Մարտին Բեհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Բեհայմ
գերմ.՝ Martin Behaim
Ծնվել էհոկտեմբերի 6, 1459[1]
Նյուրնբերգ, Free Imperial City of Nuremberg, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 29, 1507[1] (47 տարեկան)
Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր, աստղագետ, cosmographer և draper
Տիրապետում է լեզուներինմիջին բարձր գերմաներեն[1]
 Martin Behaim Վիքիպահեստում

Մարտին Բեհայմ կամ Բյոհայմ (գերմ.՝ Martin Behaim, լատին․՝ Martinus de Bohemia, պորտ.՝ Martinho da Boémia, հոկտեմբերի 6, 1459[1], Նյուրնբերգ, Free Imperial City of Nuremberg, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - հուլիսի 29, 1507[1], Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն[2]), գերմանացի գիտնական, առևտրական, ծովագնաց, քարտեզագիր և աստղագետ։ Երկար ժամանակ ծառայել է Պորտուգալիայում։

Մեր օրերը հասած աշխարհի ամենահին կատարյալ գլոբուսի հեղինակն է։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգում գտնվող Մարտին Բեհայմի հուշարձանը

Մարտին Բեհայմը ծնվել է 1459 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանկոնիայի Նյուրնբերգ քաղաքում՝ հարուստ վաճառականի ընտանիքում։ Վերջինիս ընտանիքը ծագումով Բոհեմիայից էր և այստեղ էր եկել ու հիմնավորվել 14-րդ դարի սկզբին։ Հայրը առևտուր էր անում Վենետիկում և տեղի քաղաքային սենատի անդամ էր հանդիսանում։ Մարտինը պատանի տարիքից մասնակցում էր հոր գործերին։ Վերջինիս մահվանից հետո, 1474 թվականին աշխատանքի անցավ. նա կրկին առևտրով զբաղվեց։ Հարազատների՝ Լեոնարդի և Յորիուս վան Դորպի հետ զբաղվում էր կտորեղենի վաճառքով, որը ներկրվում էր բելգիական Մեխելեն քաղաքից։ 1478 թվականին Բեհայմը տեղափոխվում է Անտվերպեն։ Այստեղ աշխատանքի է անցնում ներկարարական արհեստանոցում։ Հենց այստեղ էլ Մարտինը սովորում է թվաբանությունը։ Կա վարկած, որ նրա ուսուցիչն է եղել Յոհան Մյուլլերը՝ մեծ աստղագետ ու մաթեմատիկոս։

Պորտուգալիայում ապրած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1484 թվականին Մարտին Բեհայմը առաջին անգամ հայտնվում է Լիսաբոնում։ Նրա մեկնելու պատճառը հիմնականում առևտուրն էր։ Այդ ժամանակ Պորտուգալիան ընդլայնում էր առևտուրը Ֆլանդրիայի և Հանզայի հետ։ Մեկ տարի անց արքա Ժուան 2-րդի կողմից Մարտին Բեհայմին շնորհվում է ասպետի կոչում։ 1488 թվականին Բեհայմն ամուսնանում է ընկերոջ՝ Յոսսա վան Հուրտերի դստեր հետ։ Աները ֆլամանդացի էր, ով ծառայում էր Լիսաբոնում։ Նա Պիկու և Ֆայալ (Ազորյան կղզիներ) կղզիների նահանգապետն էր։ Այդ ամուսնությունը Մարտինին հնարավորություն տվեց մերձենալ արքունիքին։

Իսպանացի ժամանակագիր Անտոնիո դե Էրրերան իր «Հնդկաստանի ընդհանուր պատմություն» գրքում փաստում է, որ Բեհայմը հանդիպել է Կոլումբոսի հետ և նույնիսկ քննարկել է դեպի Հնդկաստան նավարկության մասին։ Բեհայմը մոտիկ էր նաև ժամանակի հայտնի մաթեմատիկոսների, գիտնականների, ֆիզիկոսների ու աստղագետների հետ։

Պահպանվել է մի կարևոր տեղեկություն այն մասին, որ Բեհայմը մասնակցել է Դիոգու Կանի հետ Աֆրիկայի ափերի մոտ նավարկությանը (1484 թվական)։ Այս էքսպեդիցիան տևել է շուրջ 19 ամիս։ Պորտուգալացիներին հաջողվեց բացահայտել ցարդ անհայտ Գամբիայի և Գվինեայի նոր տարածքները։ Նավի անձնակազմը հարաբերություն հաստատեց վոլոֆների հետ և հասան մինչև Կոնգո գետի գետաբերանը և վերադարձան համեմունքների պաշարով, մասնավորապես պղպեղի և դարչինի։

Վերադարձ Նյուրնբերգ։ Գլոբուսի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհայմ խառնարանը Լուսնի վրա

1490 թվականին Բեհայմը առևտրի նպատակով վերադառնում է ծննդավայր։ Վերադառնալու նպատակներից մեկն էլ մոր ժառանգության ստացումն էր։ Գեորգ Հոլցշուերը, ով քաղաքի խորհրդի անդամ էր, ճանապարհորդել էր դեպի Եգիպտոս և Ավետյաց երկիր, հետաքրքրվում էր աշխարհագրական հայտնագործություններով։ Վերջինս համոզեց Բեհայմին մնալ Նյուրնբերգում և ստեղծել գլոբուս, որի վրա պատկերված լինեն պորտուգալացիների վերջին հայտնագործությունները։ 1492 թվականին սկզբին գլոբուսը պատրաստ էր։ Նրա վրա պատկերված էին եվրոպացիների աշխարհագրական գիտելիքները՝ Ամերիկայի հայտագործման շեմին։ Գլոբուսը կոչվեց «Երկրային խնձոր»։ Դրա տրամագիծը կազմում է 507 մմ, բացակայում են աշխարհագրական լայնություններն ու երկայնությունները։ Սակայն նշված են հասարակածը, միջօրեկանն ու արևադարձերը, ինչպես նաև կենդանակերպի նշանները։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1493 թվականի հուլիսին մարտին Բեհայմը հետ է վերադառնում Պորտուգալիա։ «Երկրային խնձորի»՝ գլոբուսի ստեղծելուց հետո նրա կյանքի մասին տեղեկությունները շատ աղքատիկ են։ Հայտնի է, որ նա կրկին զբաղվում էր առևտրով Ֆայալ կղզում մինչև 1506 թվականը։ Դրանից հետո տեղափոխվում է Լիսաբոն, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն 1507 թվականի հուլիսի 29-ին՝ ծայրահեղ աղքատության մեջ, որի պատճառները անհայտ են։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Միջազգային աստղագիտական միության կողմից Մարտին Բեհայմի անունով կոչվեց Լուսնի տեսանելի հատվածի խառնարաններից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бегаим». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Martin Behaim (1459–1507). Nürnberg im Zeitalter der Entdeckungen (= Norica. Berichte und Themen aus dem Stadtarchiv Nürnberg, Heft 3, Juli 2007).
  • Johannes K. W. Willers, Peter J. Bräunlein, Renate Hilsenbeck, Grzegorz Leszcynski (Hrsg.): Focus Behaim-Globus. Germanisches Nationalmuseum, Nürnberg, 2. Dezember 1992 bis 28. Februar 1993. Germanisches Nationalmuseum, Nürnberg 1992, ISBN 3-926982-29-2 (Ausstellungskataloge des Germanischen Nationalmuseums), Teil 1: Aufsätze, 1992, 496 S.; Teil 2: Katalog, 1992, S. 502–977.
  • Peter J. Bräunlein: Martin Behaim. Legende und Wirklichkeit eines berühmten Nürnbergers. Bayerische Verlags-Anstalt, Bamberg 1992.
  • Steven Ozment: Three Behaim Boys: Growing Up in Early Modern Germany. A Chronicle of Their Lives. Yale University Press, New Haven, CT 1990.
  • Armin M. Brandt: Martin Behaim (1459–1507), Seefahrer, Entdecker, Kosmograph. 1989.
  • Ernst Ravenstein, Martin Behaim. His Life and his Globe. London 1908. Volldigitalisat des Exemplars der UB Freiburg
  • Alexander von Humboldt: Kritische Untersuchungen […]. Berlin 1836.
  • Friedrich Wilhelm Ghillany: Geschichte des Seefahrers Martin Behaim. 1853.
  • Christoph Gottlieb von Murr: Diplomatische Geschichte des berühmten Ritters Behaim. 1778.
  • Gerhard Bott (Hrsg.): Focus Behaim Globus Teil 1 und Teil 2, Verlag des Germanischen Nationalmuseums, Nürnberg 1993.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118654829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Բեհայմ» հոդվածին։