Jump to content

Մամմոլո կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամմոլո կամուրջ
Ponte Mammolo
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակուղանցույց
Նյութաղյուս, մարմար, տրավերտին
Հատում էԱնյենե
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Մամմոլո կամուրջ (իտալ.՝ Ponte Mammolo), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Անյենե գետը։ Վիա Տիբուրտինա ճանապարհի մասն է կազմում։ Կապում է Պյետրալատա, Պոնտե Մամմոլո և Տոր Կերվարա շրջանները[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս կամուրջը կառուցվել է 1871 թվականին

Կամուրջը ընդհանուր ոչինչ չունի viola mammola՝ մանուշակ ծաղկի հետ, թեև այն հանդիպում է կամրջի շրջակայքում՝ Անյենե հովտի այգիներում։ Կամրջի նախկին անվանումը եղել է Pons Mammeus կամ Pons Mammi, քանի որ Ալեքսանդր Սևերոսի մայրը՝ Յուլիա Մամեան վերականգնել է այն։

Սյունը կարջի վրա՝ հետևյալ մակագրությամբ․ «"AN MDCCCLXVI AERARIUM ET PROVINCIA SUMPTUS CONTULERE"»

Կամրջի հարակից մետրոյի կայարանը և համապատասխանաբար տեղի շրջանը կրում են միևնույն անունը՝ Պոնտե Մամմոլո։

Առաջին անգամ կամրջի ներկայիս անունը հանդիպել է 1388 թվականին։ Այն ավերվել է Թոթիլայի բարբարոսական ասպատակությունների ժամանակ։ 6-րդ դարում բյուզանդացի զորավար հայազգի Նարսեսը վերանորոգել է այն։

Ալեքսանդրյան գծագրերը վկայում են, որ կամուրջն ունեցել է աշտարակներ։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք եղել են ամրոցի մնացորդներ։

1433 թվականին կամուրջը գրավել է զորավար Նիկոլո Ֆորտեբրաչչիոյի որդին՝ Անտոնիո դա Պոնթեդերան, իսկ 1485 թվականին՝ Պաոլա Օրսինին, քանի որ տեղանքն ուներ ռազմական նշանակություն։

1849 թվականին ֆրանսիացիները ռազմական նպատակներով պայթեցրել են այն։ Հաջորդ վերականգնումը պահանջել է մեծ ծախսեր (4000 սկուդի), ինչը ստիպել է եկեղեցուն կառուցել ևս մեկը դեպի հյուսիս[3]։ Բայց այն դեռևս մնում են որպես ավերակ[3]։

Ներկայիս կամրջի կառուցումը թվագրվում է 1871 թվականին։ 90-ականներին նրա կողքին կառուցվել է ևս մեկը, որպեսզի ճանապարհն ընթանար երկու հակադիր ուղղություններով։

Մամմոլո կամուրջը հասանելի է Հռոմի մետրոպոլիտենի B գծի համանուն՝ Պոնտե Մամմոլո կայարանից։ 1879-1934 թվականներն ընկած ժամանակահատվածում այստեղով անցնում էր Հռոմ-Տիվոլի երկաթգիծը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Rendina, 953-954.
  3. 3,0 3,1 Cenno dal sito.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claudio Rendina, Enciclopedia di Roma, Roma, Newton Compton Editori, 2005, ISBN 88-541-0304-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամմոլո կամուրջ» հոդվածին։