Դուկա դˈԱոստա կամուրջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դուկա դˈԱոստա կամուրջ Ponte Duca d'Aosta | |
---|---|
Անունով | Էմանուիլ Ֆիլիբերտ |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Վինչենցո Ֆասոլո |
Երկարություն | 220 մ |
Լայնություն | 30 մ |
Շինարարության սկիզբ | 1939 |
Բացման տարեթիվ | մարտի 26, 1939[1] |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Դուկա դˈԱոստա կամուրջ (իտալ.՝ Ponte Duca d'Aosta), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Ֆլամինիո բուլվարը Լաուրո Դե Բոսիս հրապարակին Ֆլամինիո և Դելլա Վիտտորիա շրջաններում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը նվիրված է Աոստայի երկրորդ դուքս էմանուելե Ֆիլիբերտո Սավոյային։ Կամուրջը նախագծել է ճարտարապետ Վինչենցո Ֆասոլոն։ Շինարարությունը սկսվել է 1939 թվականին և ավարտվել 1942 թվականին։
Կամուրջը երկաթբետոնե կառույց է, ունի մեկ կամար։ Երկարությունը կազմում է 220 մետր, իսկ լայնությունը՝ 30 մետր։ Կամարի երկարությունը 100 մետր է։ Կամրջի երկու ծայրերում տեղադրված են սյուներ, որոնց ճակատամասերը ձևավորել է տոսկանացի քանդակագործ Վիկո Կոնսորտին։ Քանդակներում պատկերված են նաև կռվի տեսարաններ Իսոնցո, Տագլիամենտո, Սիլ և Ադիջ գետերի վրա։
Կամուրջը կապում է Ֆլամինիո շրջանը Իտալական ֆորումին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.archiviolastampa.it/component/option,com_lastampa/task,search/mod,libera/action,viewer/Itemid,3/page,2/articleid,1127_01_1939_0073A_0002_22638643/ — 1939.
- ↑ Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Map of the bridges of Rome
- The form on Structurae, the database of structural and civil engineering works
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուկա դˈԱոստա կամուրջ» հոդվածին։ |
|