Մոա Մարտինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոա Մարտինսոն
շվեդերեն՝ Moa Martinson
Moa Martinson, 1957.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1890(1890-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրQ18334800?, Linköping Municipality, Էստերգյոտլանդ, Շվեդիա[4][1]
Վախճանվել էօգոստոսի 5, 1964(1964-08-05)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրQ10674046?, Շվեդիա[4][1]
Մասնագիտությունգրող
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Ժանրերproletarian literature?
Գրական ուղղություններproletarian literature?
ՊարգևներԻննի գլխավոր մրցանակ
ԱմուսինՀարրի Էդմունդ Մարտինսոն
Moa Martinson Վիքիպահեստում

Մոա Մարտինսոն, ծննդյան անունը՝ Հելգա Մարիա Սվարտս, երբեմն արտասանվում է Սվարտց (շվեդերեն՝ Moa Martinson, Helga Maria Martinson կամ Swartz, նոյեմբերի 2, 1890(1890-11-02)[1][2][3][…], Q18334800?, Linköping Municipality, Էստերգյոտլանդ, Շվեդիա[4][1] - օգոստոսի 5, 1964(1964-08-05)[1], Q10674046?, Շվեդիա[4][1]), շվեդական պրոլետարական գրականության առավել նշանավոր հեղինակներից մեկը[Ն 1]։ Նրա նկրտումն էր՝ փոխել հասարակությունը իր հեղինակության միջոցով և ներկայացնել բանվոր դասակարգի պայմանները, ինչպես նաև կանանց անհատական զարգացումը[5]։ Նրա գործերը ներկայացնում են բանվոր-կնոջ մայրության, սիրո, աղքատության, քաղաքականության, կրոնի, ուրբանիզացման և ծանր ապրուստի պայմանները[5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինսոնը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 2-ին՝ Վորդնես քաղաքի Լինքոփինգ մունիցիպալիտետում։ Նրա մայրը՝ Քրիստինա Սվարցը (երբեմն արտասանվում է Քրիստինա Շվարց), ծառայում էր որպես սպասուհի։ Նրա հոր մասին ստույգ գրառումներ չկան, սակայն, ըստ հետազոտողներ Անիկա Յոհանսոնի և Բոննի Ֆեստիի, նա, հավանաբար եղել է Անդերս Թեոդոր Անդերսոնը, մի մշակ, որն այդ ժամանակ Շվարցի հետ ծառայել է Մուտալայի Kärr ֆերմայում[Ն 2]։ Քանի որ, ըստ այդ ժամանակաշրջանի բարքերի, Մարտինսոնը կրծքի տակ կրում էր այսպես կոչված ապօրինի երեխա, հետևաբար ծննդաբերելու համար ստիպված էր գնալ ծնողների տուն։ Սվարտցի հայրը՝ Նիլս Պետր Սվարտցը, աղքատ զինվոր էր, ով ապրում էր իր կնոջ, Կարին Օլոֆսդոթերի հետ, Վարդնասի (շվեդերեն՝ Vårdnäs) մի կիսավեր ագարակում [Ն 3][Ն 4]։ 1891 թվականի փետրվարի 17-ին, Սվարտցը երեխայի ապրուստադրամ ստանալու նպատակով դատական հայցով դիմեց շրջանային դատարան ընդդեմ Անդերսոնի[Ն 6][Ն 8], որտեղ երկու վկա ցուցմունք տվեցին, որ նրանք տեսել են նրան և Անդերսոնին նույն անկողնում երեխայի հնարավոր բեղմնավորման ժամանակաշրջանում։ Անդերսոնը չկարողացավ դատարան ներկայանալ փետրվարին, ինչպես նաև հաջորդ երկու լսումներին։ Ի վերջո, երբ Սվարտցը հայտարարեց, որ Անդերսոնը գնացել է Ամերիկա, դատավարությունը դադարեցվեց[Ն 5]։

Նորչյոպինգի (շվեդերեն՝ Norrköping) տեքստիլ ֆաբրիկաներից մեկը, 1953 թվական

Հոր ինքնությունը Մարտինսոնի համար անհայտ է մնացել ամբողջ կյանքի ընթացքում, բայց ենթադրությունները, թե ով կարող էր լինել, նրան ոգեշնչում էին։ Աղախին մայր (շվեդերեն՝ Pigmamma) գրքում նա իր մոր իրավիճակը պատկերում է որպես ամուսնացած տղամարդուց հղիացած[Ն 9]։ Մեկ այլ դեպքում նա կարծում է, թե հայրն ամուսնացած տղամարդ է, ում աշխատողներից է եղել իր մայրը[Ն 5]։ Հոր վերաբերյալ նրա խորհրդավոր հայացքները ժամանակի ընթացքում հետզհետե նվազեցին։ Տասներկու տարի անց գրված իր՝ Մայրս ամուսնանում է (շվեդերեն՝ Mor gifter sig) գրքում, պարզորոշ երևում է, թե որքան է Մարտինսոնը արհամարհել իր բացակայող հորը։ Եվս վեց տարի անց գրված Փետուրե նամակը (շվեդերեն՝ Fjäderbrevet) գրքում, նրա մասին ընդհանրապես ոչ մի հիշատակություն չկա[5]։

Կյանքի առաջին տարիներին Մարտինսոնն ապրում էր հայրական տատիկի, պապիկի և նրանց կրտսեր դստեր՝ Հուլդայի հետ, մինչ Սվարտցն աշխատում էր որպես սպասուհի կամ Նորկոպինգի տեքստիլ գործարաններում[Ն 3]։ Մարտինսոնի կյանքի վաղ տարիների ժամանակաշրջանի պաշտոնական գրառումների և նրա գրքերի միջև կան բազմաթիվ անհամապատասխանություններ։ Սրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են նրանով, որ նրա պատմությունները հիմնված են ընտանիքի բանավոր պատումների վրա։

1892 թվականին պապը հիվանդացավ և մահացավ, և տատը այլևս չէր կարող շարունակել Մարտինսոնի հոգսերը հոգալ, ուստի նա գնաց մոր հետ ապրելու։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, թե որտեղ են նրանք ապրել մինչև 1894 թվականը, երբ տեղափոխվել են Նորկոպինգ։ Սվարցը շատ քիչ գումար էր վաստակում։ 1894-1896 թվականներին նա աշխատել է Նորկոպինգի բրդի մանածագործական գործարաններում, որտեղ աշխատանքային պայմանները ծայրաստիճան վատ էին, իսկ աշխատավարձերը՝ ցածր[5]։ Դեռ դպրոցական տարիներին Մարտինսոնը ուներ խորթ հայր՝ Ալֆրեդ Կարլսոն, որին նա նկարագրել է որպես ալկոհոլիկ։ Նա երբեմնի սթեյթեր էր[Ն 10], որը վաստակում էր Նորկոպինգի մերձակայքի գյուղական շրջաններում։ Նա ամուսնացել է Սվարտցի հետ 1896 թվականի մարտի 11- ին[Ն 4], և նրանք ունեցել են ևս երեք դուստր, բայց նրանք բոլորն էլ ծնվելուց մի քանի օր հետո մահացել են։

Տեքստիլ գործարանում մի քանի տարի աշխատելուց հետո ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվել է Օստերյոտլանդի տարբեր շրջաններ՝ ժամանակավոր հաստատվելով այնտեղ, որտեղ աշխատանք կար։ Սա ազդել է Մարտինսոնի կրթության վրա, քանի որ նրանք ընդամենը մի քանի ամիս էին մնում միևնույն վայրում։ Չնայած դրան, 1903 թվականին՝ վեց տարի անց, նա բարձր գնահատականներով է ավարտել դպրոցը։ Նա մկրտվել է 1905 թվականին Ֆինսպոնգի մունիցիպալիտետի Ռիսինջ եկեղեցում, որից հետո առաջին աշխատանքն է ստացել Վիկբոլանդետի ֆերմայում։

Մարտինսոնի Կանայք և խնձորենիները (շվեդերեն՝ Kvinnor och plppleträd) գրքում, որը լույս է տեսել Նորկոպինգում, նա նկարագրում է այն ծանր և անողոք իրավիճակը, որում գտնվում էին ինքն ու մայրը 1890-ական թվականների ընթացքում։ Գրքի պատճառով Մարտինսոնը մեղադրվեց աջակենտրոն քննադատների կողմից զազրախոսության համար, բայց Մարտինսոնն ասում էր, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է[5]։ Ընտանիքի տարբեր կացարաններ տեղափոխվելը և տեղափոխված տարբեր օթևանները նկարագրված են Եկեղեցական հարսանիք (շվեդերեն՝ Kyrkbröllop) և Մայրս ամուսնանում է գրքերում, ինչպես նաև Ես հանդիպել եմ բանաստեղծին (շվեդերեն՝ Jag möter en diktare») կարճ պատմվածքներից մի քանիսում[Ն 4]։

Խոհանոցի սպասուհի և պահեստապետ-խոհարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա մարտինսոնի աստիճանները, 80 աստիճան, Սիլթենում, Նորչոպինգ

Տասնհինգ տարեկանում նա կրթություն է ստացել որպես խոհարար-պահեստապետ-խոհարար (անգլ.՝ pantry chef)[5], այն ժամանակ, նա այդ մասնագիտությամբ ամենաերիտասարդն էր Շվեդիայում[Ն 11]։ 1906 թվականի ամռանը նա աշխատել է որպես խոհանոցի սպասուհի, Նորչյոպինգի արվեստի և արդյունաբերության ցուցահանդեսի գլխավոր ռեստորանում։ Այն գտնվում էր Syltberget- ի գագաթին, ռեստորան կարելի էր հասնել 80-աստիճանանոց սանդուղքով։ Թագավորի վարդերը (շվեդերեն՝ Kungens rosor) վեպում Մարտինսոնը պատմում է ռեստորանում իր աշխատանքի մասին և նշում է սանդուղքները։ Վեպը ստացել է իր անունը այն զրույցից, որը նա ունեցել է ցուցահանդեսում Շվեդիայի թագավոր Օսկար II-ի հետ 1906 թվականի հուլիս 3-ին[6][7]։ Խոսակցությունը ծաղիկների շուրջ էր ընթացել, որոնց մասին թագավորն ասել էր, որ զգում է, որ նրանք հոգի ունեն։ Ըստ 2016 թվականի տվյալների, աստիճանները պահպանվում են․ դրանք ստացել են Մոա Մարտինսոնի աստիճաններ անունը[6][8]։

1906 թվականին Մարտինսոնն աշխատանք ստանալու հույսով տեղափոխվել էր Ստոկհոլմ, բայց դա նրա սպասվածից ավելի դժվար ստացեց։ 1907-1909 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ նա ստիպված եղավ վերադառնալ Նորկոպինգ։ Այս շրջանում նա հետևում էր այն իրադարձություններին, որոնք վերաբերում էին աշխատանքի շուկայի մտահոգություններին։ Մարտինսոնի կյանքի այս ժամանակահատվածն էական ազդեցություն ունեցավ նրա քաղաքական ներգրավվածության վրա։ Նա նաև բանաստեղծություններ էր գրում և իր հավաքածուն ուղարկել է նոտարին, որը հետաքրքրված էր գրականությամբ, բայց նրա աշխատանքը մերժվել է[5]։ Հետագայում նա նկարագրել է բանաստեղծությունները որպես «բարձր», քանի որ նրա կարծիքով հենց այդպիսի տեքստեր պետք է գրվեն[Ն 3]։

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908-1909 թվականներին Մարտինսոնն աշխատել է որպես պահեստպետ Շվեդիայի ռեստորաններում և հյուրանոցներում։ 1909 թվականի ձմռանը նա Օսմոյում ծանոթացել է Կառլ Յոհանսոնի հետ։ Նա ինը տարի մեծ էր Մոայից, և քարի մշակող էր, որն ապրում էր իր եղբոր՝ Վալֆրիդի և հոր՝ Յոհան Պետերի հետ Յոհանեսդալ կոչվող տորպում (torp-հողամաս), Օսմոյի և Սորունդայի միջև գտնվող անտառներում[Ն 4]։ 1909 թվականի մարտին Մարտինսոնը հղիացել է, և Յոհանսոնն ամուսնության առաջարկություն է արել, բայց Մարտինսոնը վստահ չէր, որ ուզում է ամուսնանալ նրա հետ։ Չնայած դրան, նա և Կարլը տեղափոխվել են Յոհանեսդալ և իր Անտեսանելի սիրեկանը (շվեդերեն՝ Den osynlige älskaren) գրքում նա գրել է որպես մայր և կին իր կյանքի առաջին տարվա մասին, Յոհանեսդալում իր կյանքի ծանր պայմանների մասին և այն մասին, թե ինչպես էր հուսահատությունից ցանկանում հեռանալ[5]։

1910 թվականին ծնվել է նրա առաջին որդին՝ Օլոֆը, իսկ 1922 թվականին նա և Յոհանսոնը ամուսնացել են։ Պատճառը, որ նա այդքան երկար տատանվում էր ամուսնանալ, մասամբ պայմանավորված էր Յոհանսոնի՝ խմիչքի նկատմամբ թուլությամբ և մասամբ նրանով, որ չէր ցանկանում ապրել մութ անտառում[Ն 4]։ Օլոֆի ծնվելուց հետո ընտանիքը մի քանի տարում բազմանդամ է դարձել։ 1911 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Թորը, որին հաջորդել են ևս երեք որդի՝ 1913 թվականին՝ Էրիկը, 1914 թվականին՝ Մանֆրեդը և 1916 թվականին՝ Քնութը[5]։ Քնութի ծնունդն առանձնապես ծանր է եղել, քանի որ նա ստիպված էր ծննդաբերել բոլորովին մենակ, տորպի խոհանոցի հատակի վրա[Ն 12]։ Մարտինսոնը պատմել է ծննդաբերության մասին Կանայք և խնձորենիները (շվեդերեն՝ Kvinnor och äppelträd)[Ն 13] նովելում, որը «Շվեդիայի գրականության ծննդաբերության ամենաազդեցիկ նկարագրություններից մեկն» է համարվում[Ն 14]։

Կյանքն աղքատ և ծանր է եղել Յոհաննեսդալում, բայց որդիների դաստիարակությունը կարևոր էր Մարտինսոնի համար։ Նա դեմ է եղել երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությանը և ընդդիմացել է ռազմատենչ ռոմանտիկական նացիոնալիզմին, որն այդ ժամանակահատվածում դասավանդվում էր դպրոցներում[5]։

Քաղաքական ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա Մարտինսոնի արձանը Նորկոպինգում, քանդակագործ՝ Պետեր Լինդե

Մարտինսոնը քաղաքականությամբ սկսել է հետաքրքրվել 1921 թվականին, երբ Շվեդիայում գործազրկության մակարդակն աճել էր առավել, քան երբևէ, և 1922 թվականին նա և Յոհանսոնը միացել են Շվեդիայի աշխատավորների կենտրոնական կազմակերպությանը, որտեղ Մարտինսոնը շատ ակտիվ է գործունեություն է ծավալել[5]: Ինքնակրթությունը շարունակելու համար նա կարդում էր Ֆյոդոր Դոստոևսկու, Էմիլ Զոլայի, Մաքսիմ Գորկու և Մարտին Անդերսեն Նեքսյոյի գործերը։ Աշխատողների ավելի լավ վարձատրության և պայմանների և ցանկացած համատեքստում խոսելու ունակության իր քաղաքական հետաքրքրության պատճառով նա առաջադրվել է Սորունդայի ավագանու ընտրություններում, որտեղ նա ներկայացնում էր բանվորական կուսակցությունը[Ն 15]։ Նա հրաժարական է տվել 1926 թվականին[5]։ 1922 թվականի նոյեմբերին Մարտինսոնը գրել է իր առաջին հոդվածը[Ն 16] Աշխատավորըշվեդերեն՝ Arbetaren») սինդիկալիստական թերթի կանանց համար նախատեսված էջում[Ն 17]։ Նա շարունակել է գրել թերթի համար, և արդեն 1923 թվականին ամենշաբաթյա հոդվածներ է հրատարակել Արբեթարենում։ Իր հոդվածներում նա գրում էր այն մասին, թե ինչպես տղամարդիկ և կանայք պետք է միասին աշխատեն աշխարհն էլ ավելի լավ դարձնելու համար։ Նա մասնակցում էր բազմաթիվ բանավեճերի, հատկապես կանանց հիմնախնդիրների շուրջ[5]։

Arbetaren- ի հետ աշխատանքի համար նա զարգացրել է գրելու հմտությունները, թեև իր հոդվածներում հաճախ էր խոսում սահմանների մասին, նա էլ ավելի հեռու է գնացել 1924 թվականին, երբ գրել է, որ կանայք և տղամարդիկ հավասար աշխատանքի դիմաց պետք է ստանան հավասար վարձատրություն։ Ամսագրում վեճեր են սկսվել, որի արդյունքում Մարտինսոնը հրաժարվել է թերթից, բայց Արբետարենում նրա ունեցած ներդրման շնորհիվ, նա արդեն հայտնի էր դարձել հանրությանը, թեև հիմնականում սինդիկալիստական շրջանակներում[5]։

Մարտինսոնի վրա էական ազդեցություն գործած հեղինակներից մեկը եղել է Մարտին Անդերսեն Նեքսյոն։ Առաջին անգամ էր, որ նա ներկայացնում էր իր գրական ստեղծագործության փորձը։ Նա նամակ էր գրել նրան՝ պատմելով իր անձնական կյանքի մասին, ինչպես նաև ուղարկել էր մի հոդված, որը նա գրել էր Արբետարենի համար։ Նեքսյոն դրական պատասխանել էր՝ ասելով, որ նա պետք է գիրք գրի իր կյանքի մասին։ Շատ չանցած՝ Մարտինսոնը սկսել է գրել «Աղախին մայրը» գիրքը («շվեդերեն՝ Pigmamman»): 1925 թվականին նա աշխատել է նոր ամսագրի համար, որը կոչվում է Մենք կանայք (շվեդերեն՝ Vi kvinnor), որտեղ նա իր ներդրումն է ունեցել հոդվածներով, վեպերով և ֆելյետոններով (causeries)[5]։

Ամսագրի հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի ապրիլին Մարտինսոնի երկու ամենակրտսեր որդիները՝ Մանֆրեդն ու Քնութը, անցան սառույցների միջով և խեղդվեցին տորպի մոտ, Ստիրան լճում։ Մարտինսոնն ամայացած էր զգում[Ն 3][5][Ն 18][Ն 19]։ Նա անընդհատ աշխատում էր, որպեսզի իր վիշտը խեղդած պահեր[Ն 4]։

1925 թվականի սեպտեմբերին Վի Կվինորը դադարեց գործել, և Մարտինսոնը շուտով սկսեց նորից աշխատել Արբետարենում։ Նա նաև աշխատել է Բրանդ թերթի համար 1925 թվականի ապրիլին, և դարձել է Ստոկհոլմի քաղաքական շրջանակների մաս։ 1924-1925 թվականներին նա գրել է իր առաջին պատմվածքը՝ Սպասուհի մայրիկ (շվեդերեն՝ Pigmamma), և 1927 թվականին այն թողարկվել է որպես սերիալ Բրենդ[Ն 15] պարբերականում։ 1926 թվականի հունիսին լույս տեսավ նրա առաջին հոդվածը Arbetarekuriren-ում (Սինդիկալիստների ֆեդերացիա)[5], իսկ 1927 թվականին նրա աշխատանքը տպագրվեցին Templar-kuriren («Ժուժկալության շարժման սուրհանդակ» - temperance movement), Arbetaren և Nynäshamns-posten («Նյունեսհամն փոստը») պարբերականներում[Ն 18]։ Այդ տարվա հոկտեմբերին նա նաև գրում էր Tidevarvet («Դարաշրջանը») ամսագրի համար, որը քաղաքականապես ռադիկալ ամսագիր էր կանանց համար, որը հրատարակվում էր Fogelstad Citizen School for Women-ը (Ֆոգելեսթադի քաղաքացիական դպրոց կանանց համար) Էլին Վուգների խմբագրությամբ։ Նրա առաջին ներդրումը հոդված էր գործազուրկ տղամարդկանց կանանց մասին։ Նա այն գրեց նոր ստորագրությամբ՝ Մոա, որովհետև չէր ցանկանում, որ իր սինդիկալիստական շրջանակները տեսնեն, որ նա աշխատում է լիբերալ ամսագրի համար։ Այնուամենայնիվ, Tidevarvet- ի համար նրա աշխատանքը հիմնականում վեպեր և պատմություններ էին, և նրա քաղաքական հոդվածները դեռ հրապարակվում էին սինդիկալիստական մամուլում[5]։ Նա գտել էր Մոա անունը դանիացի հեղինակ Յոհաննես Վ․ Ենսենի Jökeln (Bræen ) վեպում, որտեղ «Մոա» կերպարը նկարագրվում էր որպես մարդկության առաջին մայր[Ն 4]։

1927 թվականի նոյեմբերին Մարտինսոնը մեկնեց Գյոթեբուրգ Arbetare-kuriren-ի գլխավոր խմբագիր Վելինդերի խնդրանքով։ Նա հուսով էր, որ թղթակցելու աշխատանք կառաջարկի, բայց փոխարենը Վելինդերը ցանկանում էր, որ նա իր տանը որպես տնային տնտեսուհի աշխատեր և ամսագրի համար որոշ բաներ գրեր՝ իր տանը սնունդ և ապաստան ստանալու դիմաց։ Մարտինսոնը մերժեց առաջարկը[Ն 4]։ Խմբագրատանը նա առաջին անգամ հանդիպեց Հարի Մարտինսոնին։ Նա նախկին նավաստի էր[Ն 18], այժմ խոպանչի (անգլ.՝ hobo) գրող, ով հրապարակվել է Brand և Arbetare-kuriren պարբերականներում, այդ պատճառով էլ նա լսել էր նրա մասին և կարդացել էլ նրա որոշ աշխատանքները[5]։

Յոհանսոնի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինսոնի ՝ Յոհանեսդալ վերադառնալուց որոշ ժամանակ անց, նրա ամուսինը սկսեց տառապել նյարդային խանգարումով։ Նա սկսեց զգայապատրանքներ ունենալ և չէր կարողանում ուտել կամ քնել։ Մարտինսոնը փորձում էր նրան բժշկի տանել, բայց վերջինս հրաժարվեց։ 1928 թվականի հունվարի 14-ին, Յոհանսոնը ինքնասպան եղավ բերանի մեջ դնելով դինամիտի բռնակը և ապահովիչը այրելով[Ն 18]։ Նախքան այդ, Մարտինսոնը երկար ժամանակ էր, որ ցանկանում էր ամուսնալուծվել, քանի որ նրանց ամուսնությունը թեթև չէր։ Յոհանսոնի մահից հետո նրա տնտեսական վիճակը ծանրացավ։ Մարտինսոնի ընկերները Ստոկհոլմում սկսեցին միջոցներ հավաքել և կարողացան 3300 SEK հավաքել՝ նրա ֆինանսական իրավիճակը թեթևացնելու համար։ Երկու որդի և ամուսին կորցնելով՝ Մարտինսոնը խորապես ընկճված էր դարձավ։ 1928 թվականի մարտին նա վերցրեց մեքենագրության դասընթաց Ֆոգելսթագի քաղաքային կանանց դպրոցում և երբ ավարտեց արդեն հանդես էր գալիս որպես Մոա[5]։ Ֆոգելսթագում գտնվելու ընթացքում նա նամակ էր ստացել Հարի Մարտինսոնից, որը հարցնում էր, թե արդյոք Մարտինսոնը կարող է գալ և մի որոշ ժամանակ մնալ Յոհաննեսդալի տորպում, որպեսզի ինքը կարողանա աշխատե:լ Նա ժամանեց 1928 թվականի ամռանը[5]։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի ամռան ընթացքում Մարտինսոնը և Հարրին սիրահարվեցին։ Այնուամենայնիվ, 1928-1929 թվականներին նա ավելի ընկճված էր դարձել, և 1929 թվականի մարտին նրան հոսպիտալացրեցին Սեդերտիլյեի (շվեդերեն՝ Södertälje) հիվանդանոցում։ Մարտինսոնի հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հարրին ապրում էր Յոհանեսդալում, և նրանք շփվում էին նամակների միջոցով[5]։ 1929 թվականի հոկտեմբերի 3-ին նրանք ամուսնացան։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 1930 թվականի մայիսին, Հարիին ախտորոշեցին տուբերկուլյոզ, Մարտինսոնին հուսահատության հասցնելով[5]։

Հարի Մարտինսոնը 1943 թվականին

Զույգը շատ քիչ գումար ուներ, այնպես որ 1932 թվականին Մարտինսոնը հրատարակիչ Թոր Բոնյերին ուղարկեց Մարդը կառուցեց (շվեդերեն՝ En man byggde) սևագիրը։ Նա շարունակեց այն հաջորդ տարվա ընթացքում, և երբ այն ավարտվեց, գրքի վերնագիրը փոխվեց Կանայք և խնձորենիները (շվեդերեն՝ Kvinnor och Äppleträd): Այն տպագրվեց 1933 թվականին, որի տակ մակագրված էր «Մոա Մարտինսոն»[5]։ Ժամանակի և թեմայի պատճառով գիրքը դասակարգվեց որպես «մոդեռնիստական գրականություն»[9]։ Սա դարձավ Մարտինսոնի գրական դեբյուտը և այն մեծ ուշադրություն գրավեց։ Զուգահեռաբար, Հարրիին նևրոզ ախտորոշեցին, և Մարտինսոնը խորապես մտահոգված էր նրա համար։ Հարրին իրենից տասնչորս տարի փոքր էր, և նրանց ամուսնությունը հեշտ չէր[5]։ Որպես գրողներ, նրանք նույնպես շատ տարբեր ոճեր ունեին։ Մինչ Մարտինսոնին բնութագրում էին որպես անպաշտպան ռեալիստ, Հարրին նուրբ մոդեռնիստ էր[Ն 15]։

1933 թվականի ձմռանը նրանց ֆինանսական վիճակը բարելավվեց, և նրանք բնակարան վարձակալեցին Սալցշյոբադենում (շվեդերեն՝ Saltsjöbaden)՝ իրենց ամուսնության խնդիրները լուծելու հույսով։ 1934 թվականի սկզբին Հարրին տառապում էր ընկճվածությունից։ Մինչ այդ նա երբեք երկար ժամանակ չէր մնացել մի վայրում, ինչպես Մարտինսոնի հետ Յոհանեսդալում։ Նա սկսեց ժամանակ առ ժամանակ բացակայել բնակարանից առանց որևէ բացատրության, թե ինչու կամ ուր է գնում և կարող էր օրերով բացակայել։ Հարրիի ընկերները Մարտինսոնին մեղադրում էին նրա անհետացման մեջ, և նույնիսկ կային այնպիսիները, ովքեր հավատում էին, որ նա մեղավոր է ինչպես նրա ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ցավի համար։ Չգիտակցելով, թե որտեղ է եղել իր ամուսինը, Մարտինսոնը շուտով հուսահատվեց և սկսեց խանդել։ Նա նույնիսկ մասնավոր խուզարկու վարձեց, բայց երբ դա ոչինչ չտվեց, շուտով դադարացրեց հետամուտ լինել։ Մարտինսոնը տեղյակ չէր, որ Հարրին տնից հեռու գտնվելու ընթացքում սկսել էր հանդիպել այլ կնոջ հետ։ Ըստ Էնգմանի՝ կնոջ անունը Կարին Լ. էր, իսկ մեկ այլ աղբյուր՝ Սյոդերբերգը, խոսում է բանաստեղծ Կարին Բոյեի և մի քանի այլ կանանց հետ սիրային կապի մասին[10]։ 1934 թվականի ամռանը Հարրին խոստովանելով, որ հանդիպել էր մեկ այլ կնոջ, ասել էր, որ դադարել է հանդիպել։ Մարտինսոնը կատաղել էր, բայց ներել նրան[5]։

Այնուամենայնիվ, Կարինի հետ Հարրիի սիրավեպը չավարտվեց, և նույն ամռանը նրանք ուղևորվեցին Թյոլբերգ (շվեդերեն՝ Tällberg), Դալարնա։ Հարրին ասաց Մարտինսոնին, որ ինքը պետք է մենակ մնա, և լավ կլիներ, որ նրանք որոշ ժամանակ բաժանվեին։ Մի քանի շաբաթ անց Հարրին հոգնեց Կարինից և վերադարձավ Յոհանեսդալ։ Ամուսնության վերջին տարիներին նա շարունակում էր հեռու մնալ Մարտինսոնից և Յոհանեսդալից[5]։

Հրաժարում և ամուսնալուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի հունիսի 6-ին, Հարրի անսպասելիորեն թողեց Մարտինսոնին և Յոհանեսդալի տունը և կրկին ճանապարհ ընկավ, թողնելով Ծաղկած եղինջ (շվեդերեն՝ Nässlorna blomma) ձեռագիրը։ Երբ նրա գնալուց անցել էր տասը օր, Մարտինսոնը շվեդական ռադիոյում անձնական հեռագիր տեղադրեց[Ն 22], հորդորելով նրան տուն ve8adarnal: Հայտարարությամբ՝ Հարիի փախուստը հանրային հնչեղություն ստացավ, և պատմությունը տարածվեց թերթերում։ Զույգը թեև անուղղակի, բայց պահպանում էր իրար հետ կապը իրենց հրատարակիչների և ընկերների միջոցով։ Օգոստոսի 2-ին Մարտինսոնը գրեց Հարիին, որ նա պատրաստվում է ինքնասպան լինել, և որ ձեռագիրը պատրաստվում է իր հետ գերեզման տանել։ Նա ձեռագիրը թաղել էր անտառում։ Նամակը հասավ Հարիին այն ժամանակ, երբ նա աշխատում էր Ռոտերդամ գնացող նավի վրա։ Մեկ շաբաթ անց նա վերադարձավ տուն՝ Յոհանեսդալ, և նա, Մարտինսոնը և նրանց որդիներից մեկը, հանեցին ձեռագիրը[10]։

1934 թվականի օգոստոսին զույգերը հրավիրվել էին Մոսկվա, Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարին՝ Շվեդիայի պատվիրակության կազմում։ Գորկին դարձավ համագումարի առաջին նախագահը, որի ընթացքում ձևավորվեց սոցիալիստական ռեալիզմի նոր դոկտրինը[Ն 15]։ Մարտինսոնը հիանում էր կոմունիստական հասարակությամբ, իսկ Հարրին ցնցված էր Ստալինի անձի պաշտամունքից[11][10]։

1935 թվականի աշնանը Մարտինսոնի և Հարիի միջև լարվածությունը կարծես անհետացավ։ Նա աշխատում էր Mor gifter sig -ում[5]։ 1937 թվականին նա որոշեց լքել Բոնյեր հրատարակչությունը (շվեդերեն՝ Albert Bonniers förlag): Փոխարենը նա միացավ Tidens հրատարակչությանը, որը պատկանում էր Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Մարտինսոնը որոշեց հեռանալ, քանի որ 1934 թվականից նա տարաձայնություններ ուներ Թոր Բոննիերի հետ։ Նա Բոննիեր-հիմնադրի երկու թոռներից մեկն էր, ով այդ ժամանակ համատեղ ղեկավարում էր ընկերությունը։ Tidens-ի նրա ընտրությունը նույնպես մասամբ պայմանավորված էր քաղաքական պատճառներով։ Մարտինսոնի ստեղծագործությունները Tidens -ում սկսվեցին հրատարակվելը Ժամսլաքին հակառակ (շվեդերեն՝ Motsols) բանաստեղծությունների ժողովածուից սկսած։ Նա տասը տարի աշխատել է Մոցոլսի վրա։ Այն բաղկացած է քաղաքականության, սիրո և բնության մասին բանաստեղծություններից[5]։

1930-ական թվականների ընթացքում Մարտինսոնը ստամոքսի ուժեղ ցավեր ուներ։ Չնայած տարբեր բժիշկների կողմից արված մի քանի ախտորոշումներին, բուժում չկարողացավ գտնել և ցավը շարունակվեց։ 1937 թվականի հունիսին նա տեղափոխվեց Սյոդերտելյե հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ նրա կույրաղիքում խոշոր քարեր են կուտակվել։ Նա վիրահատվել է հունիսի 16-ին և հիվանդանոցում գտնվելու ընթացքում նա և Հարրին կապի մեջ էին նամակների միջոցով։ Հարրին սիրային նամակներ էր գրում, իսկ Մարտինսոնը, այնուամենայնիվ, դժվարանում էր նրան վստահել իր արտամուսնական կապերից հետո։ Նրա պատասխաններն այնքան էլ սիրային չէին, որքան Հարրիինը, և նրանց հարաբերությունները փչացան[5]: 1939 թվականի փետրվարի 8-ին Հարին ծնկներից մեկում ցավ զգաց և հոսպիտալացվեց։ Գարնանը նա հիվանդանոցում մնաց, իսկ հունիսի 13-ին դուրս գրվեց, որից հետո նա գնաց Ստոկհոլմ և մնաց ընկերների հետ։ Մարտինսոնի հետ կապը նա խզեց և 1939 թվականի ամռան կեսին, նա դիմեց ամուսնալուծության և երբեք չվերադարձավ Մարտինսոնի մոտ կամ Յոհանեսդալ[10][5]։ Նրանք իրավաբանական ապահարզան ստացան 1940 թվականի մարտին[5] և ամուսնալուծվեցին 1941 թվականին[10]։ Այդ ժամանակ Հարրին արդեն նշանվել էր իր երկրորդ կնոջ՝ Ինգրիդ Լագերկրանցի հետ[5]։ Նրանք ամուսնացած էին մինչև Հարրին 1978 թվականի փետրվարի 11-ին ինքնասպանություն գործեց Ստոկհոլմի Կարոլինսկայի համալսարանական հիվանդանոցում իր ստամոքսը մկրատով կտրելով, ինչը նկարագրվել է որպես հառա-քիրի ձևով, դեպրեսիայի պատճառով, որը պայմանավորված էր 1974 թվականին իր ստացած գրականության Նոբելյան մրցանակի հետ կապված հակասություններով[Ն 23][12]։

Մարտինսոնի և Հարիի ամուսնության մասին պատմվում է Շեմը (շվեդերեն՝ Tröskeln) հուշագրություններում (1982) իրենց ընկերոջ՝ շվեդ գրող Իվար Լո-Յոհանսոնի հուշերում[13]։ Մարտինսոնը նաև ապավինում էր Լո-Յոհանսոնին՝ Հարիին հաղորդագրություններ ուղարկելու համար, երբ վերջինս իր թափառումների մեջ էր, և նրա գտնվելու վայրն իրեն անհայտ էր[Ն 15]։

Հասուն տարիներ ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոա Մարտինսոնը 1956 թվականին

Շուրջ վեց տարվա ընթացքում Մարտինսոնը հրատարակել էր ութ գիրք և արժանացել քննադատների մեծ հարգանքի։ 1939 թվականի սեպտեմբերին սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, որը նա համարեց աշխատավոր դասակարգի համար ամենամեծ սպառնալիքը։ Նրա կարծիքով, ոչ սոցիալիստական երկրները աշխատողներին ուղարկում էին պայքարելու հանուն իրենց կողմից չկիսվող արժեքների։ Երբ պատերազմը հասավ խորհրդային մասնակցությանը, Մարտինսոնն այլ կարծիք ուներ և կարծում էր, որ ռուս աշխատողները պաշտպանում էին իրենց հեղափոխությունը[5]։

Ավելի շատ գումար վաստակելու և միայնությունից խուսափելու համար Մարտինսոնը մտավ նոր տարածք՝ կինոարտադրություն։ Այդ գործում նրան օգնեց ընկերուհին՝ դերասանուհի Նաիմա Ուիֆստրանդը։ Մարտինսոնը երկար սցենար գրեց, և այն ուղարկեց ռեժիսոր Լինդբերգին, որը հետաքրքրեց դրանով։ Մարտինսոնն առաջարկեց, որ նրանք կապվեն Շվեդական ֆիլմարտադրության (շվեդերեն՝ AB Svensk Filmindustri) (SF) հետ։ Այնուամենայնիվ, Մարտինսոնի նկրտումները չափազանց մեծ էին, և երբ նա անմիջապես ավանս պահանջեց և շուտափույթ պատասխան, SF- ն ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեց[5]։

1942 թվականի աշնանը, Մարտինսոնը հանդիպեց Կարլ Գունարսոնին, որին առաջին անգամ հանդիպել էր 1910 թվականին, երբ աշխատում էր որպես ավագ խոհարար Elfkarleö հյուրանոցում, Ջևլեից հարավ (շվեդերեն՝ Gävle): Գունարսոնը նույնպես գրող էր, և նրա հետ հանդիպումը Մարտինսոնին հիշեցնում էր 1910-ական թվականների տարիներին իր պատանեկության և Յոհանեսդալ տեղափոխվելու մասին։ Նրա հիշողությունները ձև են ստացել սիրային վեպում, որը կոչվում է Անտեսանելի սիրեկանը (շվեդերեն՝ Den osynlige älskaren)[5]։

1940-ական թվականների ընթացքում Մարտինսոնը Շվեդիայում հայտնի էր որպես «ժողովրդի մայր»։ Նրա գրքերը հասանելի էին լայն լսարանին, և այժմ նա ուներ ընթերցողներ, որոնք կարող էին նույնացվել իր նկարագրած միջավայրի հետ, փոխարենը մարդիկ ցնցված էին նրա նատուրալիստական տեսարաններից։ Նա ջանասիրաբար գրում էր և ուներ պատճառահետևանքային և բանավեճային հոդվածներ, որոնք տպագրվում էին ամենօրյա և շաբաթական շատ թերթերում։ Նա նաև հաճախ վարձվում էր դասախոսություններ վարելու համար և տարբեր շրջագայություններով ճանապարհորդում էր երկրով մեկ։ 1944 թվականին նա արեց իր ռադիոյի առաջին դեբյուտը։ Իր ուժեղ անհատականության պատճառով նրա ասածը և արածը ուշադրության էր արժանանում, և նա մոդել դարձավ Շվեդիայի շատ կանանց և առավելապես աշխատանքային դասի կանանց համար[5]։

1954 թվականի նոյեմբերին 83 տարեկան հասակում մահացավ Մարտինսոնի մայրը՝ Քրիստինա Սվարցը։ Նրանց հարաբերությունները շատ ամուր էին, և Մարտինսոնի մայրը ոչ միայն մեծ ազդեցություն ուներ Մարտինսոնի վրա, այլև ոգեշնչում էր նրան աշխատանքում[5]։ Մայրս ամուսնանում է գրքում նա նկարագրել է Սվարցին որպես իր լավագույն և ամենահուսալի ընկերը[Ն 15]։ Այդ ժամանակ Մարտինսոնի գրական հեղինակությունը ցածր էր, քանի որ այն նվազել էր տարիների ընթացքում։ Երբ 1960-ական թվականներին Մարտինսոնի առողջական վիճակը վատացավ, և նա դադարեց գրել։ Սակայն, չնայած գրողի հեղինակության անկմանը, Մարտինսոնը դեռ կարևոր նշանակություն ուներ բանվոր դասակարգի կանանց համար։ Չնայած նրա առողջությունը վատթարանում էր, նա հաճույքով բանավիճում էր և երբեք չէր դադարում արտահայտել իր զգացմունքները[5]։

1964 թվականի օգոստոսի 5-ին Մարտինսոնը մահացավ 73 տարեկան հասակում Սթրենգնեսի Սորունդա բնակավայրում[Ն 24]։ Նա թաղված է Սորունդայի եկեղեցում[Ն 11]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների ընթացքում Մարտինսոնը Հյուսիսային երկրներում ֆեմինիստական շարժման ժամանակ դարձել էր կին գրողների նմանակման մոդել[Ն 15]։ Ավելի վաղ՝ 1960-ական թվականների ընթացքում, շվեդ հեղինակ Էրիկ Հջալմար Լինդերը (Erik Hjalmar Linder) նրան պիտակվել է «թշվառության ուրախ ժամանակագիր»[14]։

1989-ին Մարտինսոնի անունով գրական մրցանակ է նշանակվել Աշխատավորների կրթական ասոցիացիայի ( Arbetarnas bildningsförbund, ABF) և Moa Martinson Society- ի կողմից։ Մոա մրցանակը (ռուս.՝ Moa-priset) ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է նրան, ով գրում է Մարտինսոնի ոգով[Ն 25][Ն 26]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինը հասարակության մեծ մրցանակ (անգլ.՝ The Nine Society's Grand Prize), 1944[Ն 27]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինսոնի ստեղծագործությունները[15]

  • PigmammaԱղախին մայր »), սերիալ (1928–29)  
  • Kvinnor och pppelträdԿանայք և խնձորի ծառերը »), վեպ (1933)  
  • Sallys sönerՍալիի որդիները »), վեպ (1934)  
  • RågvaktՏարեկանի պահակ »), վեպ (1935)  
  • Mor gifter sig (« Մայրս ամուսնանում է »), վեպ, Միա սերիա (1936)  
  • Drottning Grågyllen (« Գրեյգոլդ թագուհի »), պատմական վեպ (1937)  
  • Motsols ( «սլաքի հակառակ»), բանաստեղծություններ (1937)  
  • KirkbröllopԵկեղեցու հարսանիք »), վեպ Mia շարք (1938)  
  • Kungens rosorԹագավորի վարդերը »), վեպ Mia շարք (1939)  
  • Vägen under stjärnornaՃանապարհը աստղերի տակ »), պատմական վեպ (1940)  
  • Brandliljor (« Կրակ շուշաններ »), պատմական վեպ (1941)  
  • Armén vid horisontenԲանակը հորիզոնում »), էսսեներ և պատմվածքներ (1942)  
  • Den osynliga älskarenԱնտեսանելի սիրեկանը»), Բեթթի սերիա (1943)  
  • Bakom svenskvallen (« Շվեդական պատի հետևում »), հուշեր (1944)  
  • Kärlek mellan krigen (« Սերը պատերազմների միջև »), հուշեր (1947)  
  • Livets festԿյանքի տոն »), պատմական վեպ (1949)  
  • Jag möter en diktareԾանոթացա մի բանաստեղծի հետ»), հուշեր (1950)  
  • Du är den endaԴու մեկն ես »), Betty շարք (1952)  
  • Kvinnorna på KummelsjöԿանայք Կումելսյոյում »), պատմական վեպ (1955)  
  • Klockor vid sidenvägenԶանգերը մետաքսի ճանապարհին »), Բեթի սերիա (1957)  
  • HemlighetenԳաղտնիքը »), Բեթի սերիա (1959)  

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիգվակտ, հեռուստատեսային կինոնկար, նույնանուն վեպի հիման վրա, ռեժիսոր՝ Գորան Բոհման, գլխավոր դերում՝ Քրիստինա Էվերս[Ն 28] (1974)
  • Մոա, կենսագրական կինոնկար, ռեժիսոր՝ Անդերս Վահլգրեն, գլխավոր դերում՝ Գյունիլա Նյրոս՝ (Gunilla Nyroos)[Ն 29] (1986)։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրիկն ամուսնանում է շվեդերեն՝ Mor gifter sig, հիմնվելով նույն անունով վեպի վրա, ռեժիսոր՝ Պեր Սյորստանդ և գլխավոր դերերում՝ Գուրի Նորդվոլ, Հանս Վիգրեն և Նինա Ուլլերստամ[Ն 30] (1979)։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reimerthi Malin։ «Moa hjälpte läsarna förstå klassamhället» [Moa helped readers understand the class system]։ www.arbetaren.se։ Arbetaren։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  2. Sandelin Ann-Charlotte (ապրիլի 5, 2015)։ «På vandring i Moa Martinsons barndom» [A walk through Moa Martinson's childhood]։ www.kultursidan.nu։ Kultursidan.nu։ Վերցված է նոյեմբերի 26, 2015 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Engman Kerstin։ «Moas liv» [Moa's life]։ www.moamartinson.se։ The Moa Martinson Literary Society։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Johansson Liz։ «Berättelsen om Moa» [The story about Moa]։ www.hem.fyristorg.com։ Artic News։ Վերցված է նոյեմբերի 18, 2015 
  5. 5,0 5,1 5,2 Johansson Annika։ «Vem var Moa Martinsons far?» [Who was Moa Martinson's father?]։ www.ogf.info։ Östgöta Genealogiska Förening։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2015 
  6. Գործարանը որում այդ ժամանակ նա աշխատում էր վերանվանված էր Լունդին[Ն 5]։
  7. «Tingsrätt»։ www.ne.se։ Nationalencyklopedin։ Վերցված է 26 November 2015 
  8. Tingsrätten, up until 1971 called häradsrätten.[Ն 7]
  9. «Moa Martinson»։ www.ne.se։ Nationalencyklopedin։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  10. statare- Շվեդիայի գյուղատնտեսության պայմանագրային աշխատող, ով պետք է ամուսնանացած լիներ, որի ընտանիքին ապահովում էին հասարակ մի բնակարանով, և աշխատանքը վարձատրվում էր բնամթերքով։
  11. 11,0 11,1 «Johannesdal - Moas torp» [Johannesdal - Moa's torp]։ www.visitnynashamn.se։ Nynäshamns Turistbyrå։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 4, 2016-ին։ Վերցված է ապրիլի 12, 2016 
  12. Tell Lisbeth (հուլիսի 27, 1997)։ «DN-gratulerar: Moa – eländets expert. Namnsdag. Moa Martinsons privatliv överträffade nästan hennes romaner» [DN congratulates: Moa – misery's expert. Namesday. Moa Martinsson's private life almost exceeded her novels.]։ www.dn.se։ Dagens Nyheter։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 27, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2015 
  13. Eng Tord (2012)։ «Männen i Moa Martinsons Kvinnor och äppelträd» [The men in Moa Martinson's Women and Apple trees]։ www.su.se։ Stockholm University։ Վերցված է նոյեմբերի 19, 2015 
  14. Larsson Kim։ «Evelina Walander: Författarbibliografi: Moa Martinson, del 1» [Evelina Walander: Author biography: Moa Martinson, part 1]։ www.eremonaut.se։ Eremonaut։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 20, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2015 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Liukkonen Petri (2008)։ «Moa Martinson (1890-1964) - original name Helga Maria Swartz»։ Books and Writers։ Finland: Kuusankoski Public Library։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2014-ին։ Վերցված է փետրվարի 23, 2016 
  16. Nilsson Johan։ «Moa Martinson och de tiotusen timmarna» [Moa Martinson and the ten thousand hours]։ www.svensklararforeningen.se։ Svenslärarföreningen։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 18, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  17. «Martinson, Moa 1890–1964»։ www.sac.se։ Central Organisation of the Workers of Sweden։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  18. 18,0 18,1 18,2 18,3 Andersson Karl-Olof։ «Fattiga fann tröst och kraft i Moas böcker» [Poor people found comfort in Moa's books]։ www.minnenasjournal.nu։ LRF Media։ Վերցված է նոյեմբերի 19, 2015 
  19. Altstadt Ann-Charlott (դեկտեմբերի 26, 2014)։ «Moa Martinson – modernist & feminist»։ www.aftonbladet.se։ Aftonbladet։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  20. Samuelsson MarieLouise (26 June 2007)։ «Radiokrönikan: Utrikeskorrar i radion» [Radio chronicles: Foreign correspondents on the radio]։ www.dn.se։ Dagens Nyheter։ Վերցված է 28 January 2016 
  21. Viktorin Magnus (28 December 2013)։ «Hallåmannen - din lots i etern» [The announcer - your guide through the airwaves]։ www.sverigesradio.se։ Sveriges Radio։ Վերցված է 28 January 2016 
  22. Նախքան բջջային հեռախոսների ի հայտ գալը Շվեդական ռադիոն անձնական նամակները (personligt telegram) կարդալու, ինչպես նաև որոշ նորությունների թվում նաև ոստիկանության կողմից «հետախուզվող անձանց» մասին հայտնելու ծառայություններ ուներ[Ն 20][Ն 21]
  23. Hansson Anita (օգոստոսի 31, 2000)։ «Martinson begick harakiri» [Martinson committed hara-kiri]։ wwwc.aftonbladet.se։ Aftonbladet։ Վերցված է հունվարի 29, 2016 
  24. «Johannesdal – Moas torp» ["Johannesdal – Moa's torp]։ www.nynashamn.se։ Nynäshamn Municipality։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-27-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2015 
  25. «Kristina Sandberg vinner Moa-priset» [Kristina Sandberg wins the Moa Award]։ www.svd.se։ Svenska Dagbladet։ հունվարի 9, 2015։ Վերցված է փետրվարի 23, 2016 
  26. «Förteckning över Moastipendiater» [List of Moa stipends]։ www.moamartinson.se։ Վերցված է փետրվարի 23, 2016 
  27. «Stora priset» [Grand Prize]։ www.samfundetdenio.se։ Samfundet De Nio։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-31-ին։ Վերցված է փետրվարի 20, 2016 
  28. «Rågvakt (1974)»։ Svensk Filmdatabas։ Swedish Film Institute։ Վերցված է փետրվարի 20, 2016 
  29. «Moa (1986)»։ Svensk Filmdatabas։ Swedish Film Institute։ Վերցված է փետրվարի 20, 2016 
  30. «Mor gifter sig (1979)»։ Svensk Filmdatabas։ Swedish Film Institute։ Վերցված է փետրվարի 20, 2016 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագիր աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andersson Frida (2000)։ Moa Martinson: en bibliografi [Moa Martinson: a bibliography] (Swedish)։ Linköping: Linköping University 
  • Andersson Karl-Olof (2003)։ Harry Martinson: naturens, havens och rymdens diktare [Harry Martinsson: nature's, sea's and space's poet] (Swedish)։ Stockholm: Bilda i samarbete med Harry Martinson-sällsk.։ էջ 137։ ISBN 91-574-7688-8 
  • Engman Kerstin (2004)։ Moa Martinson: ordet och kärleken : en biografi [Moa Martinsson: the word and love: a biography] (Swedish) (2 ed.)։ Stockholm: Hjalmarson & Högberg։ ISBN 91-89660-53-6 
  • Gyllensten Lars (2000)։ Minnen, bara minnen [Memories, just memories] (Swedish)։ Stockholm: Albert Bonniers Förlag։ ISBN 91-0-057140-7 
  • Höjer Magnus, Höjer Ulf (1996)։ På jakt efter en utställning [On the hunt for an exhibition] (Swedish)։ Norrköping: Norrköpings stadsmuseum։ ISBN 91-970812-8-0 
  • Kindahl Anette, ed. (1994)։ Alla tiders Norrköping: vägvisare till kulturhistoriska sevärdheter i Norrköpings kommun [Norrköping of all ages:A guide to cultural historical sights in Norrköping municipality] (Swedish)։ Norrkoping: Norrköpings stadsmuseum 
  • Lo-Johansson Ivar (1982)։ Tröskeln: memoarer från 30-talet [The Threshold: memoirs from the 1930s] (Swedish)։ Stockholm: Bonnier։ ISBN 91-0-045582-2 
  • Loos Viggo (1972)։ Helmfrid Bjorn, Kraft Salomon, eds.։ Kulturen i Norrköping från 1800-talets mitt till 1914. Norrköpings historia V. [Culture in Norrköping from the mid 19th century to 1914. History of Norrköping V.] (Swedish)։ Norrkoping: Norrköpings kommuns historiekommitté։ էջեր 109f 
  • Martinson Moa (1988)։ My mother gets married։ New York, N.Y.: Feminist Press at the City University of New York։ ISBN 0-935312-99-4 
  • Martinson Moa (1990)։ Kungens rosor [The King's Roses]։ Legenda pocket, 99-0500049-6 (Swedish) (3 pocket ed.)։ Stockholm: Legenda։ ISBN 91-582-1636-7 
  • Söderblom Staffan (1994)։ Harry Martinsson։ Litterära profiler, 99-1548962-5 (Swedish)։ Stockholm: Natur & Kultur։ ISBN 91-27-03523-9 
  • Tigerstedt, Linder Erik Hjalmar, eds. (1965)։ Ny illustrerad svensk litteraturhistoria. [D. 5], Fem decennier av nittonhundratalet [New illustrated Swedish literature history. [D. 5], Five decades of the twentieth century] (Swedish) (4., omarb. och utökade uppl. av Fyra decennier av nittonhundratalet ed.)։ Stockholm: Natur & Kultur 
  • Witt-Brattström Ebba (1988)։ Moa Martinson: skrift och drift i trettiotalet [Moa Martinson: Writhing and Wandering in the thirties] (Swedish)։ Stockholm: Norstedt։ ISBN 91-1-883422-1 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson Bengt E. (2011)։ Brev kring en resa utan mål : Harry, Moa och herrarna Bonnier [Letters on a journey without end: Harry, Moa and the Bonnier men]։ Harry Martinson-sällskapets årsbok 2011։ Olofström: Vekerum։ ISBN 978-91-86722-91-3 
  • Boman Glann, ed. (1978)։ Moa i brev och bilder: ett urval [Moa in letters and pictures: a selection]։ Stockholm: Askild & Kärnekull։ ISBN 91-7008-620-6 
  • Erfurth Sonja (1987)։ Harry Martinson och Moa: 1920–1931 [Harry Martinson and Moa: 1920–1931]։ Stockholm: Bonnier։ ISBN 91-0-047061-9 
  • Furuland Gunnel (2009)։ De skrev för livet: Moa och de svenska kvinnliga arbetarförfattarna [They wrote for their life: Moa and the Swedish working class authors]։ Stockholm: De litterära sällskapens samarbetsnämnd (DELS) 
  • Olander Johanna (2000)։ Lita på en karl, man skulle ha stryk!: Moa Martinsons "Kyrkbröllop" ur ett genusperspektiv [I ought to get a walloping for trusting a man!: Moa Martinson's "Church wedding" from a gender perspective]։ Stockholm: Univ., Litteraturvetenskapliga inst. 
  • Stiernstedt Marika (1995)։ Marika Stiernstedt om Moa Martinson [Marika Stiernstedt about Moa Martinson] (Nyutg ed.)։ Sällsk. Moas vänner 
  • Witt-Brattström Ebba (2012)։ I Moas sak: från ny Moaforskning till Moaprisets historia [Moas case: from new Moa research to the history of the Moa award]։ Sällskapet Moas vänners skriftserie 1։ Stockholm: Sällskapet Moas vänner 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]