Քննարկում:Սասնա ծռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ)» - Առցանց Աստվածաշնչերից ոչ մեկի նշված մասում Սանասարի մասին ոչինչ չգտա: Կպարզաբանե՞ք:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Mrrolandz2 (քննարկում|ներդրումներ) 14:57, 30 Հունիսի 2013‎ մասնակիցը։

4-րդ գիրք Թագավորաց, 19:37. Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի երկիրը փախան։ --vacio 11:15, 30 Հունիսի 2013 (UTC)

Բազմաթիվ դիտարկումներով և մոտեցումներով էպոսը թվագրվում է ոչ թե միջին դարեր, այլ մի քանի հազարամյակ առաջ, ընդհուպ մինչև նախահնդեվրոպական առասպելաբանության, որոնց համեմատությունը ցույց է տալիս բացառիկ նմանությունը: Բացի այդ էպոսի բազմաթիվ պատումները մատնանշում են այն փաստը, որ այդ ամենը կառուցվել է աստղագիտության հիմա վրա, իսկ Մհերի երկակի հանդես գալը ևս մեկ անգամ խոսում է նրա՝ նախաքրիստոնեական, հնագույն ծագման օգտին: