Սադովոյե (Տուապսեի շրջան)
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Սադովոյե | |||
ռուս.՝ Садовое | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Համայնք | Q4521038?[1] | ||
ԲԾՄ | 294 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 509 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +786167 | ||
Փոստային դասիչ | 352826 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 813 004 | ||
|
Սադովոյե (ռուսերեն՝ Садовое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Փսեկուպս գետի ափին, Չինարի կայարանից 2 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Տուապսեից 60 կմ հյուսիս, ծովի մակարդակից 294 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին գյուղն ունեցել է 20 տուն և 96 բնակիչ։ 1989 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 542 մարդ, որից 370 ռուսներ, 149 հայեր, 15 ուկրաինացիներ և 2 ադըղեներ։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1989 | 542 |
1999 | 519 |
2002 | 486 |
2010 | 509 |
Բնակիչներն զբաղվում են թեյի, ծխախոտի մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե, 1864 թվականին կառուցված Վլադիկավկազսկայա ստանիցան 1869 թվականին վերանվանվել է գյուղ Սադովոյե։ 1925-1953 թվականներին մտել է Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1868 թվականին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 110)։ |
|