Մարտին Անդերսեն-Նեքսյո
Մարտին Անդերսեն-Նեքսյո դանիերեն՝ Martin Andersen Nexø | |
|---|---|
| Ծննդյան անուն | դանիերեն՝ Martin Andersen |
| Ծնվել է | հունիսի 26, 1869[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոպենհագեն, DK[4] |
| Վախճանվել է | հունիսի 1, 1954[4][1][2][…] (84 տարեկան) |
| Վախճանի վայր | Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4] |
| Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն |
| Մասնագիտություն | լրագրող, գրող և ինքնակենսագիր |
| Քաղաքացիություն | Դանիայի Թագավորություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Ditte, daughter of Man?, Dryss? և Pelle the Conqueror? |
| Կուսակցություն | Դանիայի կոմունիստական կուսակցություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Johanna Andersen-Nexö?[5] |
| Մարտին Անդերսեն-Նեքսյո Վիքիքաղվածքում | |
Մարտին Անդերսեն-Նեքսյո (դանիերեն՝ Martin Andersen Nexø, իսկական ազգանունը՝ Անդերսեն, կեղծանունը՝ Նեքսյո, հունիսի 26, 1869[1][2][3][…], Կոպենհագեն, DK[4] - հունիսի 1, 1954[4][1][2][…], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), դանիացի գրող, կոմունիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1869 թվականի հունիսի 26-ին Կոպենհագենում, քարտաշ-բանվորի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է զրկանքների մեջ, թողել է դպրոցը, աշխատել որպես սևագործ բանվոր, մասնակցել բանվորական հավաքներին, ծանոթացել գիտական սոցիալիզմի գաղափարներին։ Մահացել է 1954 թվականի հունիսի 1-ին Դրեզդենում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ստվերներ»–ը, լույս է տեսել 1898 թվականին։ «Պելլե-նվաճող» (հրատարակված 1—4, 1906—1910 թվականներին) վեպում արտացոլել է բանվոր դասակարգի դրությունը։ «Դանգորդի մարդիկ» (1915 թվական) դրամայում և «Դիտեն՝ մարդկության զավակ» (հրատարակված 1—5, 1917—1921 թվականներին) վեպում նկարագրել է հասարակ մարդու ողբերգական ճակատագիրը։ «Երիտասարդ օրվան ընդառաջ» (1923) գրքում պատմել է ԽՍՀՄ-ում կատարած ճանապարհորդության մասին։ «Երկու աշխարհ» (1934) և «Զեոներդ հեռու» (1935) գրքերը նվիրված են սոցիալիստական հասարակարգի առավելությունների բացահայտմանը։ Հայտնի է «Մորտեն Կարմիր» (1945), «Կորսված սերունդ» (1948) և «Ժանետ» (անավարտ, հրատարակված 1957 թվականին) եռապատումը։ 1944–1945 թվականներին ապրելէ ԽՍՀՄ-ում, 1945 թվականին վերադարձել է Դանիա։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Գերմանիայում։ Արժանացել է Գերմանիայի ազգային մրցանակի։ Եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի (1950—1954) և «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինյան մրցանակների միջազգային կոմիտեի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 90. — ISBN 978-2-221-06888-5
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Андерсен-Нексё Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Neues Deutschland (գերմ.) — SED, 1946. — ed. size: 41114 — ISSN 0323-3375
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Faith Ingwersen and Niels Ingwersen: Quests for a Promised Land. The Works of Martin Andersen Nexø. 1984.
- Henrik Yde: Det grundtvigske i Martin Andersen Nexøs liv ('The Grundtvig'ian in the life of Martin Andersen Nexø', doctors thesis, 1991)
- Henrik Yde: Martin Andersen Nexø. An Introduction. (in Nordica, vol. 11. 1994).
- Haugan, Jørgen. Alt Er Som Bekendt Erotik – En Biografi Om Martin Andersen Nexø (Norwegian: Copenhagen, 1998)

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Անդերսեն-Նեքսյո» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Անդերսեն-Նեքսյո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 389)։ |
- Հունիսի 26 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 1 մահեր
- 1954 մահեր
- ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Դանիացի գրողներ
- Ինքնակենսագիրներ
- Լրագրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դանիացի վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Դանիացի մանկագիրներ
- Դանիացի վիպասաններ
- Դանիացի լրագրողներ