Չեստիո կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեստիո կամուրջ
ԱնունովLucius Cestius?
Երկիր Իտալիա
ՏեղանքRoma Capitale?
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ և հինհռոմեական կամուրջ
Նյութքար
Թռիչքների քանակ3
Հատում էՏիբեր
Երկարություն80,4 մետր
Բացման տարեթիվմ. թ. ա. 44
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Չեստիո կամ Սան Բարտոլոմեո (իտալ.՝ Ponte Cestio, Ponte San Bartolomeo, լատին․՝ Pons Cestius), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը Տիբերինա կղզու արևմտյան մասում։ Բնօրինակը կառուցվել է մոտավորապես Ք․ ա․ 1-ին դարում (Ք․ ա․ 62-27 թթ․ ընկած որևէ ժամանակահատվածում), Ֆաբրիչիո կամրջից հետո։ Վերջինս ևս միանում է Տիբերինա կղզուն։ Երկուսն էլ լավ են պահպանվել, հատկապես Ֆաբրիչիոն լիովին նույնն է մնացել և չի ձևափոխվել, իսկ Չեստիոն 19-րդ դարում մասամբ ապամոնտաժվել է, ու անտիկ կառույցից միայն մի մասն է մնացել։

Չեստիո կամուրջն առաջինն էր, որ Տիբերինա կղզուց հասնում էր մինչև Տիբերի աջ ափը։ Իսկ կղզին երկար ժամանակ միացած էր Տիբերի ձախ ափին և Հին Հռոմի կենտրոնին։ Մինչև Չեստիոյի կառուցվելը Տիբերի աջ ափը մնում էր անհասանելի։ Ք․ ա․ 1-ին դարից Չեստի ընտանիքի անդամներից մի քանիսն են հայտնի, սակայն անորոշ է, թե նրանցից ով է կառուցել այս կամուրջը[2]

4-րդ դարում կամուրջը վերակառուցվել է կայսրեր Վալենտինիանոսի I, Վաղեսի և Գրացիանոսի կողմից, և 370 թվականին այն կրում էր «Pons Gratiani» անունը։ Կամուրջը վերակառուցվել է՝ օգտագործվելով տուֆ և պեպերինո, իսկ արտաքինից պատված է տրավերտինով։ Շինարարական նյութը բերվել է մոտակա Մարցելլա թատրոնի քանդված կամարաշարքից[3]։

Էմիլիոյի կամրջի մնացուկները և Չեստիո կամուրջը հեռվում

1888-1892 թթ․ գետի ամբարտակների պատերը կառուցելու ժամանակ կամուրջը քանդվում է և վերանորոգվում, քանի որ արևմտյան հունը լայնացվում է 48-ից 76 մետր։ Անտիկ կամուրջն ուներ երկու փոքր կամար, որը պարզապես բավարար չէր։ Կառուցվում է նոր կամուրջ՝ երեք մեծ կամարներով, որի կենտրոնական կամարի կառուցման համար օգտագործվել է սկզբնական նյութի երկու երրորդ մասը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Samuel Ball Platner. "Pons Cestius (from A Topographical Dictionary of Ancient Rome)".
  3. Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide. Oxford: Oxford Univ. Press.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O’Connor, Colin (1993). Roman Bridges. Cambridge University Press. pp. 66f. ISBN 0-521-39326-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեստիո կամուրջ» հոդվածին։