Ռիսորջիմենտո կամուրջ
Անունով | Ռիսորզիմենտո |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տեսակ | երկաթբետոնե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կամարաձև կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Ջիովաննի Անտոնիո Պորչեդդու |
Երկարություն | 159,10 մ |
Լայնություն | 20,95 մ |
Շինարարության սկիզբ | 1909 |
Բացման տարեթիվ | ապրիլի 17, 1911 և մայիսի 11, 1911 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
![]() | |
![]() |
Ռիսորջիմենտո կամուրջ (իտալ.՝ Ponte del Risorgimento), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Բելլե Արտի հրապարակը Դելլա Մոնտե Գրապպա հրապարակին Ֆլամինիո և Դելլա Վիտտորիա շրջաններում[3]։
Նկարագրություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի կառուցումը սկսվել է 1909 թվականին և ավարտվել է 1911 թվականին։ Կառույցի ճարտարապետն է եղել Ջիովաննի Անտոնիո Պորչեդդուն[4]՝ համագործակցելով ինժեներներ Գիաջի և Պարվոպասսուի հետ։ Այն առաջին կամուրջն է, որը կառուցվել է երկաթբետոնից, քանի որ ճարտարապետը միակ իտալացին էր, որն ուներ Ֆրանսուա Հեննեբիքի (երկաթբետոնե կառույցների հիմնադիր) բելգիական արտոնագիր։ Կամուրջը կառուցվել է Իտալիայի միավորման 50-ամյա տարեդարձի կապակցությամբ։
1911 թվականի ապրիլի 17-ին կամրջի բացման ժամանակ ներկաները կասկածում էին, որ օժանդակ փայտամածերը հեռացնելուց հետո կամուրջը կանգուն կմնա։ Ընդհակառակը, Պորչեդդուն այնքան համոզված էր նոր տեխնիկայի հուսալիության վրա, որ ուզում էր ներկա լինել փայտամածի քանդելուն, ներքևում՝ կամարի տակ, իր երկու երեխաների՝ Ջուզեպպեի և Ամբրոջիայի հետ[5] Արարողության ժամանակ Վիկտոր Էմանուիլ III թագավորը Պորչեդդուին անվանում է «երկաթբետոնի թագավոր»[4]։
Կամրջի կենտրոնում երկու պատվարների վրա կան հետևյալ մակագրությունները`
INAVGVRATO L'11 MAGGIO DEL 1911
NEL CINQVANTENARIO DELLA PROCLAMAZIONE
DI ROMA CAPITALE D'ITALIA
DALL'AMMINISTRAZIONE POPOLARE CITTADINA
AL RISORGIMENTO ITALIANO
(Բացումը տեղի է ունեցել 1911 թվականի մայիսի 11-ին
Հռչակման 50-րդ տարեդարձին
Հռոմում, որպես Իտալիայի մայրաքաղաք
հանրաճանաչ քաղաքի վարչակազմի կողմից
ի հիշատակ իտալական Ռիսորզիմենտոյի
մի կողմում և՝
PONTE IN CEMENTO ARMATO
AD VNICA ARCATA DI 100 M. DI CORDA
CON FRECCIA DI 10 M.
COSTRVITO
CON SISTEMA HENNEBIQUE
DALLA SOCIETA PORCHEDDU ING.G.A
Երկաթբետոնե կամուրջ
100 մետր երկարությամբ եզակի կամարով
և 10 մետր բարձրությամբ
կառուցվել է
Հեննեբիքի համակարգով
Պրոչեդդուի կողմից՝
մյուս կողմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
- ↑ Ravaglioli, p. 52.
- ↑ 4,0 4,1 Antonio Dore (June 22, 2005)."Il Lingotto di Torino ha un'anima ittirese"(չաշխատող հղում). La Nuova Sardegna. p. 22. Retrieved August 2, 2011.
- ↑ Vanni Lòriga, cit., Sassari, 2003
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ravaglioli, Armando. Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive (1997 ed.). Tascabili Economici Newton, Rome. ISBN 88-8183-670-X.
- Rendina, Claudio. Enciclopedia di Roma (2005 ed.). Newton Compton Editori, Rome. ISBN 88-541-0304-7.
- Dolara, Ezio. Enciclopedia di Roma (2005 ed.). Newton Compton Editori, Rome. ISBN 88-541-0304-7.
- Ezio Dolara (2011). «Il Ponte del Risorgimento a Roma. Storia, cronaca, genialità, intuizione». Noir – Notiziario dell'Ordine degli Ingegneri della Provincia di Roma (486): 22–29.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիսորջիմենտո կամուրջ կատեգորիայում։ |
|