Ֆաբրիչիո կամուրջ
![]() | |
Անունով | Lucius Fabricius? |
Երկիր | ![]() |
Տեղանք | Roma Capitale? |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ, հինհռոմեական կամուրջ և հին հռոմեական շենք |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 2 |
Հատում է | Տիբեր |
Երկարություն | 62 մետր |
Լայնություն | 5,5 մետր |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
![]() | |
![]() |
Ֆաբրիչիո կամուրջ (իտալերեն՝ Ponte Fabricio, լատ.՝ Pons Fabricius), ներկայումս՝ Կվատտրո Կապի (իտալերեն՝ Ponte dei Quattro Capi), Ք․ ա․ I դարի կամուրջ Հռոմում, որը պահպանված կամուրջներից ամենահինն է։
Միջնադարում կամուրջը նաև անվանում էին pons Iudaeorum, քանի որ գտնվում էր գետտոյի (շրջան, որտեղ պարտավոր էին ապրել հռոմեացի հրեաները) մոտ։ Ներկայիս անվանումը՝ Ponte dei Quattro Capi, կամուրջը ստացել է սկզբնամասում գտնվող երկու սյուների համար, որոնց վրա կերտված են Հերակլեսի և Յանուսի 4 գլուխները։ Վերջիններս այստեղ են բերվել մոտակա Սուրբ Գրեգորի (Մոնտե Սավալո) եկեղեցուց 14-րդ դարում[3]։
Ըստ Դիոն Կասսիոս պատմիչի, այն կառուցված է եղել Ք․ ա․ 62 թվականին ճանապարհների վարիչ Լուցիոս Ֆաբրիցիոսի կողմից՝ ավելի վաղ կառուցված փայտե կամրջի փոխարեն, որն այրվել էր հրդեհից։ Կամուրջը կապում է Տիբերինա կղզին Տիբեր գետի ձախ ափին։ Անտիկ ժամանակաշրջանից ի վեր այն չի փոփոխվել և գործածվում է մինչ օրս։
Նրա երկարությունը 62 մետր է, լայնությունը՝ 5,5, իսկ կամարների լայնությունը՝ 24,5 մետր։ Երկու կամարները միանում են կենտրոնական սյունով։ Կամրջի բանուկ հատվածը պատրաստված է տուֆից, իսկ արտաքին պատերը՝ աղյուսից և տրավերտինից։
Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնատիպ լատիներեն արձանագրությունը, որը փորագրված է տրավերտինի վրա, հիշատակում է կառուցողին «L . FABRICIVS . C . F . CVR . VIAR | FACIVNDVM . COERAVIT | IDEMQVE | PROBAVIT». (Լուցիոս Ֆաբրիցիոսը, Գայոսի որդին, ճանապարհների վարիչը, հոգացել է և հաստատել, որպեսզի այն կառուցվի)։ Գրությունը կրկնվում է 4 անգամ, կամրջի երկու կողմերում, կամարների վրա։
Ավելի ուշ փորագրված գրությունը, հայտնում է, որ կամուրջը վերանորոգվել է Իննոկենտիոս XI Պապի օրոք, հավանաբար 1679 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Wiki Loves Monuments Italia — 2012.
- ↑ Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide. Oxford: Oxford Univ. Press
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, p. 66, ISBN 0-521-39326-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- LacusCurtius: Pons Fabricius
- Ponte Fabricio
- The Waters of Rome: Tiber River Bridges and the Development of the Ancient City of Rome
- Tiber Island information
- Ponte Fabricio Archived 2011-09-29 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆաբրիչիո կամուրջ կատեգորիայում։ |
|
|