Անյենե
Անյենե | |
---|---|
Անյենե գետը Սուբյակո քաղաքում | |
Բնութագիր | |
Երկարություն | 99 |
Ավազանի մակերես | 1415 կմ² |
Ավազան | 1415 կմ² |
Ջրի ծախս | 35 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Monti Simbruini? |
Գետաբերանի տեղակայում | Տիբեր[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Լացիո |
Անվանված է | Anius? |
![]() |
Անյենե կամ Անիո (լատ.՝ Anio, իտալերեն՝ Aniene, նախկինում հայտնի էր որպես Տիվերոն), գետ Իտալիայի Լացիո մարզում։ Սկիզբ է առնում Ապենինյան լեռներից Տրավի նել Լացիո կոմունայում, ծովի մակերևույթից 1045 մետր բարձրության վրա։ Թափվում է Տիբեր գետ։ Անյենե գետը հատում են մի շարք պատմական ամրոցաշեն կամուրջներ, որոնցից են Նոմնտանոն, Սալարիո կամուրջը և Սան Ֆրանչեսկոյի կամուրջը։ Գետի երկարությունը 99 կմ է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անյենե և Տիբեր գետերը վերհսկվում էին Անտեմնաե լատինական բնակավայրի կողմից, որը գտնվում էր գետից դեպի հյուսիս, բլրի վրա։ Ըստ Հռոմի հիմնադրման առասպելի, դա վերագրվում է սաբիններին, որոնց բնակավայրը գրավում է Հռոմուլոսը։ Նրա կինը՝ սաբինացի Հերսիլիան համոզում է նրան, որ պարտության մատնելուց հետո նա իր ժողովրդին դարձնի Հռոմի բնակչներ (Ք․ ա․ 752)[2]։
Հնում երեք հիմնական ջրահոսքեր՝ Aqua Anio Vetus, Aqua Anio Novus և Aqua Claudia, սկիզբ էին առնում Անյենե հովտում։ Aqua Marcia հետ միասին նրանք համարվում են Հռոմի չորս հիմնական ջրահոսքերը[3]։ Aqua Anio Vetus կառուցվել է Ք․ ա․ 270 թվականին[4]։ Aqua Anio Novus կառուցվել է Կալիգուլայի օրոք 38 թվականին և ավարտվել Կլավդիոսի օրոք 48 թվականին[4]։ Մյուս ջրահոսքը՝ Aqua Marcia, կառուցվել է 140-144 թվականներին Մարկոս Ռեքսի կողմից։
Ներոն կայսրը Սուբյակոյի իր վիլլայի համար գետից երեք լիճ է ստեղծել։ Դրանց պատնեշներից ամենամեծը համարվում էր անտիկ ժամանակաշրջանի ամենաբարձր պատնեշը, որը մինչև 1305 թվականի ջրհեղեղը գործածվում էր[5][6][7][8]։ Տրայանոսը Anio Novus ջրահոսքը միացրել է այս երկու լճերին։
Նախկին Անտեմաե բնակավայրի տեղում ներկայումս Forte Monte Antenne ավերակներն են, որը կառուցված է եղել 1877-1891 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, Իտալիայի թագավորության ժամանակաշրջանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անյենե գետը Սուբյակոյում
Անյենե ջրվեժը Տիվոլիում
Նոմենտանո կամուրջը Անյենե գտեի վրա
Սալարիո կամուրջը Անյենե գետի վրա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Анио (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 786—787.
- ↑ Livy. From the Founding of the City. (I,11).
- ↑ Blackman, Deane R. "The Volume of Water Delivered by the Four Great Aqueducts of Rome." Papers of the British School at Rome 46 (1978): 52-72. http://www.jstor.org/stable/40310747.
- ↑ 4,0 4,1 EB (1878).
- ↑ Smith (1970), pp. 60–61.
- ↑ Smith (1971), p. 26.
- ↑ Schnitter (1978), p. 28.
- ↑ Hodge (1992), p. 87.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anton Ludovico Antinori, Annali degli Abruzzi, Volume I, p. 162.
- Carlo Fea, Considerazioni storiche fisiche geologiche idrauliche architettoniche economiche critiche dell'Avvocato Carlo Fea... sul disastro accaduto in Tivoli il dì 16 novembre 1826 colle quali si illustrano anche la storia naturale del paese e varie antichità, Roma 1827
- Francesco Massimo, Relazione storica del traforo nel Monte Catillo in Tivoli per l'inalveazione del fiume Aniene, Roma 1838
- Carmelo Calci (a cura di), La Riserva Naturale Valle dell'Aniene, Roma, 2004.
- Carmelo Calci, L'Aniene e gli acquedotti aniensi, Acerra 2010.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Anio", Encyclopædia Britannica, 9th ed., Vol. II, New York: Charles Scribner's Sons, 1878, p. 57.
- Hodge, A. Trevor (1992), Roman Aqueducts & Water Supply, London: Duckworth, ISBN 0-7156-2194-7
- Schnitter, Niklaus (1978), "Römische Talsperren", Antike Welt, 8 (2): 25–32
- Smith, Norman (1970), "The Roman Dams of Subiaco", Technology and Culture, 11 (1): 58–68, doi:10.2307/3102810
- Smith, Norman (1971), A History of Dams, London: Peter Davies, ISBN 0-432-15090-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Simbruina Stagna History and Art of Subiaco
- Parco Naturale Regionale Monti Simbruini Archived 2015-06-19 at the Wayback Machine.
- Stagna: Storia, eventi e bellezze artistiche di Subiaco
- per l'Aniene Onlus(չաշխատող հղում)
- Ponte Nomentano(չաշխատող հղում)
- a mosca sul Fiume Aniene(չաշխատող հղում)
- - Simbruini(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անյենե կատեգորիայում։ |
|