Մոա Մարտինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոա Մարտինսոն
շվեդ.՝ Moa Martinson
Ծնվել էնոյեմբերի 2, 1890(1890-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրQ18334800?, Լինչյոփինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[4][1]
Վախճանվել էօգոստոսի 5, 1964(1964-08-05)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրSorunda församling, Շվեդիա[4][1]
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
Ժանրերպրոլետարական գրականություն
Գրական ուղղություններպրոլետարական գրականություն
Պարգևներ
ԱմուսինՀարրի Էդմունդ Մարտինսոն
 Moa Martinson Վիքիպահեստում

Մոա Մարտինսոն կամ Մոա. ծննդյան անունը՝ Հելգա Մարիա Սվարց, երբեմն արտասանվում է Սվարտց (շվեդ.՝ Moa Martinson, Helga Maria Martinson կամ Swartz, նոյեմբերի 2, 1890(1890-11-02)[1][2][3][…], Q18334800?, Լինչյոփինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[4][1] - օգոստոսի 5, 1964(1964-08-05)[1], Sorunda församling, Շվեդիա[4][1]), շվեդական պրոլետարական գրականության առավել նշանավոր հեղինակներից մեկը[5]։ Նրա նկրտումն էր՝ փոխել հասարակությունը իր հեղինակության միջոցով և ներկայացնել բանվոր դասակարգի պայմանները, ինչպես նաև կանանց անհատական զարգացումը[6]։

Մոա Մարտինսոնի գործերը ներկայացնում են բանվոր-կնոջ մայրության, սիրո, աղքատության, քաղաքականության, կրոնի, ուրբանիզացման և ծանր ապրուստի պայմանները[7]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա Մարտինսոնը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 2-ին՝ Վորդնես քաղաքի Լինքոփինգ մունիցիպալիտետում։

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մայրը՝ Քրիստինա Սվարցը (երբեմն արտասանվում է Քրիստինա Շվարց), ծառայում էր որպես սպասուհի։ Նրա հոր մասին ստույգ գրառումներ չկան, սակայն, ըստ հետազոտողներ Անիկա Յոհանսոնի և Բոննի Ֆեստիի, նա, հավանաբար եղել է Անդերս Թեոդոր Անդերսոնը, մի մշակ, որն այդ ժամանակ Սվարցի հետ ծառայել է Մուտալայի Kärr ֆերմայում[8]։ Քանի որ, ըստ այդ ժամանակաշրջանի բարքերի, Քրիստինա Սվարցը կրծքի տակ կրում էր, այսպես կոչված, ապօրինի երեխա, հետևաբար ծննդաբերելու համար ստիպված էր գնալ ծնողների տուն։ Սվարցի հայրը՝ Նիլս Պետր Սվարցը, աղքատ զինվոր էր, ով ապրում էր իր կնոջ, Կարին Օլոֆսդոթերի հետ, Վարդնասի (շվեդ.՝ Vårdnäs) մի կիսավեր ագարակում[9][10]։ 1891 թվականի փետրվարի 17-ին, Սվարցը երեխայի ապրուստադրամ ստանալու նպատակով դատական հայցով դիմում է շրջանային դատարան ընդդեմ Անդերսոնի[Ն 1][Ն 2], որտեղ երկու վկա ցուցմունք են տալիս, որ նրանք տեսել են նրան և Անդերսոնին նույն անկողնում Մոայի հնարավոր բեղմնավորման ժամանակաշրջանում։ Անդերսոնը փետրվարին, ինչպես նաև հաջորդ երկու լսումներին, դատարան չի ներկայանում։ Ի վերջո, երբ Սվարցը հայտարարում է, որ Անդերսոնը գնացել է Ամերիկա, դատավարությունը դադարեցվում է[11]։

Նորչյոպինգի տեքստիլ ֆաբրիկաներից մեկը, 1953 թվական

Հոր ինքնությունը Մոա Մարտինսոնի համար անհայտ է մնացել ամբողջ կյանքի ընթացքում, բայց ենթադրությունները, թե ով կարող էր լինել, նրա երևակայությունը շարունակ շարժել է։ «Աղախին մայր» (շվեդ.՝ Pigmamma) գրքում նա իր մոր իրավիճակը պատկերում է որպես ամուսնացած տղամարդուց հղիացած[13]։ Մեկ այլ դեպքում նա կարծում է, թե հայրն ամուսնացած տղամարդ է, ում աշխատողներից է եղել իր մայրը[11]։ Հոր վերաբերյալ նրա խորհրդավոր հայացքները ժամանակի ընթացքում հետզհետե նվազում են։ Տասներկու տարի անց գրված իր՝ «Մայրս ամուսնանում է» (շվեդ.՝ Mor gifter sig) գրքում, պարզորոշ երևում է, թե Մոա Մարտինսոնն ինչքան է արհամարհել իր բացակայող հորը։ Եվս վեց տարի անց գրված «Փետուրե նամակը» (շվեդ.՝ Fjäderbrevet) գրքում, նրա մասին ընդհանրապես ոչ մի հիշատակություն չկա[14]։

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի առաջին տարիներին Մոան ապրում էր հայրական տատիկի, պապիկի և նրանց կրտսեր դստեր՝ Հուլդայի հետ, մինչ մայրը` Քրիստինա Սվարցն աշխատում էր որպես սպասուհի կամ Նորչյոպինգի տեքստիլ գործարաններում[9]։ Մոայի կյանքի վաղ տարիների ժամանակաշրջանի պաշտոնական գրառումների և նրա գրքերի միջև կան բազմաթիվ անհամապատասխանություններ։ Սրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են նրանով, որ նրա պատմությունները հիմնված են ընտանիքի բանավոր պատումների վրա։

1892 թվականին պապը հիվանդանում և մահանում է, և տատն այլևս չի կարողանում շարունակել Մարտինսոնի հոգսերը հոգալ, ուստի նա գնում է մոր հետ ապրելու։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, թե որտեղ են նրանք ապրել մինչև 1894 թվականը, երբ տեղափոխվել են Նորչյոպինգ։ Սվարցը շատ քիչ գումար էր վաստակում։ 1894-1896 թվականներին նա աշխատում է Նորչյոպինգի բրդի մանածագործական գործարաններում, որտեղ աշխատանքային պայմանները ծայրաստիճան վատ էին, իսկ աշխատավարձերը՝ ցածր[15]։

Դեռ դպրոցական տարիներին Մոա Մարտինսոնն ուներ խորթ հայր, որի անունն Ալֆրեդ Կարլսոն էր, որին նա նկարագրել է որպես ալկոհոլիկ։ Նա երբեմնի սթեյթեր էր[Ն 3], որը վաստակում էր Նորչյոպինգի մերձակայքի գյուղական շրջաններում։ Նա ամուսնացել է Սվարցի հետ 1896 թվականի մարտի 11- ին[10], և նրանք ունեցել են ևս երեք դուստր, բայց նրանք բոլորն էլ ծնվելուց մի քանի օր հետո մահացել են։

Տեքստիլ գործարանում մի քանի տարի աշխատելուց հետո ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվում է Օստերյոտլանդի տարբեր շրջաններ՝ ժամանակավոր հաստատվելով այնտեղ, որտեղ աշխատանք կար։ Սա ազդում էր Մոայի կրթության վրա, քանի որ նրանք ընդամենը մի քանի ամիս էին մնում միևնույն վայրում։ Չնայած դրան, 1903 թվականին՝ վեց տարի անց, նա բարձր գնահատականներով է ավարտում դպրոցը։ 1905 թվականին նա մկրտվում է Ֆինսպոնգի մունիցիպալիտետի Ռիսինջ եկեղեցում, որից հետո առաջին աշխատանքն է ստանում Վիկբոլանդետի ֆերմայում։

Մարտինսոնի «Կանայք և խնձորենիները» (շվեդ.՝ Kvinnor och plppleträd) գրքում, որը լույս է տեսել Նորչյոպինգում, նա նկարագրում է այն ծանր և անողոք իրավիճակը, որում գտնվում էին ինքն ու մայրը 1890-ական թվականների ընթացքում։ Գրքի պատճառով աջակենտրոն քննադատները Մոա Մարտինսոնին մեղադրում են զազրախոսության համար, բայց Մարտինսոնն ասում էր, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է[16]։ Ընտանիքի տարբեր կացարաններ տեղափոխվելը և տեղափոխված տարբեր օթևանները նկարագրված են «Եկեղեցական հարսանիք» (շվեդ.՝ Kyrkbröllop) և «Մայրս ամուսնանում է» գրքերում, ինչպես նաև «Ես հանդիպել եմ բանաստեղծին» (շվեդ.՝ Jag möter en diktare») կարճ պատմվածքներից մի քանիսում[10]։

Խոհանոցի սպասուհի և պահեստապետ-խոհարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա Մարտինսոնի աստիճաններ. 80 աստիճան Սիլթ բլրում, Նորչյոպինգ

Տասնհինգ տարեկանում նա պահեստապետ-խոհարարի (անգլ.՝ pantry chef) կրթություն է ստանում[17]. այն ժամանակներում, նա այդ մասնագիտությամբ ամենաերիտասարդն էր Շվեդիայում[18]։ 1906 թվականի ամռանը նա աշխատում էր որպես խոհանոցի սպասուհի, Նորչյոպինգի արվեստի և արդյունաբերության ցուցահանդեսի գլխավոր ռեստորանում։ Այն գտնվում էր Սիլթ բլուրի (Syltberget) գագաթին, որտեղ հնարավոր էր հասնել ռեստորան տանող 80-աստիճանանոց սանդուղքով։ «Թագավորի վարդերը» (շվեդ.՝ Kungens rosor) վեպում Մարտինսոնը պատմում է ռեստորանում իր աշխատանքի մասին և հիշատակում է սանդուղքները։ Վեպը անվանումը կապված է այն զրույցի հետ, որը Մոան ունեցել է ցուցահանդեսում Շվեդիայի թագավոր Օսկար II-ի հետ 1906 թվականի հուլիս 3-ին[19][20]։ Խոսակցությունը ծաղիկների շուրջ էր ընթացել, որոնց մասին թագավորն ասել էր, որ զգում է, որ նրանք հոգի ունեն։ Ըստ 2016 թվականի տվյալների, աստիճանները պահպանվում են․ դրանք ստացել են Մոա Մարտինսոնի աստիճաններ անունը[21][22]։

1906 թվականին Մարտինսոնն աշխատանք ստանալու հույսով տեղափոխվում է Ստոկհոլմ, բայց դա նրա սպասվածից ավելի բարդ էր։ 1907-1909 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ նա ստիպված է լինում վերադառնալ Նորչյոպինգ։ Այս շրջանում նա հետևում էր այն իրադարձություններին, որոնք վերաբերում էին աշխատանքի շուկայի մտահոգություններին։ Մարտինսոնի կյանքի այս ժամանակահատվածն էականորեն ազդում է նրա քաղաքական ներգրավվածության վրա։ Նա նաև բանաստեղծություններ է գրում և իր հավաքածուն ուղարկում է նոտարին, որը հետաքրքրված էր գրականությամբ, բայց նրա աշխատանքը մերժվում է[17]։ Հետագայում նա նկարագրում է բանաստեղծությունները որպես «բարձր», քանի որ նրա կարծիքով հենց այդպիսի տեքստեր պետք է գրվեն[9]։

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908-1909 թվականներին Մարտինսոնն աշխատում է որպես պահեստապետ Շվեդիայի ռեստորաններում և հյուրանոցներում։ 1909 թվականի ձմռանը նա Օսմոյում ծանոթանում է Կառլ Յոհանսոնի հետ։ Նա ինը տարի մեծ էր Մոայից, և քարի մշակող էր, որն ապրում էր իր եղբոր՝ Վալֆրիդի և հոր՝ Յոհան Պետերի հետ Յոհանեսդալ կոչվող տորպում (torp-հողամաս), Օսմոյի և Սորունդայի միջև գտնվող անտառներում[10]։ 1909 թվականի մարտին Մարտինսոնը հղիանում է, և Կառլ Յոհանսոնն ամուսնության առաջարկություն է անում, բայց Մարտինսոնը վստահ չէր, որ ուզում է ամուսնանալ նրա հետ։ Չնայած դրան, նա և Կառլը տեղափոխվում են Յոհանեսդալ և իր «Անտեսանելի սիրեկանը» (շվեդ.՝ Den osynlige älskaren) գրքում նա գրեումէ որպես մայր և կին իր կյանքի առաջին տարվա մասին, Յոհանեսդալում իր կյանքի ծանր պայմանների մասին և այն մասին, թե ինչպես էր հուսահատությունից ցանկանում հեռանալ[23]։

1910 թվականին ծնվել է նրա առաջին որդին՝ Օլոֆը, իսկ 1922 թվականին նա և Յոհանսոնն ամուսնանում են։ Պատճառը, որ նա այդքան երկար տատանվում էր ամուսնանալ, մասամբ պայմանավորված էր Յոհանսոնի՝ խմիչքի նկատմամբ թուլությամբ և մասամբ նրանով, որ չէր ցանկանում ապրել մութ անտառում[10]։ Օլոֆի ծնվելուց հետո ընտանիքը մի քանի տարում դառնում է բազմանդամ։ 1911 թվականին ծնվում է նրանց երկրորդ որդին՝ Թորը, որից հետո` ևս երեք որդի. 1913 թվականին՝ Էրիկը, 1914 թվականին՝ Մանֆրեդը և 1916 թվականին՝ Քնութը[24]։ Քնութի ծնունդն առանձնապես ծանր էր, քանի որ նա ստիպված էր ծննդաբերել բոլորովին մենակ, տորպի խոհանոցի հատակի վրա[25]։ Մոա Մարտինսոնը պատմում է ծննդաբերության մասին «Կանայք և խնձորենիները» (շվեդ.՝ Kvinnor och äppelträd)[26] նովելում, որը «Շվեդիայի գրականությունում ծննդաբերության ամենաազդեցիկ նկարագրություններից մեկն» է համարվում[27]։

Կյանքն աղքատ և ծանր էր Յոհաննեսդալում, բայց որդիների դաստիարակությունը կարևոր էր Մարտինսոնի համար։ Նա դեմ էր երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությանը և ընդդիմանում էր ռազմատենչ ռոմանտիկական նացիոնալիզմին, որն այդ ժամանակներում դասավանդվում էր դպրոցներում[28]։

Քաղաքական ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա Մարտինսոնի արձանը Նորչյոպինգում, քանդակագործ՝ Պետեր Լինդե

Մոա Մարտինսոնը քաղաքականությամբ սկսում է հետաքրքրվել 1921 թվականին, երբ Շվեդիայում գործազրկության մակարդակն աճել էր առավել, քան երբևէ, և 1922 թվականին նա և Յոհանսոնը միանում են «Շվեդիայի աշխատավորների կենտրոնական կազմակերպություն» սինիկալիստական արհմիությանը (SAC Syndikalisterna), որտեղ Մարտինսոնը շատ ակտիվ գործունեություն է ծավալում[7]:

Ինքնակրթությունը շարունակելու համար նա կարդում էր Ֆյոդոր Դոստոևսկու, Էմիլ Զոլայի, Մաքսիմ Գորկու և Մարտին Անդերսեն Նեքսյոյի գործերը։

Աշխատողների ավելի լավ վարձատրության և պայմանների և ցանկացած համատեքստում խոսելու ունակության իր քաղաքական հետաքրքրության պատճառով նա առաջադրվում է Սորունդայի ավագանու ընտրություններում, որտեղ նա ներկայացնում էր Շվեդիայի Բանվորական կուսակցությունը[29], որից հեռացել է 1926 թվականին[30]։

1922 թվականի նոյեմբերին Մարտինսոնը գրում է իր առաջին հոդվածը[31] «Արբեթարեն» («շվեդ.՝ Arbetaren» - Աշխատավորը) սինդիկալիստական թերթի կանանց համար նախատեսված էջում[32]։ Նա շարունակում է գրել թերթի համար, և արդեն 1923 թվականին ամենշաբաթյա հոդվածներ է հրատարակում «Արբեթարեն» թերթում։ Իր հոդվածներում նա գրում է այն մասին, թե ինչպես տղամարդիկ և կանայք պետք է միասին աշխատեն աշխարհն է'լ ավելի լավ դարձնելու համար։ Նա մասնակցում է բազմաթիվ բանավեճերի, հատկապես կանանց հիմնախնդիրների շուրջ[33]։

«Արբեթարեն» թերթի հետ աշխատանքի համար նա զարգացնում է գրելու հմտությունները։ Թեև իր հոդվածներում հաճախ խոսում է սահմանափակումների մասին, նա է'լ ավելի հեռու է գնում 1924 թվականին, երբ գրում է, որ կանայք և տղամարդիկ հավասար աշխատանքի դիմաց պետք է ստանան հավասար վարձատրություն։ Ամսագրում վեճեր են սկսվում, որի արդյունքում Մարտինսոնը հրաժարվում է թերթից, բայց «Արբեթարեն» թերթում կատարած ներդրման շնորհիվ, նա արդեն հայտնի էր դարձել հանրությանը, թեև հիմնականում սինդիկալիստական շրջանակներում[34]։

Մոա Մարտինսոնի վրա էական ազդեցություն գործած հեղինակներից մեկը Մարտին Անդերսեն Նեքսյոն էր։ Նա առաջին անգամ ներկայացնում իր գրական ստեղծագործության փորձը հենց նրան։ Մոա Մարտինսոնը Մարտին Նեքսյոյին նամակով պատմում է իր անձնական կյանքի մասին, ինչպես նաև ուղարկում է մի հոդված, որը նա գրել էր «Արբեթարեն» թերթի համար։ Նեքսյոն դրական արձագանքելով ասում է, որ նա պետք է գիրք գրի իր կյանքի մասին։ Շատ չանցած՝ Մոա Մարտինսոնը սկսում է գրել «Աղախին մայրը» գիրքը («շվեդ.՝ Pigmamman»): 1925 թվականին նա աշխատակցում է նոր ամսագրի, որը կոչվում էր «Վի կվինոր» (շվեդ.՝ Vi kvinnor - Մենք կանայք), որտեղ նա իր ներդրումն է ունենում հոդվածներով, վեպերով և ֆելյետոններով (causeries)[35]։

Հոդվածներ ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի ապրիլին Մոա Մարտինսոնի երկու ամենակրտսեր որդիները՝ Մանֆրեդն ու Քնութը, սառույցների միջով անցնելիս խեղդվում են տորպի մոտ, Ստիրան լճում։ Մարտինսոնը թևաթափ է զգում իրեն[9][36][37][38]։ Նա անընդհատ աշխատում էր, որպեսզի իր վիշտը խեղդած պահեր[10]։

1925 թվականի սեպտեմբերին «Վի կվինոր» թերթը դադարում է գործել, և Մարտինսոնը շուտով կրկին սկսում է աշխատակցել «Արբեթարեն» թերթին։ Նա նաև աշխատում է անարխիստական և ձախական Բրանդ (Brand) ամսագրի համար 1925 թվականի ապրիլին, և դառնում է Ստոկհոլմի քաղաքական շրջանակների մաս։ 1924-1925 թվականներին նա գրում է իր առաջին պատմվածքը՝ «Սպասուհի մայրիկ» (շվեդ.՝ Pigmamma), և 1927 թվականին այն թողարկվում է որպես շարք «Բրանդ»[29] պարբերականում։ 1926 թվականի հունիսին լույս է տեսնում նրա առաջին հոդվածը Սինդիկալիստների ֆեդերացիա անարխոսինդիկալիստական արհիության «Արբեթարեկյուրիրեն» (Arbetarekuriren - «Աշխատավորական սուրհանդակ») շաբաթաթերթում[16], իսկ 1927 թվականին նրա աշխատանքը տպագրվում է «Թեմփլառ կյուրիրեն» (Templar-kuriren - «Ժուժկալության / Չափավորության սուրհանդակ» ), «Արբեթարեն» և «Նյունյեսհամնս փոսթեն» (Nynäshamns-posten - «Նյունյեսհամնի գրառում») պարբերականներում[37]։ Նույն տարվա հոկտեմբերին նա նաև գրում էր «Թիդեվարվեթ» (Tidevarvet - «Դարաշրջանը») ամսագրի համար, որը քաղաքականապես ռադիկալ ամսագիր էր կանանց համար, որը հրատարակվում էր «Ֆոգելսթադի կանաց դպրոցի» կողմից Էլին Վագների խմբագրությամբ։ Նրա առաջին ներդրումը հոդված էր տղամարդ գործազուրկների կանանց մասին։ Նա այն գրում նոր ստորագրությամբ՝ Մոա, որովհետև չէր ցանկանում, որ իր սինդիկալիստական շրջանակները տեսնեն, որ նա աշխատում է լիբերալ ամսագրի համար։ Այնուամենայնիվ, «Թիդեվարվեթ» ամսագրի համար նա հիմնականում գրում էր վեպեր և պատմություններ, և նրա քաղաքական հոդվածները շարունակվում էին հրապարակվել սինդիկալիստական մամուլում[39]։ Մոա գրական անունը նա վերցրել էր դանիացի հեղինակ Յոհաննես Վ․ Ենսենի Jökeln (Bræen ) վեպից, որտեղ «Մոա» կերպարը նկարագրվում էր որպես մարդկության առաջին մայր[10]։

1927 թվականի նոյեմբերին Մոա Մարտինսոնը մեկնում է Գյոթեբուրգ «Արբեթարեկյուրիրեն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վելինդերի խնդրանքով։ Նա հուսով էր, որ թղթակցելու աշխատանք կառաջարկի, բայց փոխարենը Վելինդերը ցանկանում էր, որ նա իր տանը որպես տնային տնտեսուհի աշխատեր և ամսագրի համար որոշ բաներ գրեր՝ իր տանը սնունդ և ապաստան ստանալու դիմաց։ Մարտինսոնը մերժում է առաջարկը[10]։ Խմբագրատանը նա առաջին անգամ հանդիպում է Հարի Մարտինսոնին։ Նա նախկին նավաստի էր[37], այժմ միգրանտ` հոբո (անգլ.՝ hobo) գրող, ով հրապարակվում էր «Բրանդ» և «Արբեթարեկյուրիրեն» պարբերականներում, այդ պատճառով էլ Մոան լսել էր նրա մասին և կարդացել էլ նրա որոշ աշխատանքները[40]։

Յոհանսոնի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանեսդալ վերադառնալուց որոշ ժամանակ անց Մարտինսոնի ամուսինը սկսում է տառապել նյարդային խանգարումով։ Նա զգայապատրանքներ էր ունենում և չէր կարողանում ուտել կամ քնել։ Մարտինսոնը փորձում է նրան բժշկի տանել, բայց վերջինս հրաժարվում է։ 1928 թվականի հունվարի 14-ին, Յոհանսոնը ինքնասպանություն է գործում` բերանի մեջ դնելով դինամիտի բռնակը և ապահովիչը այրելով[37]։ Նախքան այդ, Մարտինսոնը երկար ժամանակ էր, որ ցանկանում էր ամուսնալուծվել, քանի որ նրանց ամուսնությունը ծանր էր։

Յոհանսոնի մահից հետո նրա տնտեսական վիճակը ծանրանում է։ Մարտինսոնի ընկերները Ստոկհոլմում միջոցներ են հավաքում և կարողանում են 3300 SEK հավաքել՝ նրա ֆինանսական իրավիճակը թեթևացնելու համար։ Երկու որդի և ամուսին կորցնելով՝ Մարտինսոնը խորապես ընկճված է դառնում։

1928 թվականի մարտին նա վերցնում է մեքենագրության դասընթաց Ֆոգելսթագի կանանց դպրոցում, և այն ավարտելուց արդեն ներկայանում էր որպես Մոա[41]։ Ֆոգելսթագում գտնվելու ընթացքում նա նամակ է ստանում Հարի Մարտինսոնից, որը հարցնում էր, թե արդյոք Մարտինսոնը կարող է գալ և մի որոշ ժամանակ մնալ Յոհաննեսդալի տորպում, որպեսզի ինքը կարողանա աշխատել։ Մոա Մարտինսոնը Յոհանեսդալ է ժամանում 1928 թվականի ամռանը[42]։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի ամռան ընթացքում Մոան և Հարրի Մարտինսոնը սիրահարվում են իրար։ Այնուամենայնիվ, 1928-1929 թվականներին նա ավելի ընկճված է դառնում, իսկ 1929 թվականի մարտին նրան հոսպիտալացրնում են Սեդերտիլյեի (շվեդ.՝ Södertälje) հիվանդանոցում։ Մարտինսոնի հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հարրին ապրում էր Յոհանեսդալում, և նրանք շփվում էին նամակագրությամբ[43]։ 1929 թվականի հոկտեմբերի 3-ին նրանք ամուսնանում են։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 1930 թվականի մայիսին, Հարիին ախտորոշում են տուբերկուլյոզ, Մարտինսոնին հուսահատության հասցնելով[44]։

Հարի Մարտինսոնը 1943 թվականին

Զույգը շատ քիչ գումար ուներ, այնպես որ 1932 թվականին Մարտինսոնը հրատարակիչ Թոր Բոնյերին ուղարկում է «Մարդը կառուցեց» (շվեդ.՝ En man byggde) գրքի սևագիրը։ Նա շարունակում է այն հաջորդ տարվա ընթացքում, իսկ ավարտված գրքի վերնագիրը փոխվում է «Կանայք և խնձորենիները» (շվեդ.՝ Kvinnor och Äppleträd): Այն տպագրվում է 1933 թվականին, որի տակ մակագրում է «Մոա Մարտինսոն»[45]։ Ժամանակի և թեմայի պատճառով գիրքը դասակարգվում է որպես «մոդեռնիստական գրականություն»[46]։ Սա դարռնում է Մարտինսոնի գրական դեբյուտը և այն մեծ ուշադրության է արժանանում։ Այդ ժամանակ, Հարրիին նևրոզ են ախտորոշում, ինչը խորապես մտահոգում է Մարտինսոնին։ Հարրին իրենից տասնչորս տարի փոքր էր, և նրանց ամուսնությունը հեշտ չէր[45]։ Որպես գրողներ, նրանք նույնպես շատ տարբեր ոճեր ունեին։ Մինչ Մարտինսոնին բնութագրում էին որպես անպաշտպան ռեալիստ, Հարրին նուրբ մոդեռնիստ էր[29]։

1933 թվականի ձմռանը նրանց ֆինանսական վիճակը բարելավվում է, և նրանք բնակարան են վարձակալում Սալցշյոբադենում (շվեդ.՝ Saltsjöbaden)՝ իրենց ամուսնության խնդիրները լուծելու հույսով։ 1934 թվականի սկզբին Հարրին տառապում էր ընկճվածությունից։ Մինչ այդ նա երբեք երկար ժամանակ չէր մնացել մի վայրում, ինչպես Մոայի հետ Յոհանեսդալում։ Հարրին սկսում է ժամանակ առ ժամանակ բացակայել բնակարանից առանց որևէ բացատրության, թե ինչու կամ ուր է գնում, և կարող էր օրերով բացակայել։

Հարրիի ընկերները Մոային էին մեղադրում նրա անհետացման մեջ, և նույնիսկ կային այնպիսիները, ովքեր հավատում էին, որ Մոան է մեղավոր ինչպես Հարրիի ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ցավի համար։ Գաղափար չունենալով, թե որտեղ է եղել իր ամուսինը, Մարտինսոնը շուտով հուսահատվում է և սկսում է խանդել։ Նա նույնիսկ մասնավոր խուզարկու է վարձում, բայց երբ արդյունք չի ստանում, շուտով դադարում է հետամուտ լինել։ Մոան տեղյակ չէր, որ Հարրին տնից հեռու գտնվելու ընթացքում սկսել էր հանդիպել այլ կնոջ հետ։ Ըստ Էնգմանի՝ կնոջ անունը Կարին Լ. էր, իսկ մեկ այլ աղբյուր՝ Սյոդերբերգը, խոսում է բանաստեղծ Կարին Բոյեի և մի քանի այլ կանանց հետ սիրային կապի մասին[47]։ 1934 թվականի ամռանը Հարրին խոստովանում է, որ հանդիպել էր մեկ այլ կնոջ հետ, և ասում է, որ դադարեցրել է հանդիպոլ։ Մոան կատաղում է, բայց ներում է Հարրիին[48]։

Այնուամենայնիվ, Կարինի հետ Հարրիի սիրավեպը չէր ավարտվել, և նույն ամռանը նրանք ուղևորվում են Թյոլբերգ (շվեդ.՝ Tällberg), Դալարնա։ Հարրին ասում է Մոային, որ ինքը պետք է մենակ մնա, և լավ կլիներ, որ նրանք որոշ ժամանակ բաժանվեին։ Մի քանի շաբաթ անց Հարրին Կարինից հոգնած վերադառնում է Յոհանեսդալ։ Ամուսնության վերջին տարիներին նա շարունակում էր հեռու մնալ Մոա Մարտինսոնից և Յոհանեսդալից[49]։

Ամուսնալուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի հունիսի 6-ին, Հարրին անսպասելիորեն հեռանում է Մոայից և Յոհանեսդալի տնից և կրկին ճանապարհ ընկնում, տանը թողնելով «Ծաղկած եղինջ» (շվեդ.՝ Nässlorna blomma) գրքի ձեռագիրը։ Նրա հեռանալուց տասն օր անց Մարտինսոնը շվեդական ռադիոյում անձնական հեռագիր[Ն 4] է տեղադրում, հորդորելով նրան տուն վերադառնալ։ Այդ ուղերձով՝ Հարրիի փախուստը հանրային հնչեղություն է ստանում, և պատմությունը տարածվում է թերթերում։ Զույգը թեև անուղղակի, բայց պահպանում էր իրար հետ կապը իրենց հրատարակիչների և ընկերների միջոցով։ Օգոստոսի 2-ին Մոա Մարտինսոնը գրում է Հարիին, որ պատրաստվում է ինքնասպան լինել, և որ նրա ձեռագիրը պատրաստվում է իր հետ գերեզման տանել. նա ձեռագիրը թաղել էր անտառում։ Նամակը Հարրին ստանում է այն ժամանակ, երբ աշխատում էր Ռոտերդամ գնացող նավի վրա։ Մեկ շաբաթ անց Հարրին վերադառնում է տուն՝ Յոհանեսդալ, և Մոայի ու իրենց որդիներից մեկի հետ միասին հանում են ձեռագիրը հողի տակից[52]։

1934 թվականի օգոստոսին զույգերին հրավիրում են Մոսկվա, Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարին՝ Շվեդիայի պատվիրակության կազմում։ Գորկին էր այդ համագումարի առաջին նախագահը, որի ընթացքում ձևավորվեց սոցիալիստական ռեալիզմի նոր դոկտրինը[29]։ Մարտինսոնը հիանում էր կոմունիստական հասարակությամբ, իսկ Հարրին ցնցված էր Ստալինի անձի պաշտամունքից[53][47]։

1935 թվականի աշնանը Մոայի և Հարրիի միջև լարվածությունը կարծես մարում է։ Մոան աշխատում էր Mor gifter sig -ում[54]։ 1937 թվականին նա որոշում է լքել Բոնիերի հրատարակչությունը (շվեդ.՝ Albert Bonniers förlag): Փոխարենը նա միանում է Tidens հրատարակչությանը, որը պատկանում էր Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Մարտինսոնը որոշում է հեռանալ, քանի որ 1934 թվականից նա տարաձայնություններ ուներ Թոր Բոննիերի հետ։ Նա Բոնիեր հրատարակչության հիմնադրի երկու թոռներից մեկն էր, ով այդ ժամանակ համատեղ ղեկավարում էր ընկերությունը։ Tidens հրատարակչության ընտրությունը նույնպես մասամբ պայմանավորված էր քաղաքական պատճառներով։ Մոա Մարտինսոնի ստեղծագործությունները Tidens հրատարակչությունում սկսում են հրատարակվել «Ժամսլաքին հակառակ» (շվեդ.՝ Motsols) բանաստեղծությունների ժողովածուից սկսած։ Նա տասը տարի աշխատել է այդ ժողովածուի վրա։ Այն բաղկացած է քաղաքականության, սիրո և բնության մասին բանաստեղծություններից[55]։

1930-ական թվականների ընթացքում Մարտինսոնը ստամոքսի ուժեղ ցավեր է ունենում։ Չնայած տարբեր բժիշկների տված մի քանի ախտորոշումների, բուժում գտնել չի հաջողվում և ցավը շարունակվում է։ 1937 թվականի հունիսին նա տեղափոխվում է Սյոդերտելյե քաղաքի հիվանդանոց, որտեղ պարզվում է, որ նրա կույրաղիքում խոշոր քարեր են կուտակվել։ Նա վիրահատվում է հունիսի 16-ին։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հարրիի հետ նամակագրական կապ ուներ։ Հարրին սիրային նամակներ էր գրում Մոային, իսկ վերջինս, այնուամենայնիվ, դժվարանում էր վստահել նրա արտամուսնական կապերից հետո։ Նրա պատասխաններն այնքան էլ սիրային չէին, որքան Հարրիինը, և նրանց հարաբերությունները փչանում են[56]: 1939 թվականի փետրվարի 8-ին Հարին ծնկներից մեկում ցավ զգալուց հետո հոսպիտալացվում է։ Գարնանը նա հիվանդանոցում մնալուց հետո` հունիսի 13-ին դուրս է գրվում, որից հետո գնում է Ստոկհոլմ` ընկերների մոտ։ Մոա Մարտինսոնի հետ կապը Հարրին խզում է, իսկ 1939 թվականի ամռան կեսին դիմում է ամուսնալուծության և երբեք չի վերադառնում Մոա Մարտինսոնի մոտ կամ Յոհանեսդալ[57][58]։ Նրանք իրավաբանական ապահարզանը ստանում են 1940 թվականի մարտին[59] և ամուսնալուծվում 1941 թվականին[60]։ Այդ ժամանակ Հարրին արդեն նշանվել էր իր երկրորդ կնոջ՝ Ինգրիդ Լագերկրանցի հետ[59]։ Նրանք ամուսնացած էին մինչև 1978 թվականի փետրվարի 11-ը, երբ Հարրիի ինքնասպանություն էր գործել Ստոկհոլմի Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցում իր ստամոքսը մկրատով կտրելով, ինչը բնութագրվել է որպես հարակիրի, դեպրեսիայի պատճառով, որը պայմանավորված էր 1974 թվականին իր ստացած գրականության Նոբելյան մրցանակի հետ կապված հակասություններով[61][62]։

Մոա Մարտինսոնի և Հարրիի ամուսնության մասին պատմվում է Շեմը (շվեդ.՝ Tröskeln) հուշագրություններում (1982) իրենց ընկերոջ՝ շվեդ գրող Իվար Լո-Յոհանսոնի հուշերում[63]։ Մոան նաև ապավինում էր Լո-Յոհանսոնին՝ Հարրիին հաղորդագրություններ ուղարկելը, երբ վերջինս իր թափառումների մեջ էր, և նրա գտնվելու վայրն իրեն անհայտ էր[29]։

Կյանքի վերջին տարիներ ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա Մարտինսոնը 1956 թվականին

Շուրջ վեց տարվա ընթացքում Մոա Մարտինսոնը հրատարակել էր ութ գիրք և արժանացել քննադատների մեծ հարգանքի։ 1939 թվականի սեպտեմբերին սկսվում է Երկրորդ աշխարհամարտը, որը նա համարում է աշխատավոր դասակարգի համար ամենամեծ սպառնալիքը։ Նրա կարծիքով, ոչ սոցիալիստական երկրները աշխատավորներին ուղարկում են պայքարելու այն արժքների համար, որոնք խորթ են աշխատավոր դասակարգի համար։ Պատերազմում Խորհրդային մասնակցության մասին Մարտինսոնն այլ կարծիք ուներ և կարծում էր, որ ռուս աշխատավորները պաշտպանում են իրենց հեղափոխությունը[64]։

Ավելի շատ գումար վաստակելու և միայնությունից խուսափելու համար Մարտինսոնը ներգրավվում է նոր ոլորտում՝ կինոարտադրությունում։ Այդ գործում նրան օգնում է ընկերուհին՝ դերասանուհի Նաիմա Ուիֆստրանդը։ Մարտինսոնը երկար սցենար է գրում, և այն ուղարկում ռեժիսոր Լինդբերգին, որը հետաքրքրվում է դրանով։ Մարտինսոնն առաջարկում է կապվել SF-ի` Շվեդական ֆիլմարտադրության (շվեդ.՝ AB Svensk Filmindustri) հետ։ Այնուամենայնիվ, Մարտինսոնի նկրտումները չափազանց մեծ էին, և երբ նա անմիջապես պահանջում է ավանս և շուտափույթ պատասխան, SF- ն ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում[59]։

1942 թվականի աշնանը Մարտինսոնը հանդիպում է Կառլ Գունարսոնին, որին առաջին անգամ հանդիպել էր 1910 թվականին, երբ աշխատում էր որպես ավագ խոհարար Elfkarleö հյուրանոցում, Ջևլեից հարավ (շվեդ.՝ Gävle): Գունարսոնը նույնպես գրող էր, և նրա հետ հանդիպումը Մարտինսոնին հիշեցնում է 1910-ական թվականների տարիներին իր պատանեկության և Յոհանեսդալ տեղափոխվելու մասին։ Նա այդ հիշողությունները սիրային վեպի է վերածում, որը կոչվում է «Անտեսանելի սիրեկանը» (շվեդ.՝ Den osynlige älskaren)[65]։

1940-ական թվականների ընթացքում Մարտինսոնը Շվեդիայում հայտնի էր որպես «ժողովրդի մայր»։ Նրա գրքերը հասանելի էին լայն լսարանին, և այժմ նա ուներ ընթերցողներ, որոնք կարող էին նույնացվել իր նկարագրած միջավայրի հետ, փոխարենը մարդիկ ցնցված էին նրա նատուրալիստական տեսարաններից։ Նա ջանասիրաբար գրում էր և ուներ պատճառահետևանքային և բանավեճային հոդվածներ, որոնք տպագրվում էին բազմաթիվ օրաթերթերում և շաբաթերթերում։ Նա նաև հաճախ վարձով դասախոսություններ էր կարդում և տարբեր շրջագայություններով ճանապարհորդում էր երկրով մեկ։ 1944 թվականին նա ռադիոյում ունենում է իր առաջին դեբյուտը։ Նա ուժեղ անհատականություն էր, և նրա ասածը և արածը ուշադրության էր արժանանում։ Նա նաև մոդել էր դարձել Շվեդիայի շատ կանանց և առավելապես աշխատանքային դասի կանանց համար[66]։

1954 թվականի նոյեմբերին 83 տարեկան հասակում մահացավ Մարտինսոնի մայրը՝ Քրիստինա Սվարցը։ Նրանց հարաբերությունները շատ ամուր էին, և Մարտինսոնի մայրը ոչ միայն մեծ ազդեցություն ուներ դստեր վրա, այլև ոգեշնչում էր նրան աշխատանքում[67]։ «Մայրս ամուսնանում է» գրքում նա նկարագրել է մորը` Սվարցին որպես իր լավագույն և ամենահուսալի ընկեր[29]։ Այդ ժամանակ Մարտինսոնի գրական հեղինակությունը բարձր չէր. այն նվազել էր տարիների ընթացքում։ Երբ 1960-ական թվականներին Մարտինսոնի առողջական վիճակը վատանում է, նա դադարում է գրել։ Սակայն, չնայած գրողի հեղինակության անկմանը, Մարտինսոնը դեռ կարևոր նշանակություն ուներ բանվոր դասակարգի կանանց համար։ Չնայած նրա առողջությունը վատթարանում էր, նա հաճույքով բանավիճում էր և երբեք չէր դադարում արտահայտել իր զգացմունքները[68]։

Մոա Մարտինսոնը մահանում է 1964 թվականի օգոստոսի 5-ին, 73 տարեկան հասակում, Սթրենգնեսի Սորունդա բնակավայրում[69]։ Նա թաղված է Սորունդայի եկեղեցում[18]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների ընթացքում Մարտինսոնը Հյուսիսային երկրներում ֆեմինիստական շարժման ժամանակ դարձել էր կին գրողների նմանակման մոդել[29]։ Ավելի վաղ՝ 1960-ական թվականների ընթացքում, շվեդ հեղինակ Էրիկ Հջալմար Լինդերը (Erik Hjalmar Linder) նրան պիտակել է «թշվառության ուրախ ժամանակագիր»[70]։

1989 թվականին Մարտինսոնի անունով գրական մրցանակ է նշանակվել Աշխատավորների կրթական ասոցիացիայի ( Arbetarnas bildningsförbund, ABF) և Մոա Մարտինսոն միության կողմից։ Մոա մրցանակը (ռուս.՝ Moa-priset) ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է նրան, ով գրում է Մարտինսոնի ոգով[71][72]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինը հասարակության մեծ մրցանակ (անգլ.՝ The Nine Society's Grand Prize), 1944[73]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինսոնի ստեղծագործությունները[74]

  • PigmammaԱղախին մայր »), սերիալ (1928–29)  
  • Kvinnor och pppelträdԿանայք և խնձորի ծառերը »), վեպ (1933)  
  • Sallys sönerՍալիի որդիները »), վեպ (1934)  
  • RågvaktՏարեկանի պահակ »), վեպ (1935)  
  • Mor gifter sig (« Մայրս ամուսնանում է »), վեպ, Միա սերիա (1936)  
  • Drottning Grågyllen (« Գրեյգոլդ թագուհի »), պատմական վեպ (1937)  
  • Motsols ( «սլաքի հակառակ»), բանաստեղծություններ (1937)  
  • KirkbröllopԵկեղեցու հարսանիք »), վեպ Mia շարք (1938)  
  • Kungens rosorԹագավորի վարդերը »), վեպ Mia շարք (1939)  
  • Vägen under stjärnornaՃանապարհը աստղերի տակ »), պատմական վեպ (1940)  
  • Brandliljor (« Կրակ շուշաններ »), պատմական վեպ (1941)  
  • Armén vid horisontenԲանակը հորիզոնում »), էսսեներ և պատմվածքներ (1942)  
  • Den osynliga älskarenԱնտեսանելի սիրեկանը»), Բեթթի սերիա (1943)  
  • Bakom svenskvallen (« Շվեդական պատի հետևում »), հուշեր (1944)  
  • Kärlek mellan krigen (« Սերը պատերազմների միջև »), հուշեր (1947)  
  • Livets festԿյանքի տոն »), պատմական վեպ (1949)  
  • Jag möter en diktareԾանոթացա մի բանաստեղծի հետ»), հուշեր (1950)  
  • Du är den endaԴու մեկն ես »), Betty շարք (1952)  
  • Kvinnorna på KummelsjöԿանայք Կումելսյոյում »), պատմական վեպ (1955)  
  • Klockor vid sidenvägenԶանգերը մետաքսի ճանապարհին »), Բեթի սերիա (1957)  
  • HemlighetenԳաղտնիքը »), Բեթի սերիա (1959)  

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռիգվակտ», հեռուստատեսային կինոնկար, նույնանուն վեպի հիման վրա, ռեժիսոր՝ Գորան Բոհման, գլխավոր դերում՝ Քրիստինա Էվերս (1974)[75]
  • «Մոա», կենսագրական կինոնկար, ռեժիսոր՝ Անդերս Վահլգրեն, գլխավոր դերում՝ Գյունիլա Նյրոս՝ (Gunilla Nyroos, 1986)[76]։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրիկն ամուսնանում է» (շվեդ.՝ Mor gifter sig), հիմնվելով նույն անունով վեպի վրա, ռեժիսոր՝ Պեր Սյորստանդ և գլխավոր դերերում՝ Գուրի Նորդվոլ, Հանս Վիգրեն և Նինա Ուլլերստամ (1979)[77]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գործարանը որում այդ ժամանակ նա աշխատում էր վերանվանված էր Լունդին[11]։
  2. Tingsrätten (Շրջանային դատարանը) մինչև 1971 թվականը կոչում էր häradsrätten[12]:
  3. statare- Շվեդիայի գյուղատնտեսության պայմանագրային աշխատող, ով պետք է ամուսնանացած լիներ, որի ընտանիքին ապահովում էին հասարակ մի բնակարանով, և աշխատանքը վարձատրվում էր բնամթերքով։
  4. Նախքան բջջային հեռախոսների ի հայտ գալը Շվեդական ռադիոն անձնական նամակները (personligt telegram) կարդալու, ինչպես նաև որոշ նորությունների թվում նաև ոստիկանության կողմից «հետախուզվող անձանց» մասին հայտնելու ծառայություններ ուներ[50][51]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 H Maria (Moa) Martinson (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sveriges dödbok 1901–2009 (շվեդերեն) — 5 — Solna: Sveriges Släktforskarförbund, 2010. — ISBN 978-91-87676-59-8
  5. Reimerthi, Malin. «Moa hjälpte läsarna förstå klassamhället» [Մոան օգնեց ընթերցողներին հասկանալ դասակարգային համակարգը]. www.arbetaren.se. Arbetaren. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Engman, 2004, էջ 7
  7. 7,0 7,1 Engman, 2004, էջ 60
  8. Sandelin, Ann-Charlotte (2015 թ․ ապրիլի 5). «På vandring i Moa Martinsons barndom» [Զբոսանք Մոա Մարտինսոնի մանկությունով]. www.kultursidan.nu. Kultursidan.nu. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Engman, Kerstin. «Moas liv» [Մոայի կյանքը]. www.moamartinson.se. The Moa Martinson Literary Society. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Johansson, Liz. «Berättelsen om Moa» [Պատմություն Մոայի մասին]. www.hem.fyristorg.com. Artic News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 11,2 Johansson, Annika. «Vem var Moa Martinsons far?» [Ո՞վ էր Մոա Մարտինսոնի հայրը] (PDF). www.ogf.info. Östgöta Genealogiska Förening. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Tingsrätt». www.ne.se. Nationalencyklopedin. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  13. «Moa Martinson». www.ne.se. Nationalencyklopedin. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. Engman, 2004, էջ 11
  15. Engman, 2004, էջ 14
  16. 16,0 16,1 Engman, 2004
  17. 17,0 17,1 Engman, 2004, էջեր 29–34
  18. 18,0 18,1 «Johannesdal - Moas torp» [Johannesdal - Moa's torp]. www.visitnynashamn.se. Nynäshamns Turistbyrå. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  19. Höjer, Höjer, էջեր 12–45
  20. Loos, 1972, էջ 109f
  21. Höjer, Höjer, էջեր 43–71
  22. Kindahl, 1994
  23. Engman, 2004, էջ 35
  24. Engman, 2004, էջ 43
  25. Tell, Lisbeth (1997 թ․ հուլիսի 27). «DN-gratulerar: Moa – eländets expert. Namnsdag. Moa Martinsons privatliv överträffade nästan hennes romaner» [DN-ն շնորհավորում է. Մոան՝ թշվառության փորձագետ։ Անվանակոչության օր. Մոա Մարտինսոնի անձնական կյանքը գրեթե գերազանցում էր նրա վեպերը։]. www.dn.se. Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. Eng, Tord (2012). «Männen i Moa Martinsons Kvinnor och äppelträd» [Տղամարդիկ Մոա Մարտինսոնի «Կանայք և խնձորենիները» նովելում] (PDF). www.su.se. Stockholm University. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  27. Larsson, Kim. «Evelina Walander: Författarbibliografi: Moa Martinson, del 1» [Էվելինա Վալանդեր. Հեղինակային կենսագրություն՝ Մոա Մարտինսոն, մաս 1]. www.eremonaut.se. Eremonaut. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  28. Engman, 2004, էջ 55
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 Liukkonen, Petri (2008). «Moa Martinson (1890-1964) - original name Helga Maria Swartz». Books and Writers. Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  30. Engman, 2004, էջ 61–69
  31. Nilsson, Johan. «Moa Martinson och de tiotusen timmarna» [Մոա Մարտինսոնը և տասը հազար ժամը] (PDF). www.svensklararforeningen.se. Svenslärarföreningen. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  32. «Martinson, Moa 1890–1964». www.sac.se. Central Organisation of the Workers of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  33. Engman, 2004, էջ 70
  34. Engman, 2004, էջ 80
  35. Engman, 2004, էջ 83
  36. Engman, 2004, էջ 94
  37. 37,0 37,1 37,2 37,3 Andersson, Karl-Olof. «Fattiga fann tröst och kraft i Moas böcker» [Աղքատները մխիթարություն և ուժ էին գտնում Մոայի գրքերում]. www.minnenasjournal.nu. LRF Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  38. Altstadt, Ann-Charlott (2014 թ․ դեկտեմբերի 26). «Moa Martinson – modernist & feminist». www.aftonbladet.se. Aftonbladet. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  39. Engman, 2004, էջ 106
  40. Engman, 2004, էջ 115
  41. Engman, 2004, էջ 118
  42. Engman, 2004, էջ 120
  43. Engman, 2004, էջ 140
  44. Engman, 2004, էջ 149
  45. 45,0 45,1 Engman, 2004, էջ 182
  46. Witt-Brattström, 1988, էջ 51
  47. 47,0 47,1 Söderblom, 1994, էջ 75
  48. Engman, 2004, էջեր 192–196
  49. Engman, 2004, էջ 198
  50. Samuelsson, MarieLouise (2007 թ․ հունիսի 26). «Radiokrönikan: Utrikeskorrar i radion» [Radio chronicles: Foreign correspondents on the radio]. www.dn.se. Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  51. Viktorin, Magnus (2013 թ․ դեկտեմբերի 28). «Hallåmannen - din lots i etern» [The announcer - your guide through the airwaves]. www.sverigesradio.se. Sveriges Radio. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  52. Söderblom, 1994, էջեր 84–85
  53. Andersson, 2003, էջ 137
  54. Engman, 2004, էջ 214
  55. Engman, 2004, էջ 217
  56. Engman, 2004, էջեր 219–221
  57. Söderblom, 1994, էջ 158
  58. Engman, 2004, էջեր 228–230
  59. 59,0 59,1 59,2 Engman, 2004, էջ 236
  60. Söderblom, 1994, էջ 367
  61. Hansson, Anita (2000 թ․ օգոստոսի 31). «Martinson begick harakiri» [Մարտինսոնը հարակիրի է արել]. wwwc.aftonbladet.se. Aftonbladet. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  62. Gyllensten, 2000
  63. Lo-Johansson, 1982
  64. Engman, 2004, էջեր 231–236
  65. Engman, 2004, էջ 248
  66. Engman, 2004, էջ 254
  67. Engman, 2004, էջ 281
  68. Engman, 2004, էջեր 280–283
  69. «Johannesdal – Moas torp» ["Johannesdal – Moa's torp]. www.nynashamn.se. Nynäshamn Municipality. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  70. Tigerstedt, Linder
  71. «Kristina Sandberg vinner Moa-priset» [Քրիստինա Սանդբերգը արժանացել է Մոա մրցանակի]. www.svd.se. Svenska Dagbladet. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  72. «Förteckning över Moastipendiater» [Մոա կրթաթոշակների ցուցակ]. www.moamartinson.se. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  73. «Stora priset» [Grand Prize] (PDF). www.samfundetdenio.se. Samfundet De Nio. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  74. Andersson, 2000
  75. «Rågvakt (1974)». Svensk Filmdatabas. Swedish Film Institute. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  76. «Moa (1986)». Svensk Filmdatabas. Swedish Film Institute. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  77. «Mor gifter sig (1979)». Svensk Filmdatabas. Swedish Film Institute. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andersson, Frida (2000). Moa Martinson: en bibliografi [Մոա Մարտինսոն. մատենագիտություն] (Swedish). Linköping: Linköping University.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Andersson, Karl-Olof (2003). Harry Martinson: naturens, havens och rymdens diktare [Հարրի Մարտինսոն՝ բնության, ծովի և տիեզերքի բանաստեղծ] (Swedish). Stockholm: Bilda i samarbete med Harry Martinson-sällsk. էջ 137. ISBN 91-574-7688-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Engman, Kerstin (2004). Moa Martinson: ordet och kärleken : en biografi [Մոա Մարտինսոն. խոսքը և սերը. կենսագրություն] (Swedish) (2 ed.). Stockholm: Hjalmarson & Högberg. ISBN 91-89660-53-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gyllensten, Lars (2000). Minnen, bara minnen [Հիշողություններ, պարզապես հիշողություններ] (Swedish). Stockholm: Albert Bonniers Förlag. ISBN 91-0-057140-7. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Höjer, Magnus; Höjer, Ulf (1996). På jakt efter en utställning [On the hunt for an exhibition] (Swedish). Norrköping: Norrköpings stadsmuseum. ISBN 91-970812-8-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Kindahl, Anette, ed. (1994). Alla tiders Norrköping: vägvisare till kulturhistoriska sevärdheter i Norrköpings kommun [Նորչյոպինգը բոլոր տարիներին. Նորչյոպինգի քաղաքապետարանի մշակութային պատմական տեսարժան վայրերի ուղեցույց] (Swedish). Norrkoping: Norrköpings stadsmuseum.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Lo-Johansson, Ivar (1982). Tröskeln: memoarer från 30-talet [Շեմը. հուշեր 1930-ականներից] (Swedish). Stockholm: Bonnier. ISBN 91-0-045582-2. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Loos, Viggo (1972). Helmfrid, Bjorn; Kraft, Salomon (eds.). Kulturen i Norrköping från 1800-talets mitt till 1914. Norrköpings historia V. [Նորչյոփինգի մշակույթը 19-րդ դարի կեսերից մինչև 1914 թվական. Նորքյոպինգի պատմություն V.] (Swedish). Norrkoping: Norrköpings kommuns historiekommitté. էջեր 109f.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Martinson, Moa (1988). My mother gets married. Translated by Lacy, Margaret S. New York, N.Y.: Feminist Press at the City University of New York. ISBN 0-935312-99-4.
  • Martinson, Moa (1990). Kungens rosor [The King's Roses]. Legenda pocket, 99-0500049-6 (Swedish) (3 pocket ed.). Stockholm: Legenda. ISBN 91-582-1636-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Söderblom, Staffan (1994). Harry Martinsson. Litterära profiler, 99-1548962-5 (Swedish). Stockholm: Natur & Kultur. ISBN 91-27-03523-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Tigerstedt; Linder, Erik Hjalmar, eds. (1965). Ny illustrerad svensk litteraturhistoria. [D. 5], Fem decennier av nittonhundratalet [Շվեդական նոր պատկերազարդ գրականության պատմություն. [Դ. 5], Քսաներորդ դարի հինգ տասնամյակ] (Swedish) (4., omarb. och utökade uppl. av Fyra decennier av nittonhundratalet ed.). Stockholm: Natur & Kultur. {{cite book}}: More than one of |editor= and |editor-last= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Witt-Brattström, Ebba (1988). Moa Martinson: skrift och drift i trettiotalet [Մոա Մարտինսոն. Գրառումներ և թափառումներ երեսունականներին] (Swedish). Stockholm: Norstedt. ISBN 91-1-883422-1. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, Bengt E. (2011). Brev kring en resa utan mål : Harry, Moa och herrarna Bonnier [Նամակներ անվերջանալի ճանապարհորդության մասին. Հարրին, Մոա և Բոնիեր տղամարդիկ]. Harry Martinson-sällskapets årsbok 2011. Olofström: Vekerum. ISBN 978-91-86722-91-3.
  • Boman, Glann, ed. (1978). Moa i brev och bilder: ett urval [Մոան նամակներով և նկարներով. Ընտրանի]. Stockholm: Askild & Kärnekull. ISBN 91-7008-620-6.
  • Erfurth, Sonja (1987). Harry Martinson och Moa: 1920–1931 [Հարրի Մարտինսոն և Մոա։ 1920-1931 թթ]. Stockholm: Bonnier. ISBN 91-0-047061-9.
  • Furuland, Gunnel (2009). De skrev för livet: Moa och de svenska kvinnliga arbetarförfattarna [Նրանք գրել են իրենց կյանքի համար՝ Մոան և շվեդ բանվոր դասակարգի հեղինակները]. Stockholm: De litterära sällskapens samarbetsnämnd (DELS).
  • Olander, Johanna (2000). Lita på en karl, man skulle ha stryk!: Moa Martinsons "Kyrkbröllop" ur ett genusperspektiv [Ես պետք է վրդովվեմ տղամարդուն վստահելու համար. Մոա Մարտինսոնի «եկեղեցական հարսանիքը» գենդերային տեսանկյունից]. Stockholm: Univ., Litteraturvetenskapliga inst.
  • Stiernstedt, Marika (1995). Marika Stiernstedt om Moa Martinson [Մարիկա Շտիերնշտեդտը Մոա Մարտինսոնի մասին] (Nyutg ed.). Sällsk. Moas vänner.
  • Witt-Brattström, Ebba (2012). [Ebba Witt-Brattström I Moas sak: från ny Moaforskning till Moaprisets historia] [Մոայի գործը։ Մոայի նոր ուսումնասիրոթյունից մինչև Մոա մրցանակի պատմություն]. Sällskapet Moas vänners skriftserie 1. Stockholm: Sällskapet Moas vänner. {{cite book}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոա Մարտինսոն» հոդվածին։