Կարեն Դուրգարյան
| Կարեն Դուրգարյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 14, 1969 (56 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
| Մասնագիտություն | դիրիժոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Կարեն Պայքարի Դուրգարյան (մարտի 14, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ (2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1997 թվականից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Մուսինի դասարանում։ 1995 թվականից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ասիստենտ, սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժոր, 1997 թվականին՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր։ 1997 թվականին հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Ալդենբուրգ քաղաքում տեղի ունեցող փառատոնում։ 2001 թվականին դարձել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը։
2001-2002 թվականներին բեմադրել է Բիզեի «Կարմեն» և Բելինիի «Նորմա» օպերաները, որոնք 2003 թվականին բեմադրել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2002-2003 թվականներին Գ. Ռոժդեստվենսկու հետ համատեղ Իտալիայի Թուրին քաղաքում բեմադրել է Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերան և 5 համերգով հանդես է եկել Կալիարիում։ Հյուրախաղերով հանդես է եկել Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլուր։ 2000 թվականին աշխատել է արաբական հայտնի երգչուհի Ֆայրուզի հետ, ում հետ 2000-2001 թվականներին և 2003 թվականին մասնակցել է Բեյրութի փառատոներին։ 2005 թվականին Ստամբուլի կենտրոնում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ 2006 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը և բացել է 11-րդ միջազգային երաժշտական Օլիմպոս փառատոնը։ 2008 թվականին Դամասկոսի արաբական մշակութային փառատոնի ժամանակ հանդես է եկել միջազգային նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ[1]։
2015 թվականի դեկտեմբերի 17-ին ազատվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի պաշտոնից՝ հաստիքի կրճատման կապակցությամբ։
Դուրգարյանը բալետային ներկայացումներ է ղեկավարել Լայպցիգի օպերային թատրոնում և Լիոնի Opéra National-ում: Արամ Խաչատրյանի «Սպարտակի» նոր բեմադրությամբ 2016 թվականին Bayerische Staatsoper-ում կայացել է Դուրգարյանի բեմելը: Նույն բալետը 2017 թվականին հունվարին ղեկավարել է Բելգիայի Վալոնիա քաղաքի Royal Ballet թատրոնում:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2009)[2]։
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2013)։
- ՀՀ վաստակավոր արտիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 14 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ