Տրաստևերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրաստևերե

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակՀռոմի շրջան
Մտնում էՄունիսիպիո I
Բնակչություն13 447 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1]
Տարածք180,08 հեկտար[2]
Հիմնադրված է13-րդ դար թ.
Սահմանակցում էBorgo?, Պոնտե, Ռեգոլա, Ripa?, Portuense?, Gianicolense? և Aurelio?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06
Ավտոմոբիլային կոդRM
Տրաստևերեի զինանշանը

Տրաստևերե (իտալ.՝ Trastevere)[3], Հռոմի տասներեքերորդ վարչական շրջանը, գտնվում է Տիբերի արևմտյան ափին, Վատիկան քաղաք-պետության հարավային մասում և Մունիսիպիո I-ի մեջ։ Քաղաքի անունը ծագում է լատիներեն Tiberim բառից, որը բառացիորեն նշանակում է «Տիբերի մյուս կողմում»։ Դրա զինանշանը կարմիրի վրա առյուծի ոսկեգույն գլուխ է, որի նշանակությունն անհայտ է։ Տրաստևերտեն հյուսիսից սահմանակցում է տասնչորսերորդ վարչական շրջանին՝ Բորգոյին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի առաջին սինագոգը
Տրաստևերեին բնորոշ նեղ փողոց Գիանիկոլո բլրից

Հռոմեական կայսրության տարիներին (Ք.Ա. 753-509թթ.) Տիբերին հարակից տարածքը պատկանում էր թշնամի Էտրուսկներին։ Այն հռոմեացիները կոչում էին Ripa Etrusca (Էտրուսկական ափ)։ Հռոմն այն գրավեց, որպեսզի իր տիրապետության տակ պահեր և մուտք գործեր գետի երկու ափերն էլ, բայց Հռոմին այդ կողմի շինությունները հետաքրքիր չէին։ Փաստորեն Տրաստևերեն քաղաքի մյուս մասին կապող միակ բանը Պոնս Սուբլիկուս (լատին․՝ փայտից կառուցված կամուրջ) անունով փայտե փոքր կամուրջն էր։

Ք.Ա. 509 թ. Հանրապետության օրոք նավարկողների և ապրուստ վաստակող ձկնորսների թիվն աճեց, և շատերըքաղաքա ցիություն ստացան Տրաստևերեում։ Արևելքից եկած ներգաղթյալները՝ հիմնականում հրեաներն ու սիրիացիները, նույնպես հաստատվեցին այնտեղ։ Տարածքը սկսեց համարվել Օգոստոս քաղաքի մի մասը, որը Հռոմը բաժանեց 14 շրջանների (լատ. Regions): Ներկայիս Տրաստևերեն XIV էր և կոչվում էր Տրանս Տիբերիմ։

Հռոմի Հանրապետության անկումից ի վեր տարածքը նաև մի կարևոր հրեական համայնքի կենտրոն էր[4], որոնք այնտեղ բնակվեցին մինչև միջնադարի ավարտը։ Հռոմի առաջին սինագոգը գտնվում է այս թաղամասում։ Շենքը կառուցվել է 908թ. և բառարանագիր Նատան բեն Ռեչինի ջանքերով 1073թ. դարձել է սինագոգ։ Շենքում նաև մկրտարան կար։ Կենտրոնաական սյան հիմքին դեռևս տեսանելի են հրեական գրությունները[5]։ Այն դադարեց սինագոգ լինել, երբ հրեաները 16-րդ դարի կեսերին ստիպված եղան տեղափոխվել Տիբեր գետի մյուս ափին գտնվող Հռոմեական գետտո։ Հիմա այն օգտագործվում է առևտրական նպատակներով և գտնվում է Վիկոլո դելլ՛Ատլետա 14 հասցեում[6]։

Որպես իմպերիալիստական դարաշրջանից մնացած հարստություն, մի քանի կարևոր անձիք որոշեցին իրենց վիլլաները կառուցել Տրաստևերեում՝ ներառյալ Կլոդիան (Կատուլլուս-ընկեր) և Հուլիոս Կեսարը (նրա պարտեզով վիլլան՝ Հորթի Կեսարիսը)։ Այդ վարչական շրջանում էր գտնվում Հռոմի ամենահին եկեղեցիներից երկուսը՝ Տիտուլուս Կալիքսթին, որն ավելի ուշ կոչվեց Սանտա Մարիա ին Տրաստևերե, և Տիտուլուս Չեչիլիան՝ Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե։

Սանտա Մարիա ին Տրաստևերեի վերանդան գիշերը

Որպեսզի գետի աջ ափին ամրոց ունենան և Յանիկուլում բլուրն իրենց տիրապեության տակ պահեն, Տրանստիբերիմը մասամբ ներառվեց Ավրելիանոս կայսեր (270–275) կոմղից կառուցված Ավրելիանոսի պատի ներսում՝ քաղաքը գերմանական ցեղերից պաշտպանելու համար։

Միջնադարում Տրաստևերեում կային նեղ, ոլոր-մոլոր, անկանոն փողոցներ, դեռ ավելին․ միգնաների (շենքերի առջև կառույց) պատճառով տեղ չէր լինում, որ վագոններն անցնեին։ 15-րդ դարի վերջին այդ միգնանիները քանդեցին։ Այնուամենայնիվ Տրաստևեևեն մնաց նեղ փողոցներիլաբիրինթոս։ Խիստ հակադրություն կար բարձր խավի մեծ, շքեղ տների և աղքատների փոքր, կիսափուլ տների միջև։ Մինչև 15-րդ դարի վերջի Սիքստոս IV-ի ժամանակները քաղաքում մայթեր չկային։ Սկզբում օգտագործվում էին աղյուսներ, բայց ավելի ուշ դրանք փոխարինվեցին սալաքարերով որոնք ավելի հարմար էին վագոնների համար։ Հռոմեական շրջանից ի վեր շնորհիվ դրա մասնակի մեկուսացված լինելուն (Տիբերից այն կողմ) և այն փաստի, որ դրա բնակչությունը բազմամշակութակիր էր, Տրաստևերեի բնակիչները, որ կոչվում էին տրաստևերինի, զարգացրին իրենց իսկ մշակույթը։ 1744թ․ Բենդիկտ XIV փոխեց շրջանի սահմանները՝ Տրաստևերեին տալով իր ներկայիս սահմանները։

Մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Տրաստևերեն պահպանում է իր տեսակը՝ շնորհիվ իր՝ սալաքարով պատված նեղ փողոցների՝ եզրագծված հին տներով։ Գիշերները տեղացիներն ու զբոսաշրջիկները միասին հավաքվում են շատ գարեջրատներում ու ռեստորաններում[7], բայց Տրաստևերեն պահպանում է իր իսկ կարևոր դերը։ Տարածքը նաև մի քանի օտարերկրյա ակադեմիական հաստատությունների տուն է՝ ներառյալ Հռոմի Ամերիկյան Համալսարանը և Ջոն Քաբոթի համալսարանը (երկուսն էլ ամերիկյան մասնավոր համալսարաններ են), Հռոմի Ամերիկյան ակադեմիան, Թոմաս Մորի լիբերալ արվեստի քոլեջի Հռոմի կամպուսը։ Կանադական Վոթերլուի ճարտարապետական դպրոցի համալսարանը (սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին) և ամերիկյան Պրատտի ինստիտուտի ճարտարապետական դպրոցը` այնուհետև ծառայելով որպես միջազգային ուսանողների տուն։

Շրջակայքը գրավել է նկարիչներին, օտարերկրյա ներգաղթյալներին և շատ հայտնի մարդկանց։ 60-70-ական թթ․ Musica Elettronica Viva խմբի ամերիկացի երաժիշտ-կոմպոզիտորներ Ֆրեդրիք Ռզևսկին և Ռիչարդ Թայթլբաումը ապրում էին Վիա դելլա Լյուսում։ Spaghetti Westerns խմբի ռեժիսիոր Սերջիո Լեոնեն մեծացել է Վիալե Գլորիոսոյում (նրա հիշատակին մարմարե ցուցանակ կա բնակարանի շենքի պատին) և հաճախել է մոտակայքում գտնվող կաթոլիկ մասնավոր դպրոց։ Ֆիլմի երաժշտության կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն նույն դպրոցն է հաճախել, և մեկ տարի ինքն ու Սերգիո Լենոնը համադասարանցիներ են եղել։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաստևերեի հանրային գրադարաններում ներառված է Կասսա դելլա Մեմորիա է դելլա Ստորիան[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.comune.roma.it/web/it/dettaglio.page?contentId=PAG22935 (իտալ.)
  2. 2,0 2,1 https://www.comune.roma.it/web-resources/cms/documents/Territorio_RomaCapitale.pdf — P. 7.
  3. Trasteverino (իտալերեն). Hoepli. GEDI Gruppo Editoriale S.p.A. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite encyclopedia}}: |newspaper= ignored (օգնություն)
  4. Coarelli, Filippo; Usai, Luisanna (1984). Pucciarelli, Mauro (ed.). Guida archeologica di Roma (իտալերեն). Milano: Arnoldo Mondadori Editore. էջ 308. ISBN 9788804118961.
  5. «First Synagogue - Jewish Attraction». jewisheurope.org. Menachem Lazar. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  6. «Old Synagogue of Trastevere». Visit Jewish Italy. Fondazione Beni Culturali Ebraici in Italia. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  7. Hanzlik, Louise (2018 թ․ հունվար). «A perfect day in Trastevere, Rome's favourite neighbourhood». Lonely Planet. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  8. "Biblioteche ed i Centri specializzati." City of Rome. Retrieved on 8 September 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրաստևերե» հոդվածին։