրական դիրքը

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։[1] Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։[2]

Մայրաքաղաք

Բրազիլիա

Կլիման

Ռելիեֆը

Ջրային պաշարները

Բուսական աշխարհը

Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը` Ամազոնը, որն ունի հինգհարյուրից ավելի վտակներ: Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պառնաիբան: Գետերը ջրառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:

Բրազիլիայի անտառները` սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները: Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ: Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի թոքեր: Այժմ մարդը ներխուժել է անտառների այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում:

Արդյունաբերությունը Բրազիլիայի արտադրական ոլորտի առաջատար ճյուղն է և աչքի է ընկնում ճյուղային բազմազանությամբ: Հանքարդյունաբերությունը հռչակված է բազմաթիվ օգտակար հանածոների արդյունաբեևությամբ: Բրազիլիան համաշխարհային շուկայում ռազմավարական հումքի` նիոբիումի, բերիլիումի, տանտալի, ցիրկոնիումի, փայլարի խոշոր մատակարար է: Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, թաղանթանյութ-թղթի, տեքստիլ և սննդի արդյունաբերությունները

Բրազիլիան աշխարհու առաջին տեղն է գրավում սուրճի և ադամաթզի, երկրորդը` սոյայի, նարնջի, երրորդը` կակաոյի արտադրությամբ: Բացառապես արտահանման համար մշակվում է սիզալը: Սպառողական նշանակության մշակաբույսերն են` եգիպտացորենը, շաքարեղեգը, մանիոկը, բրինձը, ցորենը, գարին, վարսակը:

Տնտեսության մեջ նշակալի դեր ունեն նաև անտառային հարուստ պաշարները: Ամազոնի անտառներից սըանում են կաուչուկ, բրազիլական ընկույզ, խեժանյութեր, պտուղներ, իսկ Բրազիլական սարահարթից` պարագվայական թեյ` հերբա մատե: Բրազիլիյան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։[1] Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։

Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ: Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը:

Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ: CI կենտրոնի 26 գիտնականներից և բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում: Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն և 1 թռչուն: Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են` Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը և Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը:

Կենդանական աշխարհը

Պետական կարգը

Ժողովրդագրությունը

Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։

Տնտեսությունը

Արդյունաբերությունը

Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։

Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։[2]


Գյուղատնտեսությունը

Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը, կակաոն, բամբակենին, շաքարեղեգը, սիսալը, բանանը։ Պարենային մշակաբույսերից աճեցնում են եգիպտացորեն, բրինձ, ցորեն, հացարմատ, լոբի։ Աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի բերքով և արտադրությամբ, ինչպես նաև բանանի բերքով (1984), 2-րդ տեղը կակաոյի ունդերի բերքով։

Բազմացնում են առավելապես խոշոր եղջերավոր անասուններ և ոչխար։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Անտառներում հավաքում են հևեայի հյութ (կաուչուկ), կատարում բնափայտի (գլխավորապես արաուկարիայի) մթերում։։[3]


Պատմությունը

1500-ին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարեց Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանում էին պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822-ին հռչակվել է անկախ կայսրություն, 1889-ից` դաշնային հանրապետություն։[3]


Մշակույթը

Աղբյուրներ

  1. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ էջ 87.
  2. Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ էջ 87-88.
  3. 3,0 3,1 Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ). Երևան: «Լույս». էջ էջ 88.


Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA