Մալիանա կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox bridge1.png
Մալիանա կամուրջ
Ponte della Magliana
PonteMagliana2019.jpeg
ԱնունովMagliana?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակկամուրջ
Նյութերկաթբետոն, տրավերտին
Հատում էՏիբեր
ՃարտարապետՌոմոլո Ռաֆֆաելլի
Երկարություն223,62 մ
Լայնություն19,25 մ
Շինարարության սկիզբ1930
Բացման տարեթիվ1948
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]

Մալիանա կամուրջ (իտալերեն՝ Ponte della Magliana), երթևեկելի կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Հռոմի Օստիենսե և Պորտուենսե շրջանները[2]։ Նախագծվել է 1930 թվականին և կառուցվել, որպեսզի «Հռոմի համաշխարհային ցուցահանդես» (ՀՀՑ) շրջանի արևմտյան մասը հասանելի լիներ։ Ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ներկայումս հանդիսանում է Տիբերի աջ ափի ուղանցքի մի մասը, որը շարունակվում է դեպի Ֆյումինչիո օդանավակայան, Տրե Ֆոնտանե աբբայություն և Վիա Լաուրենտինա փողոց։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիանա կամուրջը նախագծել է Ռոմոլո Ռաֆֆաելլին։ Կամուրջը կառուցվել է 1930-1948 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինարարությունը դադարում է, քանի որ գերմանական զորքը քանդում է պատնեշները։ Կամուրջը կրում է այն վայրի անունը, որտեղ տեղակայված է։ Կապում է Վիա դելլա Մալիանա և Վիա Քրիստոֆորո Կոլոմբո փողոցները։

Կամուրջն ունի յոթ կամար։ Երկաթբետոնե կառույցը արտաքինից պատված է տրավերտինով։ Երկարությունը կազմում է 223 մետր։

Երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments Italia — 2012.
  2. Rendina (2005), p. 685

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Roma: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.