Jump to content

Մուլվիուսի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլվիուսի կամուրջ
Երկիր Իտալիա
ՏեղանքRoma Capitale?
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, ճանապարհային կամուրջ, քարե կամուրջ, հինհռոմեական կամուրջ և հին հռոմեական շենք
Նյութքար
Թռիչքների քանակ6
Հատում էՏիբեր
Երկարություն136 մետր
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Մուլվիուսի կամուրջ կամ Միլվիյան (իտալ.՝ Ponte Molle or Ponte Milvio, լատին․՝ Pons Milvius or Pons Mulvius), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում եղել է տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր կամուրջ։ Հանրահայտ «Միլվյան կամրջի ճակատամարտը» տեղի է ունեցել այս վայրում։

Կամուրջը կառուցվել է Գայոս Կլավդիոս Ներոն կոնսուլի կողմից Ք․ա․ 206 թվականին, այն բանից հետո, երբ նա պարտության է մատնում կարթագենյան բանակին Մետավրոսի ճակատամարտում։ Ք․ա 115 թվականին Մարկոս Էմիլիուս Սկավրոս կոնսուլը հինը քանդելուց հետո կառուցում է նոր քարե կամուրջ՝ միևնույն դիրքով։ Ք․ա․ 63 թվականին Լուկիոս Սերգիոս Կատիլինայի դավադիրներին նամակներն այստեղ բացահայտվում են, և դրանք հաջորդ օրը Կիկերոնը կարդում է Հռոմի Սենատի առաջ։ 312 թվականին Կոստանդիանոս Մեծ կայսրը պարտության է մատնում իր հակառակորդ Մաքսենտիոսին այս կամրջի և Սակսա Ռուբրա տեղանքի միջև, և այն պատմության մեջ հայտնի է որպես «Միլվյան կամրջի ճակատամարտ»։

Միջնադարում կամուրջը վերանորոգվել է Ակուզիո վանականի կողմից, իսկ 1429 թվականին Մարտինոս V Պապը խնդրում է հայտնի ճարտարապետ Ֆրանչեսկո Ջենացանոյին վերականգնել կործանման եզրին գտնվող կամուրջը։ 18-19-րդ դարերի ընթացքում կամուրջը փոփոխվել է ճարտարապետներ Ջուզեպե Վալադիեի և Դոմենիկո Պիջիանիի կողմից։

1849 թվականին կամուրջը լրջորեն վնասվում է Ջուզեպպե Գարիբալդիի զորքերի կողմից, որոնք փորձում էին արգելափակել ֆրանսիացիների ներխուժումը։ 1850 թվականին Պիոս IX Պապը վերակառուցում է այն։

2000-ականներին սիրահարները սկսում են հրապուրվել կամրջով։ Արարողությունը հետևյալն էր․ որպես սիրո նշան նրանք լապտերասյուների վրա ամրացնում էին կախովի կողպեքներ, ապա ետևից նետում էին կողպեքի բանալին Տիբեր գետ։ Արարողությանը հիմքը դրել է իտալացի գրող և ռեժիսոր Ֆեդերիկո Մոչիան իր հանրահայտ «Ես ցանկանում եմ քեզ» («Ho voglia di te»/ 2006) գրքում և համանուն ֆիլմում[2]։

2007 թվականի ապրիլի 13-ից հետո սիրահար զույգերը դադարեցրեցին սովորույթը, որովհետև, այդ օրը լապտերասյունը չդիմանալով կողպեքների ծանրությանը, մասամբ փլուզվեց։ Այնուամենայնիվ զույգերը որոշեցին իրենց կողպեքներն ամրացնել այլուր։ Փաստորեն ողջ կամրջի շրջակայքը, ճանապարհների սյուները և նույնիսկ աղբամաններն օգտագործվեցին կողպեքներ փակցնելու համար։ Ապա ստեղծվեց կայք, որը թույլ էր տալիս սիրահարներին առցանց տեղադրել կողպեքները[3]։ 2007 թվականին Հռոմի քաղաքապետը ներմուծեց կողպեքների վճարովի տեղադրումը (յուրաքանչյուր զույգը պետք է վճարեր 50 եվրո)[4]։ Այդուհետ նմանօրինակ սիրո կողպեքների ավանդույթն առաջացավ Իտալիայում և եվրոպական այլ երկրներում։

2012 թվականի սեպտեմբերին քաղաքի խորհուրդը որոշեց հեռացնել բոլոր կողպեքները։ Կար մտավախություն, որ կամուրջը կկործանվի նրանց ծանրության պատճառով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, pp. 64f., ISBN 0-521-39326-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլվիուսի կամուրջ» հոդվածին։