Աուրելիոսի կամուրջ
Աուրելիոսի կամուրջ | |
---|---|
Անունով | Սիքստոս IV |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Roma Capitale? |
Տեսակ | քարե կամուրջ, ճանապարհային կամուրջ, կամարաձև կամուրջ, Ponte Romano? և հինհռոմեական կամուրջ |
Նյութ | ապար |
Թռիչքների քանակ | 4 |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Բաչիո Պոնտելլի |
Երկարություն | 105 մետր |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Պոնտե Սիստո (իտալ.՝ Ponte Sisto, լատին․՝ Pons Sixti), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հայտնի է նաև pons Agrippae, pons Aurelius, pons Antonini, pons Valentiniani և ponte Gianicolense անուններով։ Հատում է Տիբեր գետը, կապում է Ռեգոլա շրջանի Վիա դեյ Պետտինարի փողոցը և Տրաստևերե շրջանի Տրիլուսսա հրապարակը։ Ներկայիս կամուրջը կառուցվել է 1473-1479 թվականներին Սիքստոս IV Պապի հովանավորությամբ։ Կառուցումը գլխավորել է Ճարտարապետ Բաչիո Պոնտելին։ Նա օգտագործել է նախկին` Պոնս Աուրելիոս կամրջի հիմքերը, որը կործանվել էր միջին դարերում։
Պոնս Աուրելիոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին Պոնտե Սիստո կամուրջը` Պոնս Աուրելիոսն առաջին անգամ հանդիպել է 4-րդ և 5-րդ դարերում, և ավելի ուշ հայտնի է եղել միջնադարում որպես «Pons Antoninus», «Pons Antonini in Arenula», և «Pons Ianicularis id est pons ruptus vulgariter nominatus et Tremelus et Antoninus»[2]: Պոնս Անտոնինոսը մասամբ ավերվել է 772 թվականին՝ այն ժամանակ, երբ Լոմբարդի արքա Դեզիդերիուսը գրավում է Հռոմը։ Կամուրջն իր ներկայիս տեսքը ստացել է Սիքստոս IV Պապի օրոք, և այն ներկայումս կրում է նրա անունը։
Պոնտե Սիստոն Վերածննդյան ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամրջի ճարտարապետությունն առանձնահատուկ է, քանի որ այն ունի շրջանաձև «oculus»: Դա կառուցվել է, որպեսզի ջրհեղեղների ժամանակ նվազեցնի գետի ճնշումը կամրջի վրա։
Կամրջի ձախ ծայրերում տեղադրվել են երկու մարմարե սալաքարերի կրկնօրինակներ, որոնց վրա գրված են լատիներեն արձանագրություններ։ Դրանք կազմել է Վերածննդյան ժամակաշրջանի հումանիստ Բարտոլեմո Պլատինան՝ ի պատիվ Սիքստոս IV Պապի` կամուրջը կառուցելու կապակցությամբ։
XYSTVS IIII PONT MAX
AD VTILITATEM P RO PEREGRINAEQVE MVLTI
TVDINIS AD JVBILAEVM VENTVRAE PONTEM
HVNC QVEM MERITO RVPTVM VOCABANT A FVN
DAMENTIS MAGNA CVRA ET IMPENSA RESTI
TVIT XYSTVMQVE SVO DE NOMINE APPELLARI VOLVIT
և MCCCCLXXV
QVI TRANSIS XYST QVARTI BENEFICIO
DEVM ROGA VT PONTEFICEM OPTIMVM MAXI
MVM DIV NOBIS SALVET AC SOSPITET BENE
VALE QVISQVIS ES VBI HAEC PRECATVS
FVERIS
Վիա դեյ Պետտինարի և Վիա Գիուլիա փողոցների անկյունում մի ժամանակ շատրվան կար` Ակվա Պաոլան, որն իրենից ներկայացնում էր հռոմեական ջրուղի։ Պողոս V Պապի օրոք այն վերագործածվել է, որով Բրաչչիանո լճից ջուր էր բերվում Տրաստևերե, և այնտեղից էլ գետի վրայով տարվում էր Կամպո Մարզիո։ Ակվա Պաոլայի ջուրն այսօր ևս ութ մեծ խողովակներով անցնում է գետի վրայով։
Բարոկկո և ժամանակակից շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1662 թվականի օգոստոսի 20-ին կամուրջը հսկող կորսիկացի զինվորների և ֆրանսիացի դեսպանի շքախմբի միջև ծեծկռտուք է սկսվում, որի արդյունքում լուծարվում է կորսիկական պահակախումբը, որը ոստիկանական պարտականություն էր կատարում Հռոմում[3]։
1870 թվականի ռիսորզիմենտոյից հետո Ակվա Պաոլայի շրջակա կառույցները քանդվում են Lungotevere՝ բուլվարի կառուցման համար։ Շատրվանը տեղափոխվում է Տրիլուսսա հրապարակ՝ կամրջի մյուս կողմում, որտեղ էլ մինչ օրս գործում է։
1877 թվականին երկու մեծ թուջե անցատեղեր ավելացվեցին կամրջի երկու կողմերում։ Զգալի հակասություններից հետո Հռոմի քաղաքապետ Ֆրանչեսկո Ռուտելլին 2000 թվականին քանդեց դրանք, և այդուհետ կամրջի երթևեկությունը սահմանվեց հետիոտների համար։
Պոնտե Սիստո կամուրջը կապում է հայտնի Կամպո դե Ֆիորին (Վիա դեյ Պետտինարի փողոցի միջով) և վիա Գիուլիան Տրիլուսսա հրապարակը (Տրաստևերե շրջան)։ Ուրբաթ երեկոներին այստեղ իրենց ժամանցն են անցկացնում երիտասարդ հռոմեացիները և զբոսաշրջիկները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ceccarelli, Giuseppe (Ceccarius) (1940). Strada Giulia (in Italian). Rome: Danesi.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուրելիոսի կամուրջ» հոդվածին։ |