Պոլ Սինյակ
Պոլ Սինյակ Paul Signac | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ Ֆրանսիա |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1935[4][1][2][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բինգի ազատ արվեստանոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և գծագրող |
Ոճ | պուանտիլիզմ[5] |
Ժանր | դիմապատկեր, Ֆիգուր[5], բնանկար[5], քաղաքային բնանկար[5] և նատյուրմորտ[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Deux stylistes Rue du Caire?, Golfe Juan? և Les Démolisseurs? |
Ուսուցիչ | Էմիլ Ժան Բատիստ Ֆիլիպ Բեն |
Աշակերտներ | Lucie Cousturier? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի ասպետ |
Պաշտոն | ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ընկերություն ХХ և Անկախների սալոն |
Ամուսին | Berthe Roblès? |
Համատեղ ապրող | Jeanne Selmersheim-Desgrange? |
Զավակներ | Ginette Signac?[6] |
ստորագրություն | |
Paul Signac Վիքիպահեստում |
Պոլ Սինյակ (ֆր.՝ Paul Signac, նոյեմբերի 11, 1863[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - օգոստոսի 15, 1935[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ-նեոիմպրեսիոնիստ, պուանտիլիզմ ուղղության ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Փարիզում, Բինգի ազատ արվեստանոցում։ Մոտ էր իմպրեսիոնիզմին․ 1886 թվականին Ժորժ Սյորայի և Կամիլ Պիսսարոյի ազդեցությամբ դիմել է նեոիմպրեսիոնիզմին (հետագայում՝ նրա առաջատար վարպետներից և տեսաբանը), միաժամանակ իր գործերի հարթազարդապատկերային բնույթով կանխորոշել մոդեռն ոճի երևան գալը (Ֆ․ Ֆենեոնի դիմանկարը, 1890, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Մյուս աշխատանքներում (հիմնականում ծովային բնապատկերներ) Սինյակը հասել է մոտիվների արտահայտման կենսալի անմիջականության («Մարսելի նավահանգիստը», 1911, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ)։ Եղել է «Անկախների սալոնի» (1884) կազմակերպիչներից, հասարակական ակտիվ գործիչ, գաղափարապես մոտ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ական թվականներից այցելել է ԽՍՀՄ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականի նոյեմբերի 8-ին, Սինյակը Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետարանում ամուսնացավ Բերտա Ռոբլեսի հետ։ Հարսանիքին ներկա էին Ալեքսանդր Լեմոնյեն, Լյուս Մաքսիմիլենը, Կամիլ Պիսսարոն և Ժորժ Լեկոնտը։ 1897 թվականի նոյեմբերին, Սինյակը տեղափոխվեց նոր բնակարան Բերանժի ամրոցում` կառուցված Էկտոր Գիմարի կողմից։ Նույն թվականի դեկտեմբերին նա ձեռք բերեց La Hune անվանումով տուն Սեն Տրոպեում։ Այդտեղ նկարիչը կառուցեց մեծ ստուդիա, որի բացումը տեղի ունեցավ 1898 թվականի օգոստոսի 16-ին։
1913 թվականին, Սինյակը վարձակալեց տուն Անթիբում, որտեղ նա բնակություն հաստատեց Ժաննա Սելմերսխեյմ-Դեգրանժի հետ, ով 1913 թվականի հոկտեմբերի 2-ին Սինյակին պարգևեց Ժինետին։ Նույն ժամանակում Սինյակը Սեն Տրոպեի տունը և Բերանժի ամրոցի բնակարանը թողեց Բերտային։ Նրանք ընկերներ մնացին մինչև նկարչի կյանքի վերջը։
1927 թվականի ապրիլի 6-ին, Սինյակը ընդունեց Ժինետին որպես իր ապօրինի դուստր։
Պոլ Սինյակը մահացավ սեպսիսից 1935 թվականի օգոստոսի 15-ին, Փարիզում։ Մահանալու ժամանակ նա 71 տարեկան էր։ Նրա մարմինը դիահերձեցին և թաղեցին օգոստոսի 18-ին Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճանապարհ դեպի Ժենվիլյե, 1883, Օրսե թանգարան
-
Գոլֆ-Ժուան, 1896, Վուստերի արվեստի թանգարան
-
Մեծ ջրանցք (Վենետիկ), 1905, Տոլիդոյի արվեստների թանգարան
-
Նոտր-Դամ-դե-լա-գարդ, 1905–06, Մետրոպոլիտեն թանգարան
-
Ռոտերդամի նավահանգիստը, 1907, Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան
-
Անթիբ, 1911, Ալբերտինա պատկերասրահ
-
Անթիբի երեկո, 1914, Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան
-
Փարոս, Գրուա, 1925, Մետրոպոլիտեն թանգարան
-
Սեն-Տրոպեյի նավահանգիստը, 1901, Արևմտյան արվեստի ազգային թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Signac (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Синьяк Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://rkd.nl/explore/artists/72519
- ↑ Union List of Artist Names — 2021.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 393)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Սինյակ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Օգոստոսի 15 մահեր
- 1935 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պոստիմպրեսիոնիզմ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ