Սան Պաոլոյի կամուրջ
| Անունով | Պողոս առաքյալ |
|---|---|
| Երկիր | |
| Տեղանք | |
| Տեսակ | կամարավոր կամուրջ |
| Հատում է | Տիբեր |
| Երկարություն | 101 մ |
| Լայնություն | 128 մ |
| Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
| 41°52′22″N 12°28′18″E / 41.872778°N 12.471667°E | |
![]() | |
![]() | |
Սան Պաոլոյի կամուրջ (իտալ.՝ Ponte San Paolo), հայտնի է նաև որպես Սան Պաոլոյի երկաթուղային կամուրջ, կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Հանդիսանում է Հռոմի, Տեստաչչո, հարակից Օստիենսե և Պորտուենսե շրջանների ռեգիոնալ FR1, FR3, FR5 և Տիռենյան երկաթգծերի անցակետը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Պաոլոյի կամուրջ կառուցվել է 1907-1910 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այն իր անվանումը ստացել է մոտակա Սան Պաոլո ֆուորի լե Մուրա բազիլիկի անվանումից։ Կամուրջը պատկանում է պետական երկաթգծին։ Կառուցվել է «Ալլեգրի» ընկերության կողմից, և կառուցման նպատակն է եղել փոխարինել մոտակա դել Ինդուստրիա կամուրջը (ժամանակին վերջինս եղել է երկաթգծային կամուրջ, իսկ ներկայումս օգտագործվում է հետիոտն և երթևեկության նպատակով)։
Կամուրջն ունի երեք քարտաշային կամարներ։ Երկարությունը կազմում է 101 մետր։
Երթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Պաոլոյի կամուրջ կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենի B գծի «Պիրամիդ» կայարանից։
Իսկ երկաթուղային FR1 ճանապարհով կամուրջ կարելի է հասնել Հռոմի «Տրաստևերե» և «Օստիենսե» կայարաններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Claudio Rendina, Encyclopedia of Rome, Rome, Newton Compton Editori, 2005, ISBN 88-541-0304-7 .
| ||||||||||||||||||


