Սասնա ծռերում գործող անձանց անուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այս էջում ներկայացված են «Սասնա ծռեր» էպոսի հիմնական և երկրորդական գործող անձանց անուններն ու նրանց ազգակցական կապերը, ինչպես նաև՝ էպոսում հանդիպող աշխարհագրական և այլ հատուկ անունները և հերոսների հետ ունեցած նրանց կապը։

«Սասնա ծռեր» էպոսի իրադարձություններն չեն սկսվում Գագիկ թագավորի պատմությունից և ավարտվում են Ագռավաքարում Փոքր Մհերի փակվելով։

Ուշագրավ է նաև Քեռի Թորոսի կերպարը, որն ազգակցական որևէ կապ չունի գլխավոր հերոսների հետ, սակայն հետևում է նրանց էպոսի ողջ ընթացքում։ Նկատենք, որ էպոսն ստեղծողները մտածված կերպով ժլատորեն են նոր անուններ մտցնում։ Հերոսների շատությունը դանդաղեցնում է գործողությունը՝ էպոսի սյուժեն ստեղծող հիմնական տարրը։ Այդ պատճառով էլ, որպեսզի չծանրաբեռնեն էպոսը, գուսան-ասացողները երկար կյանք են պարգևում ինչպես Քեռի Թորոսին, այնպես էլ Ձենով Հովանին ու Ցռան Վերգոյին։ Մեկ անգամ հայտնվելով՝ նրանք այդպես էլ մնում են որպես հավերժական քեռիներ և հորեղբայրներ։ Այդպես է նաև Քուռկիկ Ջալալին՝ նա բոլոր հերոսների ձին է։

Այսպիսի պայմանականությունը գեղարվեստին արդարացված է․ ունկնդիրների, այժմ նաև ընթերցողների ուշադրությունը նոր ճյուղում չի ցրվում նոր շրջապատի ընկալման վրա։ Պատմության կիզակետում մշտապես գտնվում են գլխավոր հերոսների գործողությունները, իսկ նրանց հարակցված մերձավոր ազգականները մի ճյուղից մյուսն են անցնում, լուծելով միևնույն խնդիրները՝ նրանք ներկայացնում են տոհմը և իրենց ֆոնդային գործողություններով, որոնք երբեմն խիստ գործուն են լինում, լուսաբանում են գլխավոր հերոսների՝ Սասնա դյուցազունների գործերը։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ թագավոր
Քաջանց թագավորԿաթնաղբյուրԾովինարԲաղդադ խալիֆ
Դեղձուն ԾամՍանասարԲաղդասարԴեղձունի քույր
ՎերգոՀովհանՍառյեԹևաթորոս
Պարոն ԱստղիկՄըսրա ՄելիքԻսմիլ ԽաթունՄեծ ՄհերԱրմաղան
աղջիկՄելիք
Վաչոյ-Մարջոյ
Պաճիկ թագավորԽանդութԴավիթՉմշկիկ Սուլթան
ԳոհարՓոքր Մհերաղջիկ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասունցի Դավիթ, Ե. Նաիրի, 2000 թ
  • Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե. Անտարես, 2014 թ
  • Սասունցի Դավիթ, «Հայ ժողովրդի հերոսական էպոսը» առաջաբան (ըստ Լևոն Մրկտչյանի), Ե․ Արևիկ, 1989 թ․