Յակոբ Բեռնուլի
Յակոբ Բեռնուլի գերմ.՝ Jakob Bernoulli | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1655[1][2] |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա[3] |
Մահացել է | օգոստոսի 16, 1705[4][2][5][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[3] |
Գերեզման | Բազելի տաճար[6] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Բազելի համալսարան (1671)[2] և Բազելի համալսարան (1676)[2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[7] (1684) |
Ազդվել է | Նիկոլյա Մալբրանշ |
Երկեր | Ars Conjectandi?, Bernoulli number?, Bernoulli distribution?, Բեռնուլիի լեմինսկատ, Bernoulli trial?, Bernoulli process?, Բեռնուլիի բազմանդամներ, լոգարիթմական պարույր, binomial distribution?, Basel problem?, Բեռնուլիի անհավասարում և Bernoulli theorem? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, բժիշկ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բազելի համալսարան[2] |
Ամուսին | Judith Stupanus? |
Ծնողներ | հայր՝ Նիկոլաս Բեռնուլի, մայր՝ Margaretha Schoenauer? |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Jakob Bernoulli Վիքիպահեստում |
Յակոբ Բեռնուլի(գերմ.՝ Jakob Bernoulli, հունվարի 5, 1655[1][2], Բազել, Շվեյցարիա[3] - օգոստոսի 16, 1705[4][2][5][…], Բազել, Շվեյցարիա[3]), շվեյցարացի մաթեմատիկոս, մաթեմատիկական անալիզի և հավանականության տեսության հիմադիրներից։ Յոհան Բեռնուլիի հետ սկիզբ է դրել վարիացիոն հաշիվ տեսությանը։ Ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը` Բեռնուլիի թեորեմը։ 1687 թվականից Բազելի համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ 1699 թվականին Փարիզի գիտությունների ակադեմիայի և 1702 թվականին Բեռլինի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակոբը ծնվել է հաջողակ դեղագործ Նիկոլայ Բեռնուլիի ընտանիքում։ Սկզբում հոր ցանկությամբ աստվածաբանություն է սովորել Բազելի համալսարանում, սակայն հրապուրվել է մաթեմատիկայով և ուսումնասիրել այն ինքնուրույն։ Համալսարանում տիրապետել է հինգ լեզվի (Ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, լատիներեն, հունարեն), 1671 թվականին ստացել է փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ 1676-1680 թվականներին կատարել է ուղևորություն Եվրոպայում։ Դեկարտի գաղափարները ուսումնասիրելու համար գնացել է Ֆրանսիա, ապա Իտալիա։ Վերադառնալով Բազել` Բեռնուլին որոշ ժամանակ աշխատել է որպես մասնավոր ուսուցիչ։
1682 թվականին մեկնել նոր ճանապարհորդության` այցելելով Նիդերլանդներ և Անգլիա, որտեղ ծանոթացել է Հյուգենսի, Հուկի և Բոյլի հետ։ 1683 թվականին վերդարձել է Բազել և հաջորդ տարի ամուսնացել Յուդիտ Շտապանուսի (Judith Stupanus) հետ, նրանք ունեցել են որդի և դուստր։
1683 թվականին Բազելի համալսարանում ֆիզիկայի դասախոսություններ է կարդացել, իսկ 1687 թվականից դարձել է մաթեմատիկայի պրոֆեսոր և մինչև կյանքի վերջ այնտեղ աշխատել[8]։
1687 թվականին հայտնաբերել է անալիզից Լայբնիցի առաջին հուշագրությունը (1684 թվական) և խանդավառությամբ սկսել նոր հաշվի յուրացումը։ Բեռնուլին նամակով դիմել է Լայբնիցին խնդրելով պարզաբանել մի քանի մութ կետեր։ Նա պատասխանը ստացել է երեք տարի անց (1690 թվականին, այդ ժամանակ գործուղման էր Փարիզում), այդ ընթացքում Յակոբ Բեռնուլին ինքնուրույն յուրացրել էր դիֆերենցյալ և ինտեգրալ հաշիվները, միաժամանակ մասնակից դարձնելով եղբորը` Յոհանին։ Լայբնիցի վերադառնալուց հետո նրանց միջև սկսվել է փոխշահավետ նամակագրություն։ Ձևավորված եռյակը` Լայբնիցը և Բեռնուլի եղբայրները հարստացրել են նոր անալիզը։
1699 թվականին Յակոբ Բեռնուլին դարձել է Փարիզի գիտությունների ակադեմիայի և 1702 թվականին Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ։
Յակոբ Բեռնուլիի մոտ տուբերկուլոզի առաջին նշանները հայտնվել են 1692 թվականին։ Նա մահացել է 1705 թվականի օգոստոսի 16-ին և թաղվել Բազելի մայր տաճարում։ Բեռնուլիի ցանկության համաձայն նրա տապանաքարի վրա պատկերվել է լոգարիթմական պարույր։ Յակոբ և Յոհան Բեռնուլիների պատվին լուսնի վրա խառնարան է անվանվել։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ մաթեմատիկոսի առաջին հանդիսավոր ելույթը տեղի ունեցել 1690 թվականին։ Յակոբը լուծել է Լեյբնիցի կորի ձևի մասին խնդիրը, ըստ որի նյութական կետը հավասար ժամանակամիջոցներում իջնում է հավասար ուղղահայաց հատվածների վրա։ Լայբնիցը և Հյուգենսը արդեն պարզել էին, որ դա կիսախորանարդային պարաբոլն է, բայց միայն Բեռնուլին է հրապարակել նոր անալիզի միջոցներով ապացույցը` դուրս բերելով և ինտեգրելով դիֆերենցիալ հավասարումը։ Այսիպիսով տպագրության մեջ առաջին անգամ հայտնվել է «ինտեգրալ» տերմինը։
Յակոբ Բեռնուլին մեծ ներդրում է ունեցել անալիտիկ երկրաչափության զարգացման և վարիացոն հաշվի առաջացման մեջ։ Նրա անունով է անվանվել Բեռնուլիի լեմինսկատը։ Բեռնուլին նաև հետազոտել է ցիկլոիդը, շղթայական գիծը և լոգարիթմական պարույրը։ Թվարկվածներից վերջինը Յակոբը պատգամել է նկարել իր շիրիմին, սակայն անտեղյակությամբ այնտեղ պատկերվել է Արքիմեդի պարույրը։ Կտակի համաձայն պարույրի շուրջ լատիներենով փորագրված է «EADEM MUTATA RESURGO» («փոփոխական է, ես նորից հարություն կառնեմ»), որը արտացոլում է լոգարիթմական ֆունկցիայի հատկությունը` տարբեր փոփոխություններից հետո իր ձևի վերականգնումը։
1690 թվականին Բերնուլին առաջին անգամ հրապարակել է բարդ տոկոսի ուսումնասիրությունը, որտեղ հիմնավորել է առավելագույն շահի գոյությունը, որը գնահատել է 2,5-ից մեծ, բայց 3-ից փոքր։ Մի քանի մոտարկումների միջոցով նա փաստացի կերպով փնտրել է հաջորդականության սահմանը` , որը հավասար է e թվին[9]։
Յակոբ Բեռնուլիին են պատկանում շարքերի տեսության, դիֆերենցիալ հաշվի, հավանականության տեսության և թվերի տեսության նշանակալից ձեռքբերումներ, որոնք նրա անվամբ կոչվել են «Բեռնուլիի թվեր»։
Բեռնուլին հավանականության տեսությունը ուսումնասիրել է Հյուգենսի «Շահումով խաղի հաշվարկների մասին» գրքով, որում հավանականության հասկացությունն ու սահմանումը չի եղել։ Յակոբ Բերնուլին ներկայացրել է հավանականության տեսության ժամանակակից հասկացությունների զգալի մասը և ձևակերպել մեծ թվերի օրենքի առաջին տարբերակը։ Յակոբ Բերնուլին մենագրություն է պատրաստել այս ոլորտում, սակայն չի հասցրել այն հրապարակել։ Այն տպագրվել է հետմահու` 1713 թվականին, իր եղբոր Նիկոլայի կողմից «Ենթադրությունների արվեստը» (Ars conjectandi) անվամբ։
Յակոբ Բեռնուլին աշխատանքներ է հրատարակել թվաբանության, հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի տարբեր հարցերի վերաբերյալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernoulli, Jakob Ars conjectandi, opus posthumum. Accedit Tractatus de seriebus infinitis, et epistola gallicé scripta de ludo pilae reticularis. — Basel: Thurneysen Brothers, 1713.
- Jakob Bernoulli. Tractatus de Seriebus Infinitis. (pdf)
- Я. Бернулли. О законе больших чисел. Перевод Я. В. Успенского. Предисловие А. А. Маркова. М.: Наука, 1986.
Գրականութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բեռնուլի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Է. Թ. Բելլ, Մաթեմատիկայի աստվածները։
- Մաթեմատիկայի պատմությունը Ա. Պ. Յուշկևիչի կողմից խմբագրվում է երեք հատորներում, Մ., Նաուկա։
- Հատոր 1՝ «Հին ժամանակներից մինչև Նոր ժամանակների սկիզբ» (1970) (1970)
- Հատոր 2՝ «XVII դարի մաթեմատիկա» (1970)
- Հատոր 3՝ «XVIII դարի մաթեմատիկա» (1972)
- Բ. Ա. Նիկոֆորովսկի, Բեռնուլի մեծ մաթեմատիկոսները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118509950 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Mitglieder der Vorgängerakademien» (Jakob (I.) Bernoulli). Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften. Վերցված է 2015-02-21-ին.
- ↑ Bernoulli J. Quæstiones nonnullæ de usuris, cum solutione problematis de sorte alearum, propositi in Ephem. Gall. A. 1685. — 1690.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Բեռնուլի» հոդվածին։ |
|
- Հունվարի 5 ծնունդներ
- 1655 ծնունդներ
- Բազել քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1705 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի մաթեմատիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Շվեյցարացի ֆիզիկոսներ
- Շվեյցարացի բժիշկներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Թվերի տեսության մասնագետներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Շվեյցարացի գիտնականներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ