«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
անմշակ և կասկածելի տեղեկատվության հեռացում
Տող 1. Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
{{այլ կիրառումներ|Սասնա ծռեր (այլ կիրառումներ)}}
{{այլ կիրառումներ|Սասնա ծռեր (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն
|անվանում =
|բնօրինակ անվանում =
|պատկեր = Hakob Kojoyan. David of Sassoun.jpg
|պատկերի լայնություն =
|նկարագրություն = [[Հակոբ Կոջոյան]]ի «[[Սասունցի Դավիթ (կտավ)|Սասունցի Դավիթ»]] կտավը, [[1922]] թվական
|ժանր = [[էպոս]]
|հեղինակ =
|երկիր = {{դրոշավորում|Հայաստան}}
|բնագիր լեզու = [[հայերեն]]
|գրվելու տարեթիվ =
|հրապարակման տարեթիվ = 1874
|նկարազարդող =
|կազմի_հեղինակ =
|հրատարակչություն =
|հրատարակման տարեթիվ =
|թարգմանիչ =
|հայերեն հրատարակվել է =
|շարք =
|նախորդ =
|հաջորդ =
|թվային տարբերակ =
|վիքիդարան =
|վիքիքաղվածք =
}}

«'''Սասնա ծռեր'''» կամ «'''Սասունցի Դավիթ'''», հայ ժողովրդական հերոսավեպը կամ [[էպոս]]ը։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ [[Էպոս]]ի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի [[7]]-րդ նստաշրջանը [[2012]] թվականի դեկտեմբերի [[5]]-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

== Բովանդակություն ==
«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։`

«'''Սանասար և Բաղդասար'''»։ Հայոց Գագիկ [[թագավոր]]ը հարկատու էր [[Բաղդադ]]ի կռապաշտ [[խալիֆ]]ին։ Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է։ Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից։ Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում։ Հանկարծակի բխած [[Կաթնաղբյուր]]ից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հետո նա մեկնում է [[Բաղդադ]]։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու [[Բաղդասար]]ը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում [[խալիֆ]]ին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ [[Սասուն]]ը, հզորացնում ու շենացնում այն։ [[Սանասար]]ն ամուսնանում է [[Դեղձուն-Ծամի]] հետ։ Ունենում են [[3]] զավակ՝ [[Մհեր]]ը, [[Ձենով Օհան]]ը և [[Վերգո]]ն։

«'''Մեծ Մհեր'''»։ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին [[Սասուն]]ը հարկատու էր [[Մըսրա Մելիք]]ին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են [[Առյուծաձև Մհեր]], [[Սպիտակ Դև]]ից ազատում է գեղեցկուհի [[Արմաղան]]ին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է [[Մըսրա Մելիք]]ին և [[Սասուն]]ն ազատում հարկերից, հիմնում է [[Մարութա]] Բարձրիկ Աստվածածինը, [[Ծովասար]]ը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ [[Իսմիլ Խաթուն]]ը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին [[Իսմիլ Խաթուն]]ը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու։ [[7]] տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է [[Սասուն]]ը։ Որոշ ժամանակ անց [[Արմաղան]]ը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են։

«'''[[Սասունցի Դավիթ]]'''»։ Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ [[Իսմիլ Խաթուն]]ի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ [[Մըսրա Մելիք]]ը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում [[Սասուն]]։ [[Ձենով Օհան]]ը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք [[Կոզբադին]]ին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված [[Մըսրա Մելիք]]ին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է [[Չմշկիկ Սուլթան]]ի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ [[Խանդութ]]ը ցած է նետվում բերդի գլխից։

«'''Փոքր Մհեր'''»։ Դավթին փոխարինած [[Փոքր Մհեր]]ը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է [[Չմշկիկ Սուլթան]]ին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

<poem>Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
</poem>
Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա [[Փոքր Մհեր]]ի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։ «Սասնա ծռերի» վիպական համակարգում միաձուլված են վերամշակված ու փոխակերպված հնագույն առասպելները, ավանդական վիպական սյուժեները, հեթանոսական պաշտամունքային տարրերը (ջուր, արեգակ), պատմական երգ-զրույցները։ Այդուհանդերձ, էպոսի վիպական զարգացումը, ճյուղերի հստակեցումը, վերամշակումը կատարվել են միջնադարում՝ [[7-րդ դար|VII]]–[[13-րդ դար|XIII]] դդ., նախ՝ Բաղդադի արաբական [[խալիֆաթ]]ության, ապա՝ [[Եգիպտոս]]ի (Մըսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ [[12-րդ դար|XII]]–[[13-րդ դար|XIII]] դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ազդեցությամբ։ Էպոսի հերոսներից (նաև բացասական) շատերն ունեն իրենց պատմական նախատիպերը։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիության ոգին է՝ պայմանավորված էպոսի նախահիմքում ընկած առասպելական հերոսների սխրանքներով և ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով։ Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր։ Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որ ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից։ Սանասարը զորություն է առնում [[Վանա լիճ|Վանա ծովից]], այնտեղից հանում է իր ձին՝ [[Քուռկիկ-Ջալալին]], զենքն ու զրահը՝ [[Թուր Կեծակին]], Թամքը սադաֆին, Կապան ղադիֆեն և [[Խաչ Պատերազմի]]ն և այլն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն։ Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար։ Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն։ Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը։ Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար։ Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («''Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր''»)։ Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»։ [[Էպոս]]ում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստնությունը մարմնավորող [[Քեռի Թորոս]]ին, [[Ձենով Օհան]]ին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին։ «Սասնա ծռեր» [[վիպերգ]]ը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակել են [[16-րդ դար|XVI դ.]] պորտուգալացի ճանապարհորդներ [[Անտոնիո Տենրեյնո]]ն և [[Ալֆոնսո]]ն։ Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ [[1873]] թվականին գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան]]ցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և [[1874]] թվականին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», [[1889]] թվականին հրատարակել է [[Մանուկ Աբեղյան]]ը (ասացող՝ մոկացի Նախո քեռի)։ Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ [[160]] պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով։ Դրանք գրառված են [[19-րդ դար|XIX]]–[[20-րդ դար|XX դդ.]] և կառուցվածքով, լեզվաբարբառային ու վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական [[3]] մեծ խմբերի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Ենթադրվում է, որ նախնական պարզ ու կուռ տիպը եղել է Սասնա խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից էլ առաջացել են մյուսները։ «Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է։ Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են [[Կոմիտաս]]ի, [[Սպիրիդոն Մելիքյան]]ի, [[Արամ Քոչարյան]]ի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված [[30]]-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։ «Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան։ [[1939]] թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ [[Մանուկ Աբեղյան]], [[Գևորգ Աբով]], [[Արամ Ղանալանյան]]), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս [[էպոս]]ի մասին։ [[Էպոս]]ի համահավաք տեքստը թարգմանվել է [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[բելառուսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], [[պարսկերեն]], [[լեհերեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը [[Հովհաննես Թումանյան]]ի «Սասունցի Դավիթ» ([[1903]] թվական) անավարտ պոեմն է։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Սողոմոն Տարոնցի]]ն, [[Վիգեն Խեչումյան]]ը, [[Հմայակ Սիրաս]]ը, [[Մկրտիչ Խերանյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը և ուրիշներ։ [[Էպոս]]ին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան]]ի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան]]ի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ [[Երկրորդ աշխարհամարտ]]ի ([[1939]]–[[1945]] թվականներ) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, [[Ղարաբաղյան պատերազմ]]ի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ [[ՀՀ]]-ում [[էպոս]]ի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, [[Երևանի մետրոպոլիտեն|մետրոպոլիտենի կայարան]]՝ «Սասունցի Դավիթ»՝ [[Երևան]]ում։


== Նախնական հիշատակ ==
== Նախնական հիշատակ ==

23:08, 20 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)

Նախնական հիշատակ

Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։

Գրառումներն ու հրատարակություններ

«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել 16-րդ դարում պորտուգալացի ճանապարհորդներ՝ Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։

«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։

Վիպասացների հայրենիքը

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։

Կառուցվածքն ու գլխավոր հերոսները

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Գրական մշակումներն ու թարգմանությունները

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Սասնա ծռեր էպոսի բնագրային հրատարակություններ

Սասնա ծռեր էպոսի համահավաք հրատարակությունները

  • Սասունցի Դավիթ, Երևան, 1939:
  • Չիթունի Տ. «Սասունական», Փարիզ, 1942:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 1961, 344 էջ:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 1981, 344 էջ:
  • Սասունցի Դավիթ, Երևան, 2012, 388 էջ:

Սասնա ծռեր էպոսի գրական մշակումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈԻՆԵՍԿՕ
ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00743[1]


Տես նաև

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սասնա ծռեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասնա ծռեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասնա ծռեր» հոդվածին։