Ponte Sublicio
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Roma Capitale? |
Տեսակ | հինհռոմեական կամուրջ |
Նյութ | փայտ |
Հատում է | Տիբեր |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
![]() | |
![]() |
Ponte Sublicio, կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որը հայտնի է նաև Պոնտե Ավենտինո կամ Պոնտե Մարմորեո անվանումներով։ Կամուրջը միացնում է Պիացցա դելլ Էմպորիոն Պիացցա դի Պորտա Պորտեզեին, Հռոմի Ռիպա, Տրաստևերե և Տեստաչիո շրջանները և Պորտուենզե արվարձանը։
Նախապատմական ժամանակաշրջանում կամուրջը եղել է պահանջված կանգառ հյուսիս-հարավ ճանապարհին՝ Ավենտին բլրի ստորոտում։ Ըստ Տիտոս Լիվիոսի և Դիոնիսիոս Հալիկառնասոսի կառույցը վերագրվում է Անկոս Մարկիոս թագավորին (մ.թ.ա. 640—616 թթ.)։ Վերջինս ցանկանում էր միացնել Յանիկուլում բլուրը Հռոմին։ Կամուրջը հանդիսանում էր այն նախագծի մի մասը, որով նախատեսվում էր կառուցել Օստիայի նավահանգիստը[2]։
Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամրջի անվանումն առաջացել է ոլսկիան (Volsci՝ իտալական ցեղեր) sublica բառից, որը նշանակում է «փայտե տախտակ»։ Ըստ լեգենդի սկզբնական կամուրջն ամբողջովին կառուցված է եղել փայտից։ Կամուրջը հենվում էր փայտե ցցերի վրա, որոնք խրված էին գետի հունի մեջ։
Կամուրջը մշտապես վերանորոգվել է (Ք․ ա․ 60, 32, 23, մ․ թ․ 5 և 69 թվականներին Անտոնինոս Պիոսի, և գուցեև կայսրեր Տրայանոսի, Մարկոս Ավրելիոսի ու Սեպտիմիոս Սևերոսի օրոք)։ Կայսերական դարաշրջանի դրամների վրա պատկերված կամուրջը իր երկու ծայրերում ուներ կամարներ՝ արձաններով։
Թե երբ է վերացել փայտե կամուրջը, հայտնի չէ։ Նրա վրայով էր անցնում Վիա Լատինա փողոցը և միանում էր Վիա Կասսիային։ Վերջինս կառուցվել էր նախկին Էտրուսկյան ճանապարհի վրա, որը տանում էր դեպի Վեիի (էստրուկյան քաղաք)։
Կամրջի ուշագրավ մնացորդներ են հայտնաբերվել Տիբեր գետի հատակին 1890 թվականից առաջ, երբ, որպես ջրհեղեղների դեմ խափանման միջոց, նրանք լիովին քանդվեցին գետի քաղաքային հատվածում կատարվող աշխատանքների ընթացքում։
Հորացիոս Կոկլեսը կամրջի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պուբլիոս Հորացիոս Կոկլեսը կամրջի վրա» լեգենդը հանդիպում է բազմաթիվ հեղինակների մոտ, ինչպես նաև Տիտոս Լիվիոսի մոտ։
Ք․ ա․ 509 թվականին Հռոմեական միապետության տապալումից, Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ արքայի և արքայական ընտանիքի աքսորումից հետո հաստատվում է Հռոմեական Հանրապետություն, սակայն Տարքվինիոսը ձգտում է վերականգնել գահը և ռազմական օգնություն է խնդրում Կլուզիումի էտրուսկյան թագավոր Լարս Պորսենայից։ Ք․ ա․ 508 թվականին Պորսենան առաջնորդում է իր բանակը Հռոմի դեմ։ Ճակատամարտը դժվար է ընթանում հռոմեացիների համար, և էստրուկյան բանակը առաջ է շարժվում դեպի կամուրջը։ Հռոմեացիները ետ են քաշվում։ Սակայն Հորացիոս Կոկլեսը Սպուրիոս Լարտիոսի և Տիտոս Հերմինիոս Աքվիլինոսի հետ ձգտում է ժամանակ ձգել և դադարեցնել հարձակումը՝ պաշտպանվելով կամրջի դիմացի ծայրին։ Իսկ մինչ այդ հռոմեացի զինվորները քանդում են կամուրջը նրանց ետևում[3]։
Ժամանակակից անգլիական գրականության մեջ «Հորացիոսը կարջի վրա» պատմությունը վերապատմել է բրիտանացի պատմաբան Մակոլեյ Թոմաս Բաբինգթոնը իր «Horatius» պոեմում։
Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս կամուրջը կրում է նախորդի անունը և կառուցվել է 1918 թվականին Մարչելո Պիաչենտինիի նախագծով։ Այն հատում է Տիբեր գետը և կապում է Պիացցա դի Պորտան և Պիացցա դելլ Էմպորիոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tiber River Bridges
- A Topographical Dictionary of Ancient Rome
- Pons article by Anthony Rich
- Monte Aventino e Vestigi del Ponte Sublicio (English)
- The Waters of Rome: Tiber River Bridges and the Development of the Ancient City of Rome
- LacusCurtius: Argei
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ponte Sublicio կատեգորիայում։ |
|