Պալատինյան կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատինյան կամուրջ
Ponte Palatino
ԱնունովՊալատին
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակճանապարհային կամուրջ
Հատում էՏիբեր
ՃարտարապետԱնջելո Վեսկովալի
Երկարություն155մ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Պալատինյան կամուրջ, հայտնի է նաև որպես Ponte Inglese (իտալ.՝ Ponte Palatino), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Կապում է Ռիպա և Տրաստևերե շրջանները[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը նախագծել է ճարտարապետ Անջելո Վեսկովալին, և այն կառուցվել է 1886-1890 թվականներին մասամբ ավերված Էմիլիոյի կամրջի (ներկայումս՝ Պոնտե Ռոտտո) տեղում։ Հին եռակամար կամրջի կամարներից մեկն ավերվել է 1598 թվականի ջրհեղեղի պատճառով։ Մյուս կամարը քանդվել է Վեսկովալիի կողմից 1887 թվականին, որպեսզի Պալատինյան կամրջի կառուցման համար բավարար տարածք լինի։ Նա Էմիլիոյի կամրջից թողնում է միայն մի կամար գետի կենտրոնում, որին կից կառուցվում է ներկայիս կամուրջը։

Պալատյան կամուրջն իր անվանումն ստացել է Պալատին բլրից, քանի որ կառուցված է նրա լանջերին։ Կամուրջը ձգվում է Forum Boarium անասնական շուկայից մինչև Պիացցա Կաստելլանի՝ Տիբերինա կղզու դիմաց։ Ponte Inglese (անգլիական) անվանումն ստացել է ձախակողմյան երթևեկության պատճառով, ինչն ընդունված է Միացյալ Թագավորությունում։

Կամրջի երկարությունը 155 մետր է։ Այն իրենից ներկայացնում է մետաղյա մակերես՝ հենված հինգ քարե պատնեշների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Rendina & 838.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալատինյան կամուրջ» հոդվածին։