Jump to content

Պայթուցիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթուցիչներ
ԵնթատեսակՄեքենա և fuse?

Պայթուցիչներ, մեխանիզմներ, որոնք նախատեսված են թիրախին հանդիպելիս, թիրախի շրջակայքում կամ թռիչքի հետագծի պահանջվող կետում ռազմամթերքի (արկ, ական, ռումբ և այլն) լիցքին սկզբնական պայթյունային իմպուլս հաղորդելու համար։ Պատիճբոցավառիչի բոցավառման դեպքում պատիճդետոնաաորը պայթում է, որն իր հերթին առաջ է բերում դետոնատորի (անդրապայթիչ) և պայթուցիկ լիցքի պայթյուն։

Ռումբերի և հրետանային արկերի պայթուցիչները լինում են՝

  • հարվածային (ըստ ռազմամթերքին միանալու տեղամասի՝ գլխամասային, հատակային և կողային, գործում են թիրախին հարվածելոլ ժամանակ),
  • դիստանցիոն (սկսում են գործել արկի թռիչքի ընթացքում՝ որոշ հեռավորություն անցնելուց հետո կամ կրակոցից որոշ ժամանակ անց)
  • ոչ հպումային (Դիոլոկացիոն, ինֆրակարմիր, օպտիկական և այլն, որոնք սկսում են գործել թիրախից օպտիմալ հեռավորության վրա)։

Հարվածային պայթուցիչները կարող են լինել՝

  • ակնթարթային (արկի պայթյունը առաջացնում են հարվածից 0,001 վայրկյան անց և ավելի շուտ)
  • դանդաղեցված (գործում են արկի թիրախին հարվածելուց 0,03-0,05 վայրկյան անց) գործողության։ Տարբերում են ապահովիչ տիպի (պատիճդետոնատորն անջատ է դետոնատորից) և կիսաապահովիչ տիպի (պատիճ բոցավառիչը անջատ է պատիճ դետոնատորից) պայթուցիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 108)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթուցիչներ» հոդվածին։