Շախմատային 10-րդ օլիմպիադա, անցկացվել է 1952 թվականի օգոստոսի 10-31-ին, Հելսինկիում, որին մասնակցել են 25 երկրների հավաքականներ։ Առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ հավաքականը, որը 1947 թվականին միացել է ՖԻԴԵ-ին։
Թիմի ձևավորման ժամանակ անդամների մեջ առաջացան տարաձայնություններ, որի հետևանքով նրա կազմից դուրս մնաց աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկը, ով այդ տարի ունեցել է մարզական բազում անհաջողություններ։ Սակայն տարեվերջին կայացած ԽՍՀՄ հերթական առաջնությունում Բոտվիննիկը բաժանեց 1-2-րդ հորիզոնականները և օլիմպիադայի 5 մասնակիցների դեմ կայացած պարտիաներում (Կոտովը հրաժարվել էր աջառնությանը մասնակցելուց) վաստակեց 4 միավոր։
Թիմերը բաժանված էին 3 խմբերի․ երկուսում 8-ական և մեկում՝ 9 հավաքական։ Երեք խմբերից յուրաքանչյուրի հաղթողները մասնակցում էին գլխավոր եզրափակչին։ 4-6 հորիզոնականներն զբաղեցրած թիմերը կազմում էին երկրորդ եզրափակիչը։ Այստեղ պայքար եր ընթանում 10-ից 18-րդ հորիզոնականներն զբաղեցնելու համար, իսկ մնացածը պայքարում էին 19-ից 25-րդ հորիզոնականների համար։
Եզրափակիչ փուլի մեկնարկում առաջատարը Հարավսլավիայի հավաքականն էր։ ԽՍՀՄ շախմատի հավաքականը առաջին խաղափուլերում 2 մրցախաղում հաղթեց նվազագույն առավելությամբ (2½:1½) և երեք մրցախաղ, այդ թվում՝ Հարավսլավիայի դեմ, ավարտեց ոչ-ոքի։ Բայց վերջին խաղափուլերում ԽՍՀՄ հավաքականը 12 հնարավորից վաստակեց 10 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Հարավսլավիան եզրափակիչն անհաջող ավարտեց՝ 2-րդ տեղը զիջելով Արգենտինայի հավաքականին։
Երկրորդ եզրափակչում հաղթեց Նիդերլանդների հավաքականը, որը հաղթանակն ապահովել էր մրցաշարի ավարտից մի քանի տուր առաջ։ «С» եզրափակչում մրցակցությունից դուրս էր Բրազիլիան, որը զգալիորեն առաջ էր անցել մյուս թիմերից։ Բրազիլիայի միակ ոչ-ոքին եղել է Նորվեգիայի դեմ խաղում։ X օլիմպիադայում անցկացվել է 740 խաղ։
Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 151—152. — 120 000 экз.
Շախմատային օլիմպիադաներ / Յուրի Ավերբախ, Տուրով Բորիս։ Մոսկվա։ Սպորտ և ֆիզկուլտուրա, 1974։
Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 280, 543. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Խանամիրյան Գ., Համաշխարհային շախմատային օլիմպիադա, 1927-2006, Երևան, 2006։