Նիկոլայ Մադոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Մադոյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 1, 1973 (51 տարեկան) Երևան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1988-ից առ այսօր |
Պարգևներ | |
Կայք | nikolaymadoyan.com |
Nikolay Madoyan Վիքիպահեստում |
Նիկոլայ Մադոյան (հունիսի 11, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2004)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Մադոյանը ծնվել է Երևանում։ Սկսել է ջութակ նվագել յոթ տարեկանից՝ Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ղեկավարությամբ, ապա սովորել է պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի երաժշտանոցում։
1986 թվականի նոյեմբերին մոր հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ՝ հայտնի դասախոս Զախար Բրոնի մոտ սովորելու նպատակով։ 1988 թվականին դարձել է Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Չայկովսկու ջութակի համերգը (խմբավար՝ Արնոլդ Կաց)։
1989 թվականին Զախար Բրոնի ընտանիքի և նրա մյուս աշակերտների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշչեպենկոյի հետ միասին տեղափոխվել է Լյուբեկ (Գերմանիա)։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների։ 1991 թվականին դարձել է Գեորգ Կուլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող[1]։
1992 թվականին Բեռլինում ավարտել է ասպիրանտուրան (պրոֆեսոր Հայբերգի ղեկավարությամբ)[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբեկի ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո Մադոյանը համերգային շրջագայություն է ունենում Գերմանիայում Լոնդոնի «Mozart Players» նվագախմբի հետ՝ դիրիժոր Մաթիաս Բամերթի գլխավորությամբ։ Հետո Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգներ է ունենում նաև Միացյալ Թագավորությունում, որտեղ այլ գործերի հետ ներկայացնում է նաև Չայկովսկու ջութակի կոնցերտը, դիրիժոր՝ Առնոլդ Կաց։ Մադոյանի ելույթները Նիդերլանդների, Ռոտերդամի և Քյոլնի նվագախմբերի հետ լուսաբանվել են տեղական մամուլում[3]։ Մադոյանը հիմնադիրն է«Madoyan-Westenholz-Denitzen» տրիոյի, որը շրջագայել է Եվրոպայով մեկ՝ ներկայացնելով Շոստակովիչի, Շուբերտի, Բեթովենի և Ռավելի գործերը։
Նիկոլայ Մադոյանի և դաշնակահար Էլիզաբեթ Ուեսթենհոլցի համագործակցության արդյունքում «Kontrapunkt» և «Cowbell» երաժշտական ստուդիաների կողմից ձայնագրվեցին սկավառակներ՝ Մենդելսոնի, Շուբերտի, Պրոկոֆևի, Շտրաուսի, Էդվարդ Գրիգի, Սեզար Ֆրանկի գործերի կատարումներով։
Եվրոպական թերթերում և ամսագրերում գրախոսականներ են տպվում Մադոյանի սկավառակների մասին, մասնավորապես «The Strad» և «Gramophone» երաժշտական ամսագրերում[4]։
Նիկոլայ Մադոյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, ելույթներով հանդես եկել աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի և այնպիսի դիրիժորների հետ, ինչպես Ֆրանս Բրյուգենը, Կլաուդիո Աբադոն, Առնոլդ Կացը, Դմիտրի Կիտայենկոն, Վալերի Գերգիևը[5], Լեոպոլդ Հագերը, Կարեն Դուրգարյանը, Նիկոլայ Ալեքսեևը, Վասիլի Սինայսկին, Էրիխ Վեխտերը, Ջորջ Ա․ Ալբրեխտը և այլք։
Նա ելույթ է ունեցել բազմաթիվ համերգասրահներում՝ Սան Կառլոյի թատրոնում, Տիվոլիի համերգասրահում[6], Միլանի «Վերդի» թատրոնում[7], Գլազգոյի թագավորական համերգասրահում, Պեկինի Մեծ համերգասրահում, Կուհմոյի համերգասրահում, Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ համերգասրահում[8], Բիրմինգհեմի սիմֆոնիկ համերգասրահում, Արամ Խաչատրյան համերգասրահում[9], Բելգրադի Ֆիլհարմոնիկ համերգասրահում և մի շարք այլ նշանավոր համերգասրահներում։
1988 թվականին Նիկոլայ Մադոյանը Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթն ուղղել Սպիտակի երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 – Հենրիկ Վենյավսկու և Կարոլ Լիպինկու անվան երիտասարդ ջութակահարների IV միջազգային մրցույթի դափնեկիր և հատուկ մրցանակակիր
- 1988 – Պ. Չայկովսկու անվան համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
- 1991 – Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Քյոլն, Գերմանիա)
- 1992 – Ջութակահարների Ճապոնիայի միջազգային մրցույթի դափնեկիր և հատուկ մրցանակակիր՝ ճապոնական երաժշտությունը ներկայացնելու համար (Տոկիո, Ճապոնիա)
- 2003 – Պողոսյան մրցանակ 17-20-րդ դարի ականավոր կոմպոզիտորների ջութակի 15 մանրանվագների կատարողական արվեստի համար[10]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 – Երևան քաղաքի զինանշանով մեդալ
- 2004 – Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
- 2004 – Հայաստանի վաստակավոր արտիստ
- 2017 – Գինեսի ռեկորդակիր՝ 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագելով շուրջ 59 երաժշտական ստեղծագործություն՝ անգիր կատարումով[11][12]
Ակադեմիական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր
- Բեռլինի Արվեստի համալսարանի՝ ջութակի կատարողական արվեստի գծով գիտությունների թեկնածու
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990: Die Meisterschüler von Zakhar Bron. (N. Madoyan, D. Garett, M. Vengerov, V. Repin). Label Ambitus Musikproduktion[13]
- 1994: Sergei Prokofiev: Violin Sonatas / Five Melodies. Label Kontrapunkt[14]
- 1995: Grieg: Violin Sonatas. Label Kontrapunkt[15]
- 1997: Mendelssohn-Bartoldy: Complete Sonatas for Violin and Piano. Label Kontrapunkt[16]
- 1998: Schubert: Works for Violin and Piano. Label Kontrapunkt[17]
- 2000: Cesar Franck: Sonata F Major / Richard Strauss: Sonata E Flat Major. Label Kontrapunkt[18]
- 2007: Favourite Encores. Label CowBell Music[19]
- 2023: Armenian Brilliance (Abramian, Arutiunian, Eduard Bagdasarian, Barkhudarian, Tsolak Bekaryan, Aram Khachaturian, Komitas, Mirzoyan)[20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «zakharbronchamber.com - Ahnengalerie». www.zakharbronchamber.com. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Biography». nikolaymadoyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Zoeken - Historische Kranten, Erfgoed Leiden en Omstreken». leiden.courant.nu. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Reviews». Gramophone (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Khachaturian Violin Concerto - Madoyan, Gergiev (Mvt.2)».
- ↑ Garnæs, Af Mikael (1999 թ․ հուլիսի 22). «Beethoven på højt niveau». Kristeligt Dagblad (դանիերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «ERSO musitseeris kurikuulsas Imolas | ERSO» (էստոներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Nikolay Madoyan | Music of Armenia». musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Հայ հանդիսականի համար առաջին անգամ հնչելու է Պագանինիի ջութակի 3-րդ կոնցերտը». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Նիկոլայ Մադոյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդակիր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Դա հաջողվել էր միայն Պագանինիին. հայ ջութակահարը Գինեսի ռեկորդի հավակնող համերգ». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Vadim Repin Discography». www2.osk.3web.ne.jp. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Sergey Prokofiev: Violin Sonatas/Five Melodies - Nikolai Madojan | User Reviews». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Grieg: Violin Sonatas - Nikolai Madojan, Elisabeth Westenholz | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Mendelssohn: Sonatas For Violin & Piano - Nikolai Madojan | User Reviews». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Nikolai Madojan, Elisabeth Westenholz – Schubert: Works For Violin And Piano (KON 32274) – Kontrapunkt Music» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Cesar Franck: Sonata F Major / Richard Strauss: Nikolai Madojan, Elisabeth Westenholz».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Array, Favourite Encores - Elisabeth Westenholz, Nikolay Madoyan - Download or Listen Free - JioSaavn, Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին
- ↑ «Armenian Brilliance». Presto Music (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Մադոյանը zarkfoundation.com կայքում
- Նիկոլայ Մադոյանի պաշտոնական կայքը
- Տեսանյութը ՅուԹյուբում
- Մերոնք․ Նիկոլայ Մադոյան Արխիվացված 2019-06-12 Wayback Machine
- Նիկոլայ Մադոյանը Kontrapunkt-ի էջում
- ՆԻկոլայ Մադոյանը Արխիվացված 2021-07-09 Wayback Machine Cowbell Music-ի էջում
- Նիկոլայ Մադոյանը Արխիվացված 2021-07-09 Wayback Machine AllMusic-ի էջում
- ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀ ԵՆՔ ԵԿԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ