Հովհաննես Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1895[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1948[1] (53 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1916)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1934)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող, պետական ծառայող, խմբագիր և դասախոս |
Աշխատավայր | Կարմիր ծիլեր[1], Սովետական Հայաստան[1] և ՀԿԿ[1] |
Ամուսին | Հռիփսիմե Պողոսյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հովհաննես Գևորգի Պողոսյան (մարտի 25, 1895[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 3, 1948[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հասարակական-քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում։ 1916 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1917 թվականի բուրժուադեմոկրատական հեղափոխություից հետո Թիֆլիսում աշխատակցել է Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվը» թերթին։
1921 թվականին Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է մանկավարժական և հասարակական-քաղաքական աշխատանքի։ Մինչև 1924 թվականը վարել է 76-րդ աշխատանքային դպրոցի տեսչի պաշտոնը՝ համատեղությամբ աշխատելով նաև Թիֆլիսի ժողկրթբաժնում և ուսուցիչների արհմիությունում։ Այնուհետև կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանի կոմունիստական կուսակցության Թիֆլիսի քաղաքային կոմիտեում, ապա՝ Վրաստանի կոմկուսի կենտկոմում, կուսակցության Անդրկովկասյան երկրկոմում և այլն։ 1932 թվականից միաժամանակ խմբագրել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի օրգան «Պրոլետար» հայերեն օրաթերթը։
Վրաստանում ապրած տարիներին մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստի տան աշխատանքներին և գլխավորել Վրաստանի գրողների միության հայկական բաժինը։ 1922 թվականից մի քանի տարի եղել է Թիֆլիսի «Կարմիր ծիլեր» հայերեն մանկական ամսագրի խմբագիրը։ 1920-ականների երջերինհամատեղության կարգով աշխատել է որպես Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։
1934 թվականից եղել է ՀԿԿ օրգան «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, ապա՝ ՀԿԿ կենտկոմի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ, իսկ 1946-1948-ին՝ ԵՊՀ ռեկտոր։
Կուսակցական և պետական պատասխանատու աշխատանքների հետ միասին դասավանդել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, ԵՊՀ-ում, կուսակցական դպրոցում, կոնսերվատորիայում և այլուր։
Վախճանվել է Երևանում։ Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անունով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Պողոսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370)։ |
- Մարտի 25 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1948 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ խմբագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ