Սուրբ Հրեշտակի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հրեշտակի կամուրջ
ԱնունովՄիքայել Հրեշտակապետ
Երկիր Իտալիա
ՏեղանքRoma Capitale?
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, հետիոտնային կամուրջ, քարե կամուրջ, ճանապարհային կամուրջ և հինհռոմեական կամուրջ
Նյութքար
Թռիչքների քանակ5
Հատում էՏիբեր
ՃարտարապետDecriannus?[1]
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ
Սուրբ Հրեշտակի կամուրջ

Սուրբ Հրեշտակի կամուրջ (իտալ.՝ Ponte Sant’Angelo), հետիոտն կամուրջ Տիբեր գետի վրա՝ Հռոմում՝ կառուցված 134-139 թվականներին Հռոմի կայսր Ադրիանոսի կողմից։ Կամուրջը քաղաքի կենտրոնը կապում էր Ադրիանոսի դամբարանի հետ և ավելի ուշ մտավ Սուրբ Հրեշտակի ամրոցի կազմի մեջ։ Քանի որ կամուրջը տանում էր դեպի Ադրիանոսի դամբարան, հռոմեացիները դրան կոչեցին «Ադրիանոսի կամուրջ» կամ «Էլիայի կամուրջ»։ Երեսպատված է մարմարե սալիկներով։

Տեսարան դեպի Սուրբ Հրեշտակի կամուրջ ամրոցից

1450 թվականին կամրջի բազրիքները չդիմացան դեպի Սուրբ Պետրոսի տաճար շտապող ուխտագնացների հոսքին և փլվեցին. բազմաթիվ ուխտագնացներ զոհվեցին։ Ի պատասխան պապը հրամայեց քանդել հնագույն հաղթակամարը, որն իբր փակում էր կամրջի ելքը։ 16-րդ դարից ավանդույթ ձևավորվեց կամրջից կախել մահապատժի ենթարկված հանցագործների մարմինները։ Հենց այդ ժամանակ էլ կամրջին հայտնվեցին առաքյալներ Պետրոսի (Լորենցետտոյի գործ, 1530) և Պողոսի (Պաոլո Ռոմանոյի գործ, 1463) արձանները, որոնց հետագայում Բերնինիի ջանքերով ավելացան հրեշտակների ևս տասն արձաններ։

Հրեշտակների երկու արձան (բնօրինակներ) պահպանվում են Սանտ Անդրեա դելլա Ֆրատե եկեղեցում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կարելի է տեսնել Assassin's Creed: Brotherhood խաղում։ 16-րդ դարի սկզբում կամուրջը միակ ճանապարհն էր դեպի Վատիկան և Սուրբ Հրեշտակի ամրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.paideiainstitute.org/ponte_sant_angelo
  2. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O’Connor, Colin (1993). Roman Bridges. Cambridge University Press, pp. 65f., ISBN 0-521-39326-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հրեշտակի կամուրջ» հոդվածին։