Էմանուիլ Ֆիլիբերտ
Էմանուիլ Ֆիլիբերտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 13 հունվար, 1869 |
Ծննդավայր | Ջենովա |
Մահացել է | 4 հուլիս, 1931 |
Մահվան վայր | Թուրին |
Գերեզման | Redipuglia war memorial |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն (1861–1946) |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Princess Hélène of Orléans? |
Ծնողներ | հայր՝ Amadeo I of Spain?, մայր՝ Maria Vittoria dal Pozzo? |
Պարգևներ և մրցանակներ | Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան և Կառլոս III շքանշանի շղթա[1] |
Անդամություն | Թուրինի Գիտությունների Ակադեմիա[2] |
Երեխաներ | Prince Aimone, Duke of Aosta? և Prince Amedeo? |
Prince Emanuele Filiberto, Duke of Aosta Վիքիպահեստում |
Էմանուիլ Ֆիլիբերտ (ամբողջական անունը՝ իտալ.՝ Emanuele Filiberto Vittorio Eugenio Genova Giuseppe Maria di Savoia, հունվարի 13, 1869[3][4][2][…], Ջենովա, Իտալիա[4][2] - հուլիսի 4, 1931[3][4][2][…], Թուրին, Իտալիա[4][2]), Սավոյան տոհմի իշխան, Աոստայի երկրորդ դուքս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմանուիլ Ֆիլիբերտը եղել է Աոստայի դուքս Ամեդեո I-ի ավագ որդին։ Վերջինը, երկու տարի շարունակ եղել է Իսպանիայի թագավոր։ 1870 թվականին, երբ Էմանուիլի հայրը թագադրվեց Իսպանիայի թագավոր, Էմանուիլը դարձավ թագաժառանգ։ Երկու տարի անց Ամեդեոն ստիպված եղավ հրաժարվել գահից և մեկնել Իտալիա: 1890 թվականին, հոր մահից հետո, որպես ավագ որդի, Էմանուիլը ստացավ Աոստայի դքսի կոչում։
1895 թվականի հունիսի 25-ին Քինգսթոնում արքայազնն ամուսնացել է Ֆրանսիայի արքայադուստր Հելենայի հետ (1871-1951), որը փարիզյան կոմս Լուի Ֆիլիպի դուստրն էր: Նրանք հետագայում ունեցան երկու որդի՝
- Ամեդեո (1898-1942), Աոստայի 3-րդ դուքս,
- Այմոնե (1900-1948), Խորվաթիայի Տոմիսլավ II թագավոր և Աոստայի 4-րդ դուքս։
Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես երրորդ իտալական բանակի հրամանատար: 1926 թվականին Բենիտո Մուսոլինիից ստացել է «Իտալիայի մարշալ»ի կոչում:
Նրա մարմինն ամփոփվել է Ռեդիպուլիա գերեզմանոցում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմանուիլ Ֆիլիբերտ կատեգորիայում։ |
|