Պոնտե Ռեջինա Մարգերիտա
Պոնտե Ռեջինա Մարգերիտա Ponte Regina Margherita | |
---|---|
Անունով | Margherita of Savoy? |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Նյութ | քար, տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Անջելո Վեսկովալի |
Երկարություն | 103,1 մ |
Լայնություն | 20,95 մ |
Շինարարության սկիզբ | 1886 |
Բացման տարեթիվ | 1891 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Պոնտե Ռեջինա Մարգերիտա, հայտնի է նաև որպես Մարգարիտա թագուհու կամուրջ (իտալ.՝ Ponte Regina Margherita), կամուրջ Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Ազատության հրապարակը Առնալդո դա Բրեսչիա բուլվարին Կամպո Մարցիո[2] և Պրատի[3] շրջաններում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կառուցվել է 1886-1891 թվականներին ճարտարապետ Անջելո Վեսկովալիի գլխավորությամբ։ Վերջինս նաև նախագծել է Ումբերտոյի կամուրջը։ Պոնտե Ռեջինա Մարգերիտա կամուրջը նվիրվել է Ումբերտո I թագավորի կնոջը՝ Մարգերիտա Սավոյային։
Կամրջի հիմքերի կառուցման համար ծախսվել է 1միլիոն 547 հազար լիր, իսկ կամրջի շինարարության համար՝ 1,224 միլիոն լիր։ Կամուրջը կապում է Պրատի շրջանը Պիացցա դել Պոպոլո հրապարակին։ Այն առաջին քարե կամուրջն է, որը կառուցվել է Տիբեր գետի վրա երկար ընդմիջումից հետո, որը տևել է մի քանի դար[4]։ Պոնտե Ռեջինա Մարգերիտա կամուրջը կազմված է երեք կամարից։ Պատված է տրավերտինով։ Երկարությունը 103 մետր է, իսկ լայնությունը՝ շուրջ 21 մետր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
- ↑ Armando Ravaglioli. Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. — Roma: Tascabili Economici Newton, 1997. — С. 52. — ISBN 88-8183-670-X.
- ↑ Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.
- ↑ Claudio Rendina. Enciclopedia di Roma. — Roma: Newton Compton Editori, 2005. — С. 702. — ISBN 88-541-0304-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья про мост королевы Маргариты Արխիվացված 2011-11-20 Wayback Machine(իտալ.)
- Ravaglioli, Armando (1997). Roma anno 2750 ab Urbe condita. Storia, monumenti, personaggi, prospettive. Rome: Tascabili Economici Newton. ISBN 88-8183-670-X.
- Rendina, Claudio (2005). Enciclopedia di Roma. Rome: Newton Compton Editori. ISBN 88-541-0304-7.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոնտե Ռեջինա Մարգերիտա կատեգորիայում։ |
|