Ալիմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալլիմենտ (լատին․՝ almentum - սնունդ, ապրուստի միջոց), ապրուստի միջոց, որը օրենքով սահմանված դեպքերում ընտանիքի որոշ անդամներ վճարում են ընտանիքի մյուս՝ դրա կարիքն ունեցող անդամներին։

Ալլիմենտի վճարելու կամ ստանալու փոխադարձ պարտականությունը և իրավունքը բխում են ազգակցությունից, ամուսնությունից և երեխաների մշտական դաստիարակության ու խնամքի հոգսը ստանձնելուց։ Խորհրդային օրենսդրությամբ ծնողները պարտավոր են հոգալ իրենց երեխաների ապրուստը մինչև նրանց 18 տարին լրանալը։

Ալլիմենտը գանձվում է մեկ երեխայի համար վաստակի (եկամտի) 1/4, երկուսի համար՝ 1/3, երեք և ավելի երեխաների համար՝ կեսի չափով։ Օրենքով սահմանված դեպքերում դատարանը կարող է նվազեցնել ալլիմենտի չափը կամ վերացնել դրա վճարման պարտավորությունը։ Եթե ալլիմենտը գանձվում է ամուսնու, չափահաս զավակի, քույրերի և եղբայրների, պապի, տատի և թոռների, խորթ ծնողի կամ խորթ զավակի համար, ապա ստացողը պետք է լինի անաշխատունակ և կարիքավոր, իսկ տվողը՝ վճարունակ։

Բաժանված ամուսինն իրավունք ունի ալլիմենտ ստանալու իր նախկին ամուսնուց, եթե անաշխատունակ է դարձել ամուսնալուծությունից հետո 1 տարվա ընթացքում։

Եթե ամուսինները երկար ժամանակ եղել են ամուսնական կապի մեջ, դատարանը կարող է ապահարզանված կարիքավոր ամուսնու օգտին ալլիմնետ բռնագանձել նաև այն դեպքում, երբ հայցվորը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից ոչ ուշ, քան 5 տարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 174