Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II
Անունով | Վիկտոր Էմանուիլ II |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Էննիո դե Ռոսսի |
Երկարություն | 110 մ |
Լայնություն | 20 մ |
Շինարարության սկիզբ | 1886 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
![]() | |
![]() |
Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II (իտալերեն՝ Ponte Vittorio Emanuele II), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Պոնտե շրջանի Պաոլի հրապարակը, Բորգո շրջանն ու Վատիկանը[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտտորիո Էմանուելեի կամուրջը կառուցվել է 1886 թվականին, ճարտարապետ Էննիո դե Ռոսսիի նախագծով։ Սակայն շինարարությունը հետաձգվում է, և բացումը տեղի է ունենում 1911 թվականին։ Կամուրջը միացնում է պատմական Հռոմի կենտրոնը Բորգո շրջանին և Վատիկանին։ Կամրջի մոտ դեռևս տեսանելի են Ներոնի կամրջի մնացորդները[3]։ Կամուրջը կրում է Վիկտոր Էմանուիլ II թագավորի անունը։ Կամուրջը կառուցվել է Իտալիայի թագավորության և Հռոմի վերամիավորման հիսնամյակի առթիվ։ Այն իրենից ներկայացնում է եռակամար կամուրջ, որի երկարությունը կազմում է 108 մետր։ Յուրաքանչյուր ծայրում, բարձր պատվանդանների վրա վեր են խոյանում վիթխարի բրոնզե թևավոր Վիկտորիա աստվածուհիներ (հաղթանակի աստվածուհիներ), իսկ կամրջի հիմքերի վրա կանգնեցված են հսկայական տրավերտինե արձանախմբեր[4]։
Երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենի A գծի Օտտավիանո կայարանից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամրջի տրավերտինե արձանախմբերը
Սուրբ Հրեշտակի ամրոց և Վիտտորիո Էմանուելեի կամուրջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Armando Ravaglioli, Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive, Roma, Tascabili Economici Newton, 1997, ISBN 88-8183-670-X.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II կատեգորիայում։ |
|