Հասկովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հասկովո
Հասկովո
Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզՀասկովոյի մարզ
ՀամայնքՀասկովո
ԿմետԴոբրի Բելիվանով
Մակերես95,182 կմ²
ԲԾՄ196 մ
Բնակչություն75 908[1] մարդ (2016)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 38
Փոստային ինդեքս6300
Փոստային դասիչ6300
Ավտոմոբիլային կոդХ
ЕКАТТЕ կոդ77195
Պաշտոնական կայքhaskovo.bg
Հասկովո (Բուլղարիա)##
Հասկովո (Բուլղարիա)

Հասկովո (բուլղար․՝ Хасково), քաղաք Բուլղարիայում։ Տեղակայված է Հասկովոյի մարզում, Հասկովո համայնքի մի մասն է կազմում։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկովոն գտնվում է Բուլղարիայի հարավային մասում և Հասկովոյի մարզի տարածաշրջանային կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Հունաստանի և Թուրքիայի սահմանի մոտ։

Ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղից սկիզբ են առնում Բանսկա, Հասկովսկա և Հարմանլյսկա գետերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ունի ավելի քան հազար տարվա պատմություն։

Ըստ հնագետների, ժամանակակից քաղաքի տարածքում առաջին բնակավայրը առաջացել է Նեոլիթի կեսին՝ մ.թ.ա. 5000-ական թվականներին։

1230 թվականի մարտի 9-ին Կլոկոտնիցա գյուղի ճակատամարտում, Հասկովոյի մոտ ցար Իվան Ասեն II-ը հաղթեց կայսր Թեոդոր Կոմենուսի զորքերին, որը ներխուժել էր բուլղարական հողերը, չնայած նախկինում ստորագրված խաղաղության պայմանագրին։

1950-ական թվականներին քաղաքը ծխախոտի արդյունաբերության հիմնական կենտրոնն էր։ 1957 թվականների սկզբի դրությամբ գործել են մի քանի բամբակի և մետաքսի վերամշակող ձեռնարկություններ, ինչպես նաև սննդի արդյունաբերության ձեռնարկություններ (ցեմենտներ և նավթամթերքներ)։ Բացի այդ, քաղաքի բնակչության մի մասն զբաղվել է գյուղատնտեսության ոլորտում (Հասկովո մարզում գինու մշակման գործում)[2]։

1977 թվականին Հասկովոն Դիմիտրովգրադի հետ միասնական արդյունաբերական հանգույց էր, որը ճարտարագիտության և (այստեղ արտադրում էին քիմիական, սննդամթերքի և ծխախոտի համար նախատեսված սարքավորումներ) երկրի ծխախոտային արդյունաբերության կենտրոնն էր (Եվրոպայում գործող խոշորագույն ծխախոտային գործարաններից մեկը` «Տրակիան»)[3]։

1981 թվականին Հասկովոյում հանձնվել է անօրինական քիմիական գործարան[4]։

1985 թվականին՝ քաղաքի հազարամյակի պատվին, քաղաքի կենտրոնում կառուցվել է «Մեմորիալ» մատուռը։

1986 թվականի սկզբին Հասկովոն արդյունաբերական կենտրոն էր, որի տնտեսությունը հիմք հանդիսացավ մեքենաշինության, տեքստիլ, ծխախոտի և սննդի արդյունաբերության ձեռնարկություներում[5]։

Բնակչության դինամիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկովո
տարի 1887 1910 1934 1946[2] 1956 1965 1975 1985 1992 2001 2005 2010 2011
բնակչություն 14 191 15 067 26 516 27 435 38 812 57 777 75 259 87 847 80 773 80 303 Decrease 78 929 Decrease 77 050 Decrease 76 397 Decrease
Իզտոչնիկ[6]։

Կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնյաները` 85%, մուսուլմանները` 15%։

Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Таблица на населението по постоянен и настоящ адрес - област ХАСКОВО община ХАСКОВО
  2. 2,0 2,1 Хасково // Большая Советская Энциклопедия. / редколл., гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. том 46. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1957. стр.92
  3. Хасково // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 28. М., «Советская энциклопедия», 1978. стр.214
  4. Болгария // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1982 (вып. 26). М., «Советская энциклопедия», 1982. стр.212-215
  5. Хасково // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.1449
  6. „pop-stat.mashke.org“

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասկովո» հոդվածին։