Արքայազն Ամադեո Սավոյացու կամուրջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անունով | Prince Amedeo, 3rd Duke of Aosta? |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Նյութ | աղյուս, մարմար |
Հատում է | Տիբեր |
Երկարություն | 1, 097 մ |
Լայնություն | 20 մ |
Շինարարության սկիզբ | 1939 |
Բացման տարեթիվ | 1942 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
![]() | |
![]() |
Արքայազն Ամադեո Սավոյացու կամուրջ, հայտնի է նաև որպես Արքայազնի կամուրջ (իտալերեն՝ Ponte Principe Amedeo Savoia Aosta), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Կապում է դեյ Սանգալլո բուլվարը Պիացցա Դելլա Ռովերեին, Պոնտե, Տրաստևերե և Բորգո շրջաններում։ Հատում է Տիբեր գետը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջն ունի 3 աղյուսե կամարներ, որոնք պատված են մարմարով։ Կամարների միջև կան երկու պատուհաններ։ Երկու հիմնասյուները, որոնք ունեն նավակների տեսք, բաժանում են Տիբերը երեք ճյուղի։
Կամուրջը կապում է Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի բազիլիկը և Վիտտորիո Էմանուելե II փողոցն այն թունելին, որն ուղղվում է դեպի Վիա Աուրելիա փողոց՝ անցնելով Վիա դի Գրեգորիո VII փողոցի միջով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը նվիրված է արքայազն Ամադեո Սավոյացուն՝ Եթովպիայի փոխարքային։
Կամրջի կառուցումն իրականացվել է «Stoelker» ընկերության կողմից, իսկ Հռոմի քաղաքապետարանը ձևավորել է այն։
Կամրջի շինարարությունն ավարտվել է 1942 թվականին, 34 ամիս անց և մի քանի ընդհատումներից հետո։ Կառուցման ընթացքում պայմանական երկաթե կամուրջ է անցկացվել, որպեսզի երթևեկությունը չդադարի։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արքայազն Ամադեո Սավոյացու կամուրջ կատեգորիայում։ |
|
- ↑ Wiki Loves Monuments Italia — 2012.