Կինն ու թռչունը
Կինն ու թռչունը | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Խոան Միրո |
տարի | 1983 |
բարձրություն | 2200 |
լայնություն | 300 |
ուղղություն | ժամանակակից արվեստ |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բետոն |
գտնվելու վայր | Բարսելոնա |
քաղաք | La Nova Esquerra de l'Eixample? |
մասն է | public art in Barcelona? |
կայք | |
Dona i Ocell Վիքիպահեստում |
Կինն ու թռչունը (կատ.՝ Dona i Ocell), Խոան Միրոյի հեղինակած քսաներկու մետր բարձրությամբ արձանն է, որը 1983 թվականին տեղադրվել է Բարսելոնայի Խոան Միրոյի զբոսայգում։ Համահեղինակ Խոան Գարդի Արդիգասը արձանը պատել է խճանկարով[1]։
Բետոնե արձանը պաշտոնապես բացվել է 1982 կամ 1983 թվականին (համաձայն տարբեր աղբյուրների), և Միրոյի Արտիգասի հետ համագործակցած վերջին աշխատանքներից մեկն է[2]։ Արտիգասը բետոնի վրա խճանկար է արել, ինչը, որ առաջ արել էր Միրոյի պատի վրա Ռեյնի Լյուդվիգսհաֆենում։ Այս գործը Միրոյին պատվիրված երեք գործերից վերջինն էր, որոնք պետք է դիմավորեին Բարսելոնայի հյուրերին՝ երկնքում, ջրում և ցամաքում[3]։
Միրոն չի կարողացել մասնակցել բացմանը, քանի որ ծանր հիվանդ էր։ Նա մահացել է քանդակի բացումից մոտ մեկ տարի անց։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործությունում օգտագործված է Միրոյի շատ աշխատանքներում տարածված՝ կնոջ և թռչնի թեման։ Կատալոներեն «թռչուն» բառը ծածկալեզվով օգտագործում են առնանդամը հիշատակելու համար։ Դա հետքն է թողել քանդակի արտաքին տեսքի վրա[4], որի գլխում անցք կա։ Քանդակը պատող խճանկարը կատարված է հիմնական գույներով, քանդակի վրա մուգ սալիկներով ճեղք է պատկերված, որը խորհրդանշում է կանացի սեռական օրգանը[5]։ Այդ գաղափարը նոր չէ, և նմանատիպ քանդակներ շատ են հանդիպում 2—3-րդ դարերի հռոմեական քանդակում[4]։
Զբոսայգին[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսայգին, որտեղ տեղադրված է քանդակը, գտնվում է Բարսելոնայի Իսպանիայի հրապարակում։ Զբոսայգին ժողովրդականություն վայելող հանգստի վայր է[6]։
Զբոսայգին բաժանված է երկու տարածքի; Ցածրադիր գոտում բուսականությամբ հարուստ այգի է, իսկ ավելի բարձր գոտում արհեստական լիճ է, որի անկյուններից մեկում էլ տեղադրված է քանդակը[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Joan-Gardy Artigas». The Artists.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Joan Gardy Artigas». rogallery.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Bryant, Sue. «Barcelona p.343». New Holland. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Simonis, Damien (2010). Barcelona p. 146. Lonely Planet. ISBN 9781741795936.
- ↑ Hersey, George (2001). The Monumental Impulse: Architecture's Biological Roots p.136. MIT Pres. էջ 264. ISBN 9780262582032.
- ↑ Bryant, Sue (2008). Barcelona (Fifth ed.). New Holland Publishers. էջ 93. ISBN 9781847731043. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Parc Joan Miró». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կինն ու թռչունը կատեգորիայում։ |