Էլին Վագներ
Էլին Վագներ | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 16, 1882[1][2][3] |
| Ծննդավայր | Lund Cathedral parish, Շվեդիա[2][3][4] |
| Վախճանվել է | հունվարի 7, 1949[1][2][5] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Berg parish, Շվեդիա[2][5] |
| Գերեզման | Լունդի Հյուսիսային գերեզմանատուն[6][7] |
| Մասնագիտություն | լրագրող, գրող և սուֆրաժիստ |
| Լեզու | շվեդերեն |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | Շվեդական ակադեմիա[8], Իննի ընկերություն[9] և Շվեդական տուն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Ջոն Լանդկվիստ[2] |
Էլին Մաթիլդա Էլիզաբեթ Վագներ (շվեդ.՝ Elin Wägner, մայիսի 16, 1882[1][2][3], Lund Cathedral parish, Շվեդիա[2][3][4] - հունվարի 7, 1949[1][2][5], Berg parish, Շվեդիա[2][5]), շվեդ գրող, լրագրող, մանկավարժ, բնապահպան, հասարակական գործիչ, երեխաների պաշտպանթյան և փրկության շարժման կազմակերպիչ, ֆեմինիստական և պացիֆիստական շարժումների ակտիվիստ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր։ Շվեդական ակադեմիայի անդամ 1944 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
ձախից աջ՝ Էլիզաբեթ Տամ, Ադա Նիլսոն, Հոնորին Հերմելին, Էլին Վագներ, Քերստին Հեսսելգրեն (նստած)
Էլին Վագները ծնվել է Լունդ քաղաքի դպրոցի տնօրենի ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նա կորցրել է մորը։ Ֆոգելստադի կանանց դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1910 թվականին ամուսնացել է գրականագետ Ջոն Լանդկվիստի հետ։ Մահացել է ստամոքսի քաղցկեղից։ Նրան թաղել են Լունդի Հյուսիսային գերեզմանատանը։ Շվեդ արվեստաբան, պատմաբան Գրեգոր Պաուլսոնն ամուսնացած էր նրա քրոջ հետ։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլին Վագները Շվեդիայի կանանց ընտրական իրավունքի շարժման ամենահայտնի ակտիվիստներից մեկն է և Շվեդիայի Կանանց իրավահավասար հասարակության ստեղծման նախաձեռնողը։ Ֆրեդրիկա Բրեմերի հետ միասին Էլին Վագները Շվեդիայում եղել է ֆեմինիստական շարժման նախաձեռնողներից և ազդեցիկ ակտիվիստը։ 1919 թվականի նոյեմբերին Էլին Վագները, Հելեն Պալմշերնան և Գերդա Մարկուսը Շվեդիայում ստեղծեցին երեխաների պաշտպանության և փրկության առաջին կազմակերպությունը՝ «Ռադա-Բառնեն» անվանումով («Երեխաների պաշտպանության միջազգային միության» շվեդական մասնաճյուղ)։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլին Վագները վեպերի, թերթերի և ամսագրերի հոդվածների և 4 ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա ամենահայտնի վեպերից են՝ Norrtullsligan («Տղամարդիկ և այլ դժբախտություններ», 1908), Pennskaftet («Գրիչ», 1910), գյուղացիների կյանքին նվիրված ժողովրդական ավանդույթների ոգով վիպակ՝ Åsa-Hanna (1918): Նա օգտագործում էր Դևինեզ (Devinez) ստեղծագործական կեղծանունը։ Էլին Վագների գրքերը և բազմաթիվ հոդվածները նվիրված են կանանց ազատագրմանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, խաղաղության համար պայքարի շարժմանը, մարդկանց բարեկեցության բարելավմանը և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին[10]։
Ընտրյալ մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Elin Mathilda Elisabeth Wägner
- 1 2 3 4 Lunds domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13254/C I/14 (1881-1892), bildid: 00106227_00062, sida 58
- 1 2 Elin Mathilda Elisabeth, f. 1882 i Lund Malmöhus län (շվեդերեն) — Riksarkivet.
- 1 2 3 4 Bergs kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00028/C/4 (1920-1949), bildid: 80007270_00183
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/cc4504e4-5b7b-4784-bde7-1ad3c8f4c5d7 — Svenskagravar.se.
- ↑ Norra kyrkogården i Lund
- ↑ www.svenskaakademien.se (շվեդերեն)
- ↑ http://www.samfundetdenio.se/
- ↑ Elin Wägner, la mujer tras el Premio Nobel a Gabriela Mistral
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլին Վագներ» հոդվածին։ |
| ||||||||||||||||